Փոխարժեք: $ , ,
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ» Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. Միրոնով Արհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետ Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸ Ամեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան «Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ) ՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումը

 «Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին». ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

«Իրավունքը» հյուրընկալվել էր Մոսկվայի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի «Տապան» թանգարան եւ զրուցել թանգարանի տնօրեն, նկարիչ ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բաղդասարյան, հիմնականում ովքե՞ր են թանգարանի այցելուները:

— Տարբեր մարդիկ են այցելում: Հիմնականում ժողովուրդը, որ գալիս է եկեղեցի, իրենք սովորաբար նաեւ մեր թանգարան են այցելում: Շատ ժամանակ ռուս այցելուներ էլ ենք ունենում: Իրենք արդեն գիտեն, որ այստեղ անցկացվում են տարբեր ցուցադրություններ: Թեեւ Մոսկվայի հայկական եկեղեցուն կից է մեր թանգարանը, բայց այստեղ անցկացվում են ոչ միայն եկեղեցական, այլ նաեւ տարբեր բնույթի ցուցադրություններ, որը նաեւ իր հաճախորդին է բերում մեր թանգարան: Այդ առումով գոհ ենք, այցելուներ շատ ունենք:

— 44-օրյա պատերազմի ժամանակ այցելուների թիվը պակասե՞ց, թե՞ ավելացավ:

— Թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ թե՛ հիմա շատ են մեր այցելուները: Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին, եւ շատացել են մեր թանգարանի այցելուները: Երեխաներին են բերում` ծանոթացնում են մեր մշակույթին, որովհետեւ զգում են, որ կարող են կորցնել այն արժեքավորը, որ ունենք: Բերում են իրենց ռուս ընկերներին, ցույց են տալիս մեր ազգային արժեքները, որովհետեւ ադրբեջանցիները խաբում են, ասում են` իրենցն է: Թանգարանն այդ առումով դառնում է ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող մշակութային օջախ: Սկզբում ինձ համար այցելուների շատանալն անսպասելի էր, բայց հետո հասկացա, որ մեր թանգարան այցելելու պահանջը շատացել է, որովհետեւ մարդիկ արդեն զգում են երկիրը կորցնելու վտանգը: Ու այդ կողմից ավելի կարեւոր է դառնում մեր աշխատանքը:

Այցելուները հիմնականում ինչի՞ վրա են առավել շատ ուշադրություն դարձնում:

— Տարբեր են... Մարդիկ կան, որ իրենց նկարներն են հետաքրքրում, մարդիկ կան խաչերն ու խաչքարը, կամ Կոմիտասի, Եկմալյանի արձանները: Ըստ նախասիրության, թե ով ինչ է նախընտրում:

Միայն հա՞յ նկարիչների ցուցահանդես է լինում:

— Մեզ մոտ ոչ միայն հայ նկարիչների, այլեւ ռուս նկարիչների ցուցահանդես է լինում:

Համագործակցում եք կայացա՞ծ նկարիչների հետ, թե՞ սկսնակ նկարիչների էլ եք տեղ տալիս:

— Մենք ունենք տարբեր ծրագրեր: Օրինակ, կան երիտասարդական ցուցադրություններ, որտեղ մասնակցում են շատ երիտասարդ նկարիչներ, որոնք նոր են ավարտել ուսումը եւ նկարչության ասպարեզում դեռ չեն կայացել: Բայց, իհարկե, մեծ դահլիճը հատկացնում ենք արդեն կայացած նկարիչներին: Շատ նկարիչներ կան, որոնք համագործակցում են մեր թանգարանի հետ:

Մասնավորապես՝ Հայաստանի նկարիչների հետ համագործակցո՞ւմ եք:

— Մեծամասամբ Ռուսաստանի նկարիչների հետ է լինում մեր համագործակցությունը, բայց Հայաստանից էլ կան նկարիչներ, որոնց հետ շփվում ենք: Մենք շփվում ենք Հայաստանի նկարիչների միության հետ, Հայաստանի թանգարանների հետ: Իհարկե, Հայաստանի այս վերջին դեպքերի տխուր վիճակը անդրադարձավ նաեւ մեզ վրա: Գարնանը մեզ պետք է այցելեր Հայաստանի նկարիչների միությունը: Հիմա սպասում եմ` տեսնենք դեկտեմբերին կստացվի, թե` ոչ:

Մինչ մեր հարցազրույցը՝ ես տեսա, որ պայմանավորվում եք համերգային ծրագրի համար: Շա՞տ են նման առաջարկները:

— Այո, մենք շատ համերգներ ենք ունենում մեր թանգարանում: Արդեն ավանդույթ է դարձել` մեծ տոներին համերգային ծրագրով հանդես գալը: Մարդիկ գիտեն, որ մենք միշտ այդ օրերը համերգային ծրագրերով ենք հանդես գալիս, եւ գալիս են ներկա գտնվելու: Առաջիկայում Թարգմանչաց տոնն է՝ հոկտեմբերի 8-ին: Մեծ համերգ է լինելու, որին պատրաստվում ենք: Մայրերի տոնն ենք նշում, Սուրբ ծնունդը, Զատիկը: Ճիշտ է, այս մի քանի տարիներին պանդեմիան խանգարեց մեր ծրագրերը, բայց մենք մեր փորձն ունենք եւ հետաքրքիր ձեւով ենք անցկացնում տոնական օրերի միջոցառումները:

Հիմնականում ի՞նչ բովանդակությամբ համերգներ են լինում:

