Կոմիտասի թանգարան-ինստիտուտն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը
ՄշակութայինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:
Ինչպես տեղեկացրին նախարարությունից, մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մի շարք մտավորականներ, արվեստագետներ, գիտաժողով-փառատոնի մասնակիցներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 153-ամյակի առիթով տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ:
«Կոմիտասի շիրիմին կատարվեց հոգեհանգստյան կարգ, որով տրվեց ավանդական փառատոնի մեկնարկը, որը տարիներ շարունակ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հանրային տրամադրության բովանդակությամբ պայմանավորված՝ այս տարի փառատոնի կազմակերպիչները չեղարկել են բոլոր հանդիսավոր միջոցառումները, համերգային բաղադրիչները, և օրվա տրամադրությանը հարիր ձևաչափ է ընտրվել: Սակայն պետք է նշեմ, որ Կոմիտասը մնում է որպես կողմնորոշիչ, որպես հոգևոր և մտավոր բևեռ և դրանով իսկ պայմանավորված՝ Կոմիտասի ծննդյան օրը նշանավորող միջոցառումներ կլինեն»,- ասել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
https://168.am/2022/09/27/1771976.html