Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն
Հասարակություն
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպեց իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի վաղաժամկետ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Ադրբեջանի ծայրահեղական քաղաքականությանը միջազգային հանրության պատշաճ և համարժեք արձագանքի կարևորությանը, Միրզոյանն ընդգծել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա լուծման վերաբերյալ։
Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։
Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրների լուծման կարևորությունը։