— Հոգեւոր թեմայով, ջազային բենդեր են գալիս… Եղել է, որ Հայաստանից էլ են եկել երաժշտական խմբեր, բայց հիմնականում Ռուսաստանից են գալիս:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Մեր ցուցահանդեսների շարքը մինչ տարվա վերջ արդեն պատրաստ է: Իսկ մյուս տարվա համար դիմումները նախօրոք ենք ընդունում, թե որ շրջանում ով է լինելու, որպեսզի նախատեսենք: Թեեւ Ռուսաստանում սոցցանցերն այդքան էլ լավ չեն աշխատում, բայց տարբեր կայքերում տեղադրում ենք մեր անոնսները: Մարդիկ տեսնում եւ գալիս են: Ի դեպ, մեզ մոտ նաեւ դասախոսություններ էլ են անցկացնում:

Ի՞նչ թեմայով են լինում այդ դասախոսությունները:

— Մեր թանգարանում հիմնականում արվեստին նվիրված դասախոսություններ են լինում:

Հայ-ադրբեջանական առկա «հարաբերությունները» Մոսկվայի հայ մշակութային կյանքում լարվածություն չե՞ն առաջացնում:

— Մի քանի օր առաջ եղավ կոնֆերանս, որը նվիրված էր Արցախի մշակույթին: Պրոֆեսորները եկել էին տարբեր տեղերից` Հայաստանից, Ռուսաստանի քաղաքներից: Պատրաստվելու ժամանակ, երբ ազդագիրն արդեն կար, մեր «հարեւանները» դիմել էին ՌԴ-ին, որ թույլ չտա, որպեսզի տեղի ունենա այդ կոնֆերանսը:

Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին եւ դրանում Ձեր թանգարանի մասնակցությանը:

— Մշակութային մասով ամեն ինչ շատ լավ է: Նովոսիբիրսկի գեղարվեստի թանգարանից մի քիչ առաջ եմ եկել, որտեղ մեծ ցուցահանդես անցկացրինք: Այնտեղ եղել են մեր նկարները, մեր սրբությունները: Շատ լավ տպավորություններով վերադարձանք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Ի ԴԵՊ

«Տապան» թանգարանը գործում է 2017 թվականից, որի բացումը նվիրված էր Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի 300-ամյակին՝ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ:

Թանգարանի քրիստոնեական մասունքների սրահում պահվում են ողջ քրիստոնեական աշխարհի ամենամեծ սրբություններից մեկը՝ Տիրոջ Խաչը՝ Խաչի մասնիկով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները եւ այլն: Պատկերասրահում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ այլ հայտնի հայ արվեստագետների աշխատանքները: Գրականության, ինչպես նաեւ տպագրության զարգացման բարձրագույն աստիճանի օրինակ են գրքերը՝ թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր:

Թանգարանի պատերի ներսում եղել են ժամանակավոր ցուցադրություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից, Կոմիտասի թանգարանից:

Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվում է եկեղեցու հովանավորների եւ ծխականների շնորհիվ:


Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. ՄիրոնովԱրհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետՆիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան«Հեքիաթում ներառված յուրաքանչյուր նախադասություն պետք է հասնի երեխայի հոգուն». Հասմիկ Ափոյան⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸԱմեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Միրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցերՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցՌուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվելՄխիթարյանը հստակ որոշում ունի ապագայի վերաբերյալԱմբողջ թիմը մեծը կախում Սպերցյանի խաղից. ՏիկնիզյանՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածուՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համարԻնձ համար ցավալի է, որ Արարատը գտնվում է Թուրքիայում, իսկ Հայաստանը տարածքային կրճատումներ է ունենում․ Նասիմ ԹալեբՀաջողություն բոլորիդ, բարձր արդյունքներ կգրանցեք․ Պապիկյանը՝ ատեստավորման մասնակիցներինՍուպեր Սաքոն այցելել է ծանր առողջական խնդիր ունեցող երգիչ Կարեն Հակոբյանին.starnews.amԿԽՄԿ-ն հրապարակել է պատերազմի կանոններով արգելված զենքերի ցանկըԿառավարության հերթական կլոունադան ոչնչով չէր տարբերվում նախորդ 236 նիստից․ Արմեն ՀովասափյանԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել էԿայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալԻնչ են պայմանավորվել ՀՀ եւ ազերբայդժանի փոխվարչապետներըԵվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսըՊեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետԿառավարությունը 10 մարզերին 5 մլրդ 712 մլն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համարՄիրզոյանն ինչ է ասել ԼավրովինՀայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, ոչ թե նախագահըԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. Նիկոլ ՓաշինյանԴրսից բերված մեքենաները «ժամանակավոր ներմուծման» ռեժիմից հանելու դեպքում դրանց տերերը 40-70 % փոխհատուցում կստանանԱրցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբՀայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթը, որ կարգավորման գործընթացն առաջ տարվի. Արարատ ՄիրզոյանԲաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներԲաղունցն ասել է կապի մեջ լինեն, անհասանելի չլինեն, որ հարկ եղած դեպքում իրար գլխի հավաքվեն. ԱԺ նիստի հետքերովԵրևանում Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դիԿառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգԳերմանիայի նախագահը Դոհա ժամանելուն պես ինքնաթիռում կես ժամ սպասել է Քաթարի էմիրինՄարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Էդուարդ ՇարմազանովԳերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ. ԳալստյանՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԱդրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.orgՏարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 30-ինԲայրամովը մեկնել է Սկոպյե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանըՄեկնարկել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումըՔեզ լիքը սիրում եմ ու սիրում եմ երեխայի պես,այնպես, ինչպես ասենք՝ հինգ տարեկանում. Հայտնի փաստաբանի շնորհավորանքը Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода