Գիտենք ինչ անել, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի․ Բլինկեն
Միջազգային«ԱՄՆ գործողությունների ծրագիր ունի, եթե Ռուսաստանը միջուկային զենք օգտագործի»։
Այդ մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է մտադիր անել Միացյալ Նահանգները, բայց նշել է, որ միջուկային զենքի օգտագործումը աղետալի հետևանքներ կունենա՝ առաջին այն երկրի համար, որը կիրառել է դա, ինչպես նաև շատերի համար։