«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ «ՋԵՆԹԼՄԵՆՆԵՐԸ»

Վերլուծություն

Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի «քա­ղա­քա­կան ստրիպ­տի­զը» Հ1-ի ե­թե­րում վրդո­վեց­րել է շատ-շա­տե­րին: Ի­հար­կե, նա ոչ մի նոր բան չի ա­սել, ին­չը տար­բեր­վեր իր վա­ղե­մի քիր­վա­յա­սի­րա­կան գծից, բայց մի­և­նույնն է, ա­մեն ան­գամ դա թար­մաց­նում է բո­լոր այն զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ու­նենք դեռ 1990-ական­նե­րից: Եվ ի­հար­կե, ա­մե­նատ­հա­ճը նրա այն ու­ղերձն է, որ կա­պի­տու­լյա­ցի­ան է ճիշտ ճա­նա­պար­հը, և պե­տա­կան դա­վա­ճան Նի­կո­լից ա­զատ­վե­լու դեպ­քում իբր շատ ա­վե­լի վատ կլի­նի...

ԻՆ­ՉՈ՞Ւ Է ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ԴԺԳՈՀ ԾԵ­ՐՈՒ­ԿԻՑ

Քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նո­քյա­նի բնո­րոշ­մամբ. «Եթե ո­րև­է նախ­կին նա­խա­գա­հի հա­մար է­ա­կա­նը ոչ թե Հայ­րե­նի­քի փրկու­թյունն է, այլ «բա որ ես ժա­մա­նա­կին ա­սում է­ի...» ա­սե­լու ի­րա­վուն­քը, ա­պա նա այ­լեւս նախ­կին նա­խա­գահ չէ, այլ գոր­ծող մու­ծի­լով­չիկ»: ԼՏՊ-ի դեպ­քում դա ակ­նա­ռու ճշմար­տու­թյուն է: Սա­կայն պարզ­վում է, որ ծե­րու­կի` Հ1 Պետ­րո­սի մոտ վա­զե­լը պոստ­ֆակ­տում ան­հանգս­տաց­րել է հո­գե­հայր կա­պի­տու­լյան­տի հո­գե­զա­վակ կա­պի­տու­լյան­տին: Կա­պի­տու­լյա­ցի­ա­յի «ջենթլ­մեն­նե­րի» ճամ­բա­րում կա նա­և «հայ­րե­րի և որ­դի­նե­րի» բա­խում:

Ե­թե Սերժ Սարգ­սյա­նի և Ռո­բերտ Քո­չա­րյա­նի թի­մա­կից­նե­րը, գնա­հա­տա­կան­նե­րում լի­նե­լով ա­ռայժմ զուսպ, ար­ձա­նագ­րում են, որ ա­նըն­դու­նե­լի է ո­րև­է ձև­ա­չա­փով կա­պի­տու­լյան­տի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լը, ա­պա բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էր Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նի բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քը ծե­րու­կի ե­լույ­թին: Դե, Նի­կո­լի մտքինն ի­մա­նա­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը հենց իր ցածր IQ-ով հան­րահռ­չակ­ված Ա­ղա­զա­րյա­նին հարց­նելն է:

Իսկ Ա­ղա­զա­րյան Հո­վի­կը Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նին հռչա­կեց ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս, քան հան­ցա­գործ: Ար­ձա­գան­քե­լով այն տե­սա­կե­տին, որ Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նը Պե­տո­յին տված հար­ցազ­րույ­ցում փորձ էր կա­տա­րել՝ օգ­նե­լու Նի­կո­լին կի­սել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րի հետ՝ Ա­ղա­զա­րյան Հո­վիկն իր բուռն ան­հա­մա­ձայ­նու­թյունն է հայտ­նել ու հայ­տա­րա­րել, որ Տեր-Պետ­րո­սյա­նի դե­րա­կա­տա­րու­թյու­նը 1990-ական­նե­րին ե­ղել է խիստ բա­ցա­սա­կան «մեր հայ­րե­նի­քի հա­մար»: «Բա­ներ կա, որ չեմ կա­րող ա­սել… ի­րա մե­ծա­գույն քա­ղա­քա­կան հան­ցա­գոր­ծու­թու­նը կա­յա­նում է նրա­նում, որ 1996-ին ին­քը չէր ընտր­վել ՀՀ նա­խա­գահ, բո­լո­րը գի­տեն, ինքն էլ գի­տի, և, հե­տև­ա­բար, երբ որ պա­հը ե­ղավ, ոնց որ վար­չա­պետն է ա­նում մեր, ձեռ­քը խփեր սե­ղա­նին, ա­սեր՝ սենց պետք ա լի­նի, ին­քը չկա­րա­ցավ ձեռ­քը խփի սե­ղա­նին…»,- նշել է Հո­վի­կը՝ ներ­կա­յումս ստեղծ­ված խայ­տա­ռակ վի­ճա­կի մե­ղա­վոր կար­գե­լով Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նին, ինչ­պես նա­և դա­տա­պար­տե­լով հան­գու­ցյալ Վա­նո Սի­րա­դե­ղյա­նին: Նի­կո­լը ե­րև­ի մե­ղադ­րում է Տեր-Պետ­րո­սյա­նին՝ ժա­մա­նա­կից շուտ խա­ղա­քար­տե­րը բա­ցե­լու հա­մար՝ նկա­տի ու­նե­նա­լով այն հայտ­նի փաս­տը, որ ՔՊ-ական բո­լու­կը ու Նի­կո­լը փոր­ձում են ժո­ղովր­դի մեջ­քի հե­տև­ում, թա­քուն կեր­պով կյան­քի կո­չել Հա­յաս­տա­նի երկ­րորդ, վերջ­նա­կան կա­պի­տու­լա­ցու­մը: Սա նշա­նա­կում է, որ Տեր-Պետ­րո­սյա­նի քայ­լը հա­կա­ռակ կող­մից է ըն­կալ­վել ու նրա փոր­ձը՝ ար­դա­րաց­նե­լու Նի­կո­լի սպաս­վե­լիք քայ­լե­րը, չեն ար­ժա­նա­ցել հա­վա­նու­թյան ՔՊ-ական ճամ­բա­րի կող­մից:

