Iravunk.com | 19-րդ դարի ինչ քարտեզի մասին է խոսում ագրեսորը.Քարտեզագետը բացառիկ տեղեկություն է բացահայտում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Փաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվել Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ «Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Ապրիլի 23. Օրվա խորհուրդ Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե Մեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը «Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը

19-րդ դարի ինչ քարտեզի մասին է խոսում ագրեսորը.Քարտեզագետը բացառիկ տեղեկություն է բացահայտում

Տեսանյութեր

Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւն օ­րեր ա­ռաջ այ­ցե­լել էր օ­կու­պաց­ված Բեր­ձոր քա­ղաք, որն այս տար­վա օ­գոս­տո­սի 25-ին, Լա­չի­նի մի­ջանց­քի եր­թու­ղու փո­փո­խու­թյու­նից հե­տո, Նի­կո­լը նվի­րեց ադր­բե­ջա­նա­կան կող­մին: Լա­չի­նից Ա­լի­ե­ւը հայ­տա­րա­րեց. «Եվս մեկ ան­գամ ա­սում եմ՝ մենք պատ­րաստ ենք քննար­կում­նե­րի եւ պա­տաս­խա­նա­տու վե­րա­բեր­մունք ենք ցու­ցա­բե­րում սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով հայ-ադրբե­ջա­նա­կան հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րին: Մենք հա­վա­քել ենք բո­լոր քար­տեզ­նե­րը: Եվս մեկ ան­գամ ու­զում եմ ա­սել, որ ու­նենք բո­լոր քար­տեզ­նե­րը, այդ թվում՝ ե՛ւ 19-րդ դա­րի, ե՛ւ 20-րդ դա­րի ե՛ւ ա­վե­լի վաղ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի, եւ այդ քար­տեզ­նե­րում ե­րե­ւում է, թե ով որ­տեղ է ե­ղել»: Այդ ի՞նչ 19-րդ դա­րի եւ ա­վե­լի վաղ ժա­մա­նակ­նե­րի քար­տեզ­նե­րի մա­սին խոս­քը, ի վեր­ջո, ո՞ր քար­տեզ­նե­րով պետք է ի­րա­կա­նաց­վի սահ­մա­նա­զա­տում-սահ­մա­նագ­ծու­մը: Հար­ցի պա­տաս­խա­նը «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում զրու­ցել ենք աշ­խար­հագ­րա­գետ եւ քար­տե­զա­գետ-քար­տե­զա­բան ՌՈՒ­ԲԵՆ ԳԱ­ԼԻ­ՉՅԱ­ՆԻ հետ, ով նախ նկա­տեց.

— Այդ­պի­սի քար­տեզ գո­յու­թյուն չու­նի: Ադր­բե­ջա­նը 1918 թվա­կա­նից ա­ռաջ գո­յու­թյուն չու­ներ, ինչ­պե՞ս կա­րող է ու­նե­նալ քար­տեզ­ներ, այն էլ՝ հին քար­տեզ­ներ: Ամ­բողջ աշ­խար­հի հին քար­տեզ­նե­րը կա­րող եք նա­յել, Ադր­բե­ջան պե­տու­թյուն գո­յու­թյուն չու­նի դրան­ցում: Հա­րա­վից՝ հյու­սիս կա պարս­կա­կան Ադր­բե­ջան նա­հան­գը, որն ի­րենց հետ կապ չու­ներ:

— Պա­րոն Գա­լի­չյան, Նի­կոլ Փա­շի­նյա­նը ՄԱԿ-ում նշել է, որ «եթե Ադր­բե­ջա­նը ճա­նա­չի Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը  ոչ թե տե­սա­կա­նո­րեն, այլ կոնկ­րետ, ես նկա­տի ու­նեմ մեր մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քի ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, կնշա­նա­կի, որ մենք կա­րող ենք խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կնքել»: Այս տա­րած­քի մեջ մտնում են նա­եւ անկ­լավ­նե՞րը:

— Անկ­լավ­նե­րն ըն­դա­մե­նը 40 քա­ռա­կու­սի կի­լո­մետր են: Բայց ե­թե Ադր­բե­ջա­նը տար­բեր տե­ղե­րում հայ­տա­րա­րում է, թե ին­քը Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան եւ ոչ թե Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­հա­ջորդն է, ու­րեմն խորհր­դա­յին տա­րի­նե­րին ի­րեն տրված հո­ղե­րը չի կա­րող ու­զե­նալ եւ ոչ էլ վերց­նել: 1918-1920 թվա­կան­նե­րին Հա­յաս­տա­նում անկ­լավ գո­յու­թյուն չու­ներ, անկ­լավ­նե­րի մա­սին այդ եր­կի­րը չի կա­րող խո­սել՝ ըստ իր սահ­մա­նադ­րու­թյան:

Բայց ե­թե գնում ենք խորհր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջան, երբ մեր տա­րած­քը մո­տա­վո­րա­պես 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետր է: Ես վստահ չեմ՝ պա­րոն վար­չա­պե­տը անկ­լավ­նե­րը նկա­տի՞ է ու­նե­ցել, թե՝ ոչ, բայց ա­մեն դեպ­քում դա Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի մի­ջեւ Խորհր­դա­յին Մի­ու­թյան նշած սահ­ման­ներն են:

Սա­կայն այդ սահ­ման­նե­րից այժմ Ադր­բե­ջա­նը ա­ռաջ է ե­կել ու մտել Հա­յաս­տա­նի տա­րածք:

Ե­թե մենք ու­զում ենք սահ­մա­նա­զա­տում եւ սահ­մա­նագ­ծում սկսել, Ադր­բե­ջա­նը պետք է ու­ժե­րը հետ տա­նի այն սահ­ման­ներ, որն ին­քը ժա­մա­նա­կին վա­վե­րաց­րել է: Քա­նի որ Խորհր­դա­յին Մի­ու­թյան սահ­ման­նե­րով է ան­կա­խա­ցել, պետք է այդ ժա­մա­նա­կի սահ­ման­ներ վե­րա­դարձ­նի իր զոր­քե­րը, ոչ թե Հա­յաս­տա­նի տա­րած­քում մնա:

Հա­յաս­տա­նի տա­րած­քում մնա­լու դեպ­քում մենք ի­րա­վունք չու­նենք սահ­մա­նա­զա­տում սկսե­լու: Ըստ է­ու­թյան, այդ եր­կի­րը ե­կել ու գրա­վել է մեր տա­րած­քը: Պետք է հետ քաշ­վի, եւ, ընդ ո­րում՝ ոչ մի­այն Ռու­սաս­տա­նի, այլ նա­եւ մի­ջազ­գա­յին այլ դե­րա­կա­տար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ պետք է տե­ղի ու­նե­նան սահ­մա­նա­զա­տումն ու սահ­մա­նագ­ծու­մը:

— Վեր­ջերս, ի դեպ, շատ հա­ճախ է վար­չա­պե­տի կող­մից 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քի մա­սին հի­շա­տակ­վում: Ի՞նչ եք կար­ծում, ե­թե այդ երկ­րի հետ կա սահ­մա­նա­յին վեճ, եւ սահ­մա­նա­զա­տում ու սահ­մա­նագ­ծում չեն ար­վել, կա­րիք կա՞ այդ թի­վը ա­նընդ­հատ նշել, հի­շա­տա­կել:

— Բայց պե՞տք է մի տե­ղից սկսել, թե՝ ոչ: Պետք է սկսել նրա­նից, որ նախ­կի­նում ե­ղել է, այ­սինքն՝ Խորհր­դա­յին Մի­ու­թյան տա­րի­նե­րից է չէ՞ ե­ղել այդ տա­րած­քը: Դրա­նից հե­տո պետք է նստել, բա­նակ­ցել, տես­նել՝ ար­դյոք այն տա­րածք­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նից 1929-1930-ական թվա­կան­նե­րին վերց­վե­ցին Կար­միր Քրդստա­նի պատր­վա­կով, եւ հե­տո երբ ո­րո­շե­ցին, որ Կար­միր Քրդստան չի ստեղծ­վե­լու, էդ տա­րածք­նե­րն էլ հետ չտվե­ցին Հա­յաս­տա­նին, պա­հե­ցին ի­րենց, ի՞նչ են հի­մա լի­նե­լու: Դա ար­դեն ի­րա­վա­կան խնդիր է:

Այն­պես որ, 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րած­քը, որ նշվում է, նոր­մալ է, դա Հա­յաս­տա­նի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված տա­րածքն է, Խորհր­դա­յին Մի­ու­թյան ժա­մա­նակ էլ դա վա­վե­րաց­րել են Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը: Ադր­բե­ջանն ա­սում է՝ ին­քը 1918-20 թվա­կան­նե­րի ժա­ռանգն է, իսկ այդ ժա­մա­նակ անկ­լավ­ներ չկա­յին, Նա­խի­ջե­ւանն ու Ղա­րա­բաղն էլ վի­ճե­լի երկ­րա­մա­սեր է­ին, Ադր­բե­ջա­նի կազ­մում չէ­ին:

— ՄԱԿ-ում Փա­շի­նյա­նը նա­եւ հարց էր հնչեց­րել Ա­լի­ե­ւին՝ կա­րո՞ղ եք ցույց տալ Հա­յաս­տա­նի քար­տե­զը, ո­րը ճա­նա­չում է կամ պատ­րաստ է ճա­նա­չե­լու՝ որ­պես Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն…

— Ես էլ եմ այդ հար­ցը բազ­միցս բարձ­րաց­նում՝ թող Ադր­բե­ջա­նը ցույց տա, թե ի՞նչ սահ­ման­նե­րով է ճա­նա­չում, թող հին քար­տեզ­ներ բե­րի: Գո­յու­թյուն չու­նեն այդ­պի­սի քար­տեզ­ներ: Այդ եր­կի­րը կա­րող է մի քար­տեզ գծել, բե­րել: Կա­րող է իր գծածն ու­նե­նալ, բայց դա ի­րա­կան չի կա­րող լի­նել, ի­րա­վա­կան ար­ժեք չի կա­րող ու­նե­նալ: Մին­չեւ 1918 թվա­կա­նը գո­յու­թյուն չու­նի մի քար­տեզ, ո­րում նշված լի­նի Ադր­բե­ջան ա­նու­նով պե­տու­թյուն:

— Լավ, տես­նում ենք, որ կող­մե­րը տար­բեր մո­տե­ցում­ներ ու­նեն: Այդ դեպ­քում ինչ­պե՞ս կա­րող է այս հար­ցը լուծ­վել:

— Մի­ջազ­գա­յին դա­տա­րան պետք է դի­մել, մաս­նա­գետ­նե­րի միջ­նոր­դու­թյամբ պետք է հար­ցը լու­ծել: Մեզ ան­կողմ­նա­կալ միջ­նորդ է պետք, ոչ թե մի­այն Ռու­սաս­տա­նը: Ռու­սաս­տա­նի ու­նե­ցած 1920-22 թվա­կան­նե­րի քար­տեզ­նե­րի հի­ման վրա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը 31.000 քա­ռա­կու­սի կի­լո­մետր տա­րածք ու­նի, բայց ռուս­ներն այդ քար­տեզ­նե­րը մեզ չեն տա­լիս: Պու­տինն էլ ա­սաց, որ կան քար­տեզ­ներ, ո­րոնք մի­այն Մոսկ­վան ու­նի:

Այն­պես որ, մենք պետք է 29.800 քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րից սկսենք ու աշ­խա­տենք հաս­նել 31 հա­զա­րի: Ու այդ ա­մե­նը ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով պետք է ա­նել, իսկ դա եր­կար տա­րի­ներ կա­րող է տե­ւել:

Զրույ­ցը` Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ

Հ.Գ. Ամ­բող­ջա­կան զրույ­ցը դի­տեք «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում` այ­ցե­լե­լով հա­մա­նուն կայ­քէջ:

 

 

 



Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալԱզատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան ՄախսուդյանԻրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունըՓաշինյանը, ըստ էության, խոստովանել է, թե ինչու է Տավուշում ականազերծման աշխատանքների հրաման տվելՖինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք. ապրիլի 23-ի աստղագուշակ«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում էԱպրիլի 23. Օրվա խորհուրդՄիհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտեՄեր աչքից չվրիպեց մենամարտի ընթացքում բրազիլացի մարզիկի անվայել պահվածքը«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կըԼավ կլիներ` Ակադեմիական քաղաքի փոխարեն Եվրոպոլիս կառուցեն.ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնըՌուսական բանակն ամբողջությամբ գրավել է Օչերետինոն (Տեսանյութ, քարտեզ)Չեմ բացաառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ,մյուս կողմում՝ ԱդրբեջանՀամացանցում են հայտնվել ռուսական հարվածից հետո Խարկովի հեռուստաաշտարակի անկման կադրերը (Տեսանյութ)Ապրիլի 22-ի գիշերն ու լուսաբացը՝ Կիրանցում. Լուսանկարներ«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»Իրանը կարող է մեկ շաբաթում միջուկային ռումբ փորձարկել. իրանցի պատգամավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևԳաղթի ճանապարը մազապուրծ հաղթահարած տղան, վիզը ծուռ թողեց մորը. Սարսափազդու մանրամասներ մետրոյի տակ ընկած երիտասարդի մասինՌուսական զորքերը ճեղքել են Ավդիիվկայից հյուսիս-արևմուտք գտնվող ուկրաինական ճակատը. BILDԱրցախցիները վերադառնալու հույսը չեն կապում այլեւս Փաշինյանի իշխանության հետ. ԱՀ փաստաբանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄխիթարյանը «Ինտերի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն ու նվաճեց իր առաջին տիտղոսը Եվրոպայի թոփ-5 լիգաներում(տեսանյութ)Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլանդների Թագավորություն ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվիՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ներին. ուղիղԻնչպես Կառավարության շենքից «անհետացան» Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինԿառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ Իսրայելա-ամերիկյան տանդեմը Հայաստանին «ինքնասպանության» է մղում. Begin Sadat CenterՈւրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհիԱկանազերծման աշխատանքների շրջանակում Տավուշում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմՌուս զինվորականները հшրված են հասցրել Խարկովի հեռուստատեսային աշտարակին, որի վրա տեղակայված էր ուկրաինական ՀՕՊ կապի ալեհավաքըՍահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետոԱդրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցըՕտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում տարածաշրջանում կայունությանը. ՔանանիՌուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. ВедомостиԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Վարդան ՈսկանյանԱշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով.Tert.amՆրանք, ովքեր մոռանում են անցյալի դասերի մասին, դատապարտված են կրկնելու ողբերգությունները․ ՌԴ դեսպանՌուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ ՊուտինինԱռաջիկա ժամանակահատվածը ծանր է լինելու. Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարՀորդորում ենք դադարեցնել Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ անվայել և պախարակելի գործելաոճը. Մայր ԱթոռԲագրատ Սրբազանը հանուն հայրենիքի Արցախում էր, հիմա՝ ՏավուշումՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակՆիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական լրատվամիջոցներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода