Փոխարժեք: $ , ,
Մինասի 95-ամյակը կշարունակենք նշել մինչեւ գալիք տարվա հուլիսի 20-ը. ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ Ճապոնիայի ափերը վերածվել են ձկների գերեզմանոցի (Տեսանյութ) Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով Սեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի. «Ժողովուրդ» Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածությունները Պուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ «Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից «Ժողովուրդ». Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովին Խարկովը ենթարկվել է հրթիռային հարձակման (ՎԻԴԵՈ) Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում

«Անդադար աղոթում եմ երկրիս համար». ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ամերիկաբնակ դերասանուհի, ռեժիսոր ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ հետ:

Տիկին Մսրյան, ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան ԱՄՆ-ում:

— Ամեն կերպ փորձում ենք առօրյան լցնել դրական ու լուսավոր էներգիայով՝ չնայած այս համատարած սոցիալական ու հոգեբանական ճգնաժամին:

Դուք ԱՄՆ-ում էլ եք զբաղվում Ձեր մասնագիտությամբ: Կպատմե՞ք ինչ նոր ծրագրեր ունեք:

— Այո… Խաղացել եմ մի քանի ներկայացումներում, նկարահանվել եմ մի քանի ֆիլմերում, գովազդային եւ երաժշտական հոլովակներում: Ուժերս փորձեցի նաեւ ռեժիսուրայի ասպարեզում. արի ու տես, որ ստացվեց: Բեմադրեցի «Պատգամ» մոնոդրաման ըստ՝ Կարեն Խաչատրյանի (Խաչկարի) պատմվածքի, ամուսնուս՝ Հովհաննես Բաբախանյանի դերակատարմամբ:

Ի՞նչ էիք զգում, երբ դուք ռեժիսորի աթոռին էիք, իսկ ձեր ամուսինը՝ բեմում:

— Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ մեր ամուսնական համատեղ կյանքի 30 տարիների ընթացքում առաջին դեպքն էր, որ Հովիկն ինձ լսում էր ու համարյա առանց վիճելու կատարում առաջադրված խնդիրները: Իսկ այժմ աշխատում ենք «Սայաթ-Նովա» գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի վրա եւ մի թատերական դուետ-ներկայացման վրա, անգլերեն լեզվով, որի վերնագիրը առայժմ չեմ հայտնի՝ փակագծերը չբացելու նպատակով…

Ինչո՞վ է տարբերվում ԱՄՆ-ի թատրոնը Հայաստանի թատրոնից:

— Համարյա ոչնչով: Թատրոնը նույն թատրոնն է, հանդիսատեսը նույն հանդիսատեսը: Միայն խոսակցական լեզուն է տարբեր, հոգեւոր լեզուն նույնն է…

Բացի թատրոնից՝ ունե՞ք մեկ այլ սիրելի զբաղմունք:

— Երբեմն նկարում եմ, իսկ վերջերս սկսել եմ գրել: Ուզում եմ այս հարցազրույցի շրջանակներում իմ մեծ անակնկալը մատուցել բոլոր նրանց, ովքեր սիրում ու գնահատում են Վլադիմիր Մսրյան անգնահատելի արտիստին: Ես, որպես նրա դուստր, չէի կարող չանդրադառնալ ու չներկայացնլ նրա կյանքի այն պահերը, որոնք հասու են եղել միայն ինձ: Կարծում եմ՝ գիրքը շուտով պատրաստ կլինի…

Սիրո՞ւմ եք հյուրեր ընդունել:

— Այո, սիրում եմ…Գիտե՞ք, երբեմն ինձ թվում Է, որ հյուրերը մեր ընտանիքի անբաժան մասն են:

Ովքե՞ր են հիմնականում Ձեզ հյուրընկալվում:

— Հիմնականում ընկերներ, բարեկամներ, հարազատներ, որոնք ավելի են արժեւորում մեր օրն իրենց ներկայությամբ:

Սիրո՞ւմ եք համեղ պատրաստել: Ձեր պատրաստած կերակուրներից ո՞րն են ավելի շատ սիրում:

— Այո, սիրում եմ… Եվ ամեն անգամ փորձում եմ չկրկնվելով՝ նմանեցնել մայրիկիս պատրաստած համեղ ու գեղեցիկ ձեւավորված ուտելիքներին:

Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ Ձեր պատրաստած կերակուրներից որեւէ բաղադրատոմսով:

Creme Brulee (ԿՐԵՄ ԲՐՈԼԵ)

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

2 1/3 բաժակ թանձր սերուցք

2/3 բաժակ կաթ

1/4 բաժակ սպիտակ շաքար

3 ամբողջական ձվի դեղնուց

1 ճ.գ. վանիլի էքստրակտ

3/4 բաժակ նուրբ թակած բաց շագանակագույն շաքարավազ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Տաքացրեք ջեռոցը մինչեւ 300° եւ թխեք 30-35 րոպե: Թողեք սառչի, ապա 4-ից 5 ժամով տեղափոխեք սառնարան: Մատուցելուց առաջ՝ երեսապատել շաքարավազով, ապա հատուկ սարքով շաքարավազի երեսաշերտը հալեցրեք եւ մատուցեք:

Վերջերս Ձեր աղջիկը թոռնիկ պարգեւեց: Ինչպիսի՞ տատիկ եք:

— Թե ինչպիսի տատիկ եմ, կասի թոռնիկս՝ երբ մեծանա: Իսկ թե ինչ եմ զգում ես թոռնիկիս հանդեպ, բառերն ուղղակի անզոր են նկարագրել: Սա զգացողությունների նուրբ ու լուսաշող թելերի փունջ է, որի վրա մարգարտե հուլունքների պես շարվում են սերունդներն ու շողշողում՝ միմյանց լուսավորելով ու իմաստավորելով կյանքիդ ամեն մի վայրկյանը…

Ե՞րբ եք պատրաստվում այցելել Հայաստան:

— Ժամկետներ չեմ ուզում նշել: Պարզապես կասեմ, երբ նոր ներկայացումս պատրաստ լինի առաջնախաղին, իսկ գիրքս՝ գինեձոնին…

— 44-օրյա պատերազմի երկրորդ տարվանն ընդառաջ էլի անսպասելի, դավադրաբար Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա: Եկեք հարցազրույցն ավարտենք Ձեր սփոփանքի խոսքով՝ ուղղված այն ծնողներին, ում որդիներն այսօր կռվի դաշտում են, եւ նրանց, ում զավակներն ընկան հանուն Հայրենիքի:

 — Ես անդադար աղոթում եմ, որպեսզի կարողանանք գտնել խնդիրները լուծելու, ապրելու եւ կյանքը շարունակելու ճանապարհը: Թող Աստծո խաղաղությունը սփռվի աշխարհի վրա եւ իր լույսով պարուրի մեր հայրենի երկիրն իր խիզախ զավակներով հանդերձ… Կարծում եմ՝ միայն Աստծուն պետք է ապավինել եւ անդադար աղոթել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 


Մինասի 95-ամյակը կշարունակենք նշել մինչեւ գալիք տարվա հուլիսի 20-ը. ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՃապոնիայի ափերը վերածվել են ձկների գերեզմանոցի (Տեսանյութ)Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրովՍեյրան Օհանյանը դիմել է Հայկ Կոնջորյանին և առաջարկը բավարարվել է. այսօր հանդիպում կլինի. «Ժողովուրդ»Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման պայմանավորվածություններըՊուտինի եւ Ռաիսիի հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ում այլեւս միահեծան իշխանություն չունի. Ուսապարկերը դուրս են գալիս կոնտրոլից«Ժողովուրդ». Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովինԽարկովը ենթարկվել է հրթիռային հարձակման (ՎԻԴԵՈ)Բայդենի որդուն` Հանթերին մեղադրանք է առաջադրվել. նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում«Ժողովուրդ». ՔՊ-ականները թիրախավորում են կանանցԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել. Al Jazeera (Տեսանյութ)«Հրապարակ». Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակելԱզգային հավաքականի տղաները կաջակցե՞ն Արազ Օզբիլիսին. ՀՖՖ-ում խառն են. «Ժողովուրդ»32 գերիների անունները, որոնք վերադարձվելու են Հայաստանին. ՑԱՆԿՌուսական բանակը, գրավելով գերիշխող բարձունքը, աքցանի մեջ է վերցրել ՝ Կլեշչեևկան (Քարտեզ)Զելենսկին շուտով ստիպված կլինի դադարեցնել հակամարտությունը. France 24Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո. Արմեն ԱշոտյանՆոր ֆի՞լմ, ե՞րգ, թե՞ սիրավեպ. Ալեքս Միրզոյանը նորություն ունիՌուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода