Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը

Փաշինյանին պետք էր ամեն գնով ապացուցել, որ մատաղացու ընտրազանգվածը դեռ մեծամասնություն է կազմում. Կարապետյան

Ներքաղաքական

Սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ 18 համայնքից ընդամենը 6-ում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել մյուս քաղաքական ուժերին: Այսպիսով՝ ՔՊ-ն չի հաղթել Քաջարանում, Անիիում, Տաշիրում, Չարենցավանում, Բերդում, Ալագյազում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Փաստորեն, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մեր երկրի սահմաններում եւ սահմաններից ներս՝ դեռ ՔՊ-ին ընտրողներ կան: Ինչպե՞ս սա կբացատրեք:

Նախ ասեմ, որ ինձ թվում է արդեն բոլորին պարզ դարձավ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու ռազմական դրություն չհայտարարեց, ընդ որում՝ երբ ընդամենը 3 օրում ունեցանք 300-ից ավել զոհ, անհայտ թվով անհետ կորածներ եւ գերիներ: Զուտ նրա համար չհայտարարվեց, որ իրենց պետք էր ամեն գնով ՏԻՄ ընտրություններ կայացնել եւ ապացուցել, որ դեռ Սիսիանում, Իշխանասարում, Արենիում իրենց ընտրող կա, եւ այդ մատաղացու ընտրազանգվածը մեծամասնություն է կազմում: Ոչինչ, որ թուրքը ներխուժել է մեր սուվերեն տարածք, ոչինչ, որ Եռաբլուրում նոր շիրիմներ ունենք, կարեւորը՝ նա մեր տղաների տաք շիրիմների վրա պահի իր իշխանությունը եւ ի կատար ածի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ: Ինչ վերաբերվում նրանց, ովքեր ընտրել են իրենց դահճին, իրենց տան դռները թուրքի առաջ բացողին, ասեմ, որ խեղաթյուրված հոգեբանության տեր անառողջ մարդիկ են: Չեմ ուզում խիստ կոպիտ որակավորումներ տալ, բայց թող պատրաստվեն տեր կանգնել իրենց ընտրությանը՝ թուրքին իրենց օջախներում դիմավորելուն: Նաեւ չեմ կարող բացառել, որ ընտրությունները կեղծվել են, դրա մասին մի փոքր ուշ երեւի խոսենք, երբ արդեն ընտրությունների արդյունքները վերջնական պատրաստ կլինեն:

Այդուհանդերձ, ՏԻՄ ընտրություններն արդյոք արտացոլում են երկրում առկա քաղաքական տրամադրությունների ողջ պատկերը, թե՞ այստեղ կա առանձնահատկություն, որ միեւնույնն է, մարդիկ ընտրելու են իրենց ծանոթին ու բարեկամին՝ անկախ նրանից, թե ով որ կուսակցությունից է առաջադրված:

— Ի՞նչ  առկա քաղաքական տրամադրություն արտացոլելու մասին է խոսքը: Դուք ճիշտ եք, իրականում առողջ հասարակություն, բարձր քաղաքակրթություն ու իրավագիտություն ունեցող երկրներում այդպես է, բայց ոչ մեզ մոտ: Ցավոք սրտի, վաղուց կուսակցական գաղափարախոսություն ասված գեղեցիկ բառակապակցությունը միայն բանախոսության ժամանակ է կիրառելի դառնում,  բայց ոչ առարկայական քաղաքական գործընթացներում: Մարդիկ գնում ընտրում են ոչ թե գաղափարը, այլ թե ով է իրենց ավելի մոտ կանգնած  ու հասանելի:

Ի վերջո, որտե՞ղ է թերանում ընդդիմությունը, որ ՔՊ-ականները դեռ այսքան արյան ու պարտության մեջ՝ հաղթանակներ են արձանագրում տարբեր համայնքներում:

— Ընդդիմության հարցը շատ ավելի լուրջ է: Ասեմ, որ վերջին իրադարձություններից հետո՝ հստակ պարզ դարձավ, որ չկա մեկը, ով իր ուսերին կվերցնի այդ մեծ ու նաեւ շատ վտանգավոր պատասխանատվությունը՝ Նիկոլին դուրս շպրտելու եւ պետության անվտանգության հարցը  կայունացնելու խնդրում: Դրանում, իհարկե, ոչ ոքի չի  կարելի  մեղադրել. երեւի պետք է գերմարդ լինես այս կազուսային վիճակում նման քայլի գնալու համար, այլ կերպ ասած՝ Վազգեն պետք է լինես, բայց, ցավոք, Վազգեն էլ չկա... Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, կարծում եմ՝ ընդդիմությունը վաղուց շատ անելիքներ ուներ շրջաններում, ինչը չի արել: Չգիտես ինչու, ընդդիմությունը կենտրոնացած է Երեւանի վրա, եւ դա է հենց իր մեծագույն սխալը: Ամեն դեպքում, այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները դատավճիռ չեն, դրանք կարող է կեղծված լինեն, կարող է գնված լինեն, հազար ու մի բան: Խնդիրն այն է,  որ մենք չունենք այն միակին, ով կառաջնորդի ժողովրդին, այն ժողովրդին, որը չի ուզում ապրել թուրքի հետ, որը չի ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Առաջնորդ չկա, ով կազատագրի մեր երկիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամուց: Ու քանի դեռ չկա նա, Նիկոլ Փաշինյանն արագ կերպով կործանելու է մեր պետությունը, որպեսզի հետագայում ազատվի պատասխանատվությունից: Չկա պետություն, չկա պատիժ ու պատասխանատվություն: Այս իրողությունը մենք պետք է հասկանանք եւ ընդունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода