Լուծումը մեկն է` ազատել երկրի իշխանությունը հակահայ դրածոներից. Գեւորգյան
Ներքաղաքական«Այս հակահայի հեռացմամբ միայն եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորմամբ, մենք նոր դիրքերից, մեր պետության եւ ժողովրդի շահերը պաշտպանելու շանս ենք ունենալու։ Իսկ այդ շահերը պաշտպանելու համար մենք պետք է հասնենք համազգային կոնսոլիդացիայի։
Այս պահին հետեւյալ պատկերն է, ցավոք. ագրեսոր Ադրբեջանը շարունակելով խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, բռնազավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի որոշակի հատվածները եւ մշտապես հանդես է գալիս միջազգային հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններով ու ագրեսոր, ցեղասպանին բնորոշ հռետորիկայով։
Ի հակադրություն այս հոխորտանքներին` Հայաստանի իշխանությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում, այլեւ շարունակում է իր հակահայկական բնույթը, քաղաքական ավանտյուրաների միջոցով, ակտիվորեն ծառայեցնել հանուն «խաղաղության» կնքվելիք (նոր կապիտուլյացիայի) համաձայնագրի։
Բանակցային գործընթացին, պայամանագրի տարբերակներին եւ ամբողջ ինֆորմացիային միանձնյա տիրապետող պրոթուրքական այս դրածոն, չի եղել եւ չի կարող հայկական շահից բխող քայլեր կատարել։ Հետեւապես, լուծումը մեկն է` ազատել երկրի իշխանությունը հակահայ դրածոներից», – գրել է ռազմական, քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։