Այլ հարց է` ծե­րու­կը մի­տում­նա­վո՞ր «ալիք­նե­րը վա­ռեց», թե՞ այդ­պես ստաց­վեց: Շատ հնա­րա­վոր է, որ դա Ա­ղա­սի Ե­նո­քյա­նի ա­սած «մու­տի­լով­չի­կու­թյան» դրսև­ո­րում­նե­րից մեկն է: Իսկ մյո՞ւս դրսև­ո­րում­նե­րը ո­րոնք են` այ­սօր կլսենք կամ չենք լսի Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սու­լի­սի ժա­մա­նակ:

Սա­կայն վե­րա­դառ­նանք մեր «բե­րան­բաց» ՔՊ-ակա­նին: Ա­ղա­զա­րյան Հո­վի­կը, փաս­տո­րեն, մե­ղադ­րել է Տեր-Պետ­րո­սյա­նին ժա­մա­նա­կին Ար­ցա­խի հար­ցե­րը չլու­ծե­լու մեջ, ին­չի հե­տև­ան­քով ի­րենք ծանր ժա­ռան­գու­թյուն են ստա­ցել՝ ստիպ­ված լի­նե­լով հի­մա մի­այ­նակ ու­տել այն թու­քու­մու­րը, որ հե­տև­անք է Նի­կո­լի «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կե­րոջ բո­լոր կապ­րիզ­նե­րը բա­վա­րա­րե­լու: Դե, տե­ղա­վոր­վում է «սաղ նախ­կին­ներն են մե­ղա­վոր» կոն­ցեպ­տի մեջ: Սա­կայն ե­թե ա­ռաջ «նախ­կին» է­ին մի­այն Քո­չա­րյանն ու Սարգ­սյա­նը, իսկ Լև­ո­նը խնամ­քով շրջանց­վում էր, ա­պա հի­մա ա­ռա­ջին նա­խա­գահն էլ գրանց­վեց «մե­ղա­վոր­նե­րի» նստա­րա­նին: Ո­րին հի­մա էլ սա­հուն կեր­պով խուն­տան ա­վե­լաց­նում է նա­և ռուս­նե­րին...

Apaga 

ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԹՈՂ ՆԱ­ԽԱ­ԳԱՀ­ՆԵ­ՐԻ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Բլո­գո­լոր­տում և սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում ծե­րու­կի հար­ցազ­րույ­ցը արթ­նաց­րեց հու­շեր ԼՏՊ-ի 1998-ի հրա­ժա­րա­կա­նի մա­սին, և շա­տե­րը հռե­տո­րա­կան հարց են հնչեց­նում` ին­չո՞ւ Նի­կո­լը չի ու­զում կրկնել Լև­ո­նի եր­բեմ­նի քայ­լը և հե­ռա­նալ, քա­նի որ բա­ցի իր զոմ­բի­նե­րից, բո­լո­րը դեմ են երկ­րորդ կա­պի­տու­լյա­ցի­ա­յին: ՀՀԿ խոս­նակ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը ու­շագ­րավ ձև­ա­կեր­պում է տվել. «Փա­շի­նյա­նի ա­մե­նա­մեծ մեղ­քը գի­տեք ո՞րն է… Նա Ե­ռաբ­լու­րը հաղ­թա­նա­կի խորհր­դա­նի­շից, դարձ­րեց ող­բի խորհր­դա­նիշ: Հա­յաս­տա­նը հաղ­թո­ղից դարձ­րեց ծնկի ե­կած մու­րաց­կան: Ար­ցա­խի մեծ մա­սը հանձ­նեց ու թո­ղեց ան­տեր:

Իսկ մեր ա­մե­նա­մեծ մեղ­քը գի­տեք ո՞րն է: Որ Նի­կո­լը դեռ պաշ­տո­նա­վա­րում է: Ու դեռ չի աս­վի, որ մե­կիս մեղքն է ա­վե­լի մեծ: Քա­նի դեռ սրանք իշ­խում են՝ մենք ար­ժա­նի չենք ո՛չ Ե­ռաբ­լու­րին ու ո՛չ էլ՝ Ծի­ծեռ­նա­կա­բեր­դին»:

Քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Թև­ա­նյանն էլ Նի­կո­լի չհե­ռա­նա­լու պատ­ճառն այս­պես ձև­ա­կեր­պեց. «Նի­կոլ Փա­շի­նյանն իր ու իր ըն­տա­նի­քի փրկու­թյան հարցն է լու­ծում ու վա­խե­նում է ա­թո­ռը կորց­նե­լուց, քան­զի հա­մոզ­ված է, որ ե­թե իշ­խա­նու­թյան գան իր քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րը, ա­պա իր հա­մար, մեղմ ա­սած, լավ օ­րեր չեն սպաս­վում (ի դեպ, հան­րու­թյան ո­րո­շա­կի շեր­տե­րի մոտ էլ կա նման պա­հանջ): Փա­շի­նյա­նի այդ հա­մոզ­վա­ծու­թյունն է նրան կառ­չած պա­հում ա­թո­ռից: Այդ հա­մոզ­վա­ծու­թյունն է նա­և պատ­ճա­ռը, որ նա սե­փա­կան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ է փնտրում Բրյու­սե­լում, Վա­շինգ­տո­նում, Փա­րի­զում, Ան­կա­րա­յում, Մոսկ­վա­յում (վեր­ջին մայ­րա­քա­ղա­քից նա հույ­սը, կար­ծես, կտրել է): Դրսում անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ փնտրե­լով՝ նա Հա­յաս­տա­նը դարձ­րել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մրցակ­ցու­թյան թա­տե­րա­բեմ, ին­չը ող­բեր­գա­կան վեր­ջա­բա­նի է հասց­նե­լու մեր երկ­րին ու հայ ժո­ղովր­դին: Բրյու­սե­լի ու Մոսկ­վա­յի ա­րան­քում նա կրա­կի բե­րան է տա­նե­լու մեր եր­կիրն ու ժան­րի կա­նոն­նե­րի հա­մա­ձայն՝ վեր­ջում փախ­չի»:

Սա­կայն քա­ղա­քա­գետն ա­ռա­ջար­կում է պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րին բա­վա­կա­նին տա­րօ­րի­նակ ա­ռա­քե­լու­թյուն. «ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րի, Ար­ցա­խի եր­կու նա­խա­գահ­նե­րի ու Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի ձև­ա­չա­փով կա­րե­լի է հու­մա­նի­տար մի­ջանցք բա­ցել ու հրա­պա­րա­կայ­նո­րեն անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ խոս­տա­նալ Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Ե­թե նրան այս պա­հին չի ստաց­վում հե­ռաց­նել, ա­պա պետք է ի­րեն, իշ­խա­նու­թյան այլ շրջա­նակ­նե­րին մաս­նա­կից դարձ­նել այդ հե­ռաց­մանն ու չհե­տապնդ­վե­լու ե­րաշ­խիք­ներ տալ, որ­պես­զի փրկել Հա­յաս­տա­նը, ո­րին շանս կա­րող է տալ մի­այն նոր դեմ­քով բա­նակ­ցողն ու ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը»: Այդ­պի­սի ե­րաշ­խիք­ները, ըստ մեզ, ըն­դու­նե­լի ճա­նա­պարհ չեն: Ե­թե դա­վա­ճա­նին ու նրա հան­ցա­կից­նե­րին չպատժ­վե­լու ե­րաշ­խիք է տրվում, ա­պա դա նոր դա­վա­ճա­նու­թյուն­նե­րի դուռ է բա­ցում: Մեկ դա­վա­ճա­նու­թյուն նե­րե­լը կնշա­նա­կի 10 նոր դա­վա­ճա­նու­թյուն ար­տո­նե­լը: Ինչ­պես «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նը» կա­րող է լոկ ա­վե­լի հան­դարտ դարձ­նել Ազ­գի ու Պե­տու­թյան մա­հը և ծա­ռա­յել սոսկ մեռ­նո­ղի հա­մար հոս­փիս, այն­պես էլ ներ­ված դա­վա­ճա­նու­թյու­նը քաղց­կե­ղի մե­տաս­տազ­նե­րի դեր կկա­տա­րի: Ընդ­հա­կա­ռա­կը, դա­վա­ճա­նու­թյան ու­ռուց­քը հե­ռաց­նելն է հան­րու­թյան ա­ռող­ջաց­ման և նոր վե­րել­քի շան­սը:

Եվ պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րի ա­ռա­քե­լու­թյու­նը ոչ մի­այն կա­պի­տու­լյանտ­նե­րի հե­ռա­ցումն է և ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյան ստեղ­ծու­մը, այ­լև կա­պի­տու­լյան­տիզ­մի պատ­ժե­լի­ու­թյան նա­խա­դե­պի ստեղ­ծու­մը: Գոր­դյան հան­գու­յցը չեն քան­դում, այն հա­տում են թրի հար­վա­ծով:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода