ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներին Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ) Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տուն Սամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի է Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանին Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. Խաչատրյան Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան Աթանեսյան

Նիկոլը լռվել-մնացել է ստորագրել-չստորագրելու երկընտրանքի արանքում

Վերլուծություն

Սեպ­տեմ­բե­րի 27-ի երկ­րորդ տա­րե­լի­ցի հետ կապ­ված՝ հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել ՀՀ-ում ԱՄՆ դես­պա­նա­տու­նը: Ըստ դրա. «Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը հանձ­նա­ռու է Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու գոր­ծին»: Բնա­կա­նա­բար, պարզ հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ որ­պես ի՞նչ է ԱՄՆ-ն նման հանձ­նա­ռու­թյուն ստանձ­նել: Ո­րե­ւէ մե­կը նման խնդրան­քով դի­մե՞լ է Վա­շինգ­տո­նին, ինչ-որ մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նի՞, որ­պես փաս­տա­ցի գո­յու­թյուն չու­նե­ցող Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գա՞հ է գոր­ծում, թե՞ ինքն ի­րեն է նման «հանձ­նա­ռու­թյուն» վե­րագ­րել:

ԻՆՉ ԿԱ­ՏԱՐ­ՎԵՑ ՆՅՈՒ ՅՈՐ­ՔՈՒՄ

Հար­ցադ­րու­մը, ի­հար­կե, մեր­կա­պա­րա­նոց չէ: Բանն այն է, որ նման հանձ­նա­ռու­թյուն, որ­պես ՄԽ հա­մա­նա­խա­գահ, ԱՄՆ-ն ի­րոք ու­ներ եր­կու տա­րի ա­ռաջ: Հաս­կա­նա­լի է, ոչ թե տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բի, այլ՝ ՄԽ լի­ա­զո­րու­թյու­ննե­րի շրջա­նակ­նե­րում: Իսկ ՄԽ-ի գոր­ծու­նե­ու­թյան ա­ռանց­քա­յին սկզբունք­նե­րից մեկն էլ ու­ժի կի­րառ­ման բա­ցա­ռումն էր: Ար­դյուն­քում, ու­նե­նա­լով լի­ա­զո­րու­թյուն եւ բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ԱՄՆ-ն ի՞նչ ա­րեց իր այդ «հանձ­նա­ռու­թյու­նը» կյան­քի կո­չե­լու, այն է՝ նախ պա­տե­րազմ թույլ չտա­լու, ա­պա՝ սկսվե­լու դեպ­քում այն կանգ­նեց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Հի­շեց­նենք՝ ոչ մի բան, բա­ցի «հեր­թա­պահ» եւ ո­չինչ չտվող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից: Թե ին­չու չա­րեց, այդ մա­սին շատ է խոս­վել եւ խո­սե­լու շատ տեղ կա: Բայց այս ան­գամ հար­ցին այս կող­մից նա­յենք. ե­թե այն ժա­մա­նակ, ու­նե­նա­լով բո­լոր հնա­րա­վո­րու­թյու­ննե­րը, մա­տը մա­տին չտվեց, ու­րեմն ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ այս ան­գամ իր ինք­նա­կամ ստանձ­նած այդ «հանձ­նա­ռու­թյու­նը» կկա­տա­րի: Ու քա­նի դեռ այս­տեղ ո­րե­ւէ հստա­կե­ցում չի մտցնվում, ստիպ­ված ենք մնալ այն կար­ծի­քին, որ այս նոր «հանձ­նա­ռու­թյան» հաշ­վին պար­զա­պես ցան­կա­նում է եր­կու տա­րի ա­ռաջ կի­սատ թո­ղածն ա­վար­տել:

Այն, որ այդ «հանձ­նա­ռու­թյու­նը» ոչ թե հա­յաս­տա­նյան դես­պա­նա­տան, այլ Վա­շինգ­տո­նից ե­կող ծրա­գիր է, դժվար չէ հա­մոզ­վել, թե­կու­զեւ լսե­լով Պետ­դե­պար­տա­մեն­տի  ներ­կա­յա­ցու­ցիչ Նեդ Փրայ­սի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, որ­տեղ նա մեկ­նա­բա­նում է ՄԱԿ-ի Գլխա­վոր ա­սամբ­լե­ա­յի շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ընդ­հուպ՝ Նի­կո­լի հետ Բլին­քե­նի հան­դի­պում­նե­րը: «Պետ­քար­տու­ղա­րը նշել է, որ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը հանձ­նա­ռու է կա­յուն զի­նա­դա­դա­րին եւ խա­ղաղ կար­գա­վոր­մա­նը: Մենք եր­կու արտ­գործ­նա­խա­րար­նե­րին էլ հաս­կաց­րել ենք, որ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը պատ­րաստ է գոր­ծըն­կեր­նե­րի հետ մի­ա­սին ա­ջակ­ցել այս գոր­ծըն­թա­ցին երկ­կողմ, բազ­մա­կողմ մա­կար­դա­կով...»,- ա­սել է Փրայ­սը: Իսկ թե կոնկ­րետ ինչ գոր­ծըն­թա­ցի մա­սին է, նա պարզ տե­ղե­կաց­նում է. «Դա ա­ջակ­ցու­թյուն է նե­րա­ռում Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի ջան­քե­րին: Այդ հան­դիպ­ման ըն­թաց­քում կող­մե­րը քննար­կել են ա­ռա­ջըն­թա­ցի լա­վա­գույն ու­ղին, եւ պետ­քար­տու­ղա­րը կող­մե­րին հրա­վի­րել է մտքեր փո­խա­նա­կել այն մա­սին, թե ինչ­պես կա­րե­լի է մին­չեւ ամս­վա վերջ է­ա­կա­նո­րեն ա­ռաջ տա­նել խա­ղաղ գոր­ծըն­թա­ցը»:

«Ամսվա վե՞րջ»: Այս ա­մի՞սը նկա­տի ու­նի Պետ­դե­պար­տա­մեն­տի ներ­կա­յա­ցու­ցի­չը: Ե­թե նույ­նիսկ հա­ջորդ ա­մի­սը, մեկ է, նման կարճ ժամ­կե­տում «խա­ղաղ գոր­ծըն­թա­ցը է­ա­կա­նո­րեն ա­ռաջ տա­նե­լու» մի­ակ տար­բե­րակն այն կլի­ներ, որ ինչ-որ պատ­րաս­տի փաս­տա­թուղթ դրվի սե­ղա­նին, եւ կող­մե­րը ստո­րագ­րեն: Չնա­յած, հենց Փրայ­սը տվեց Շառլ Մի­շե­լի ա­նու­նը, ար­դեն ա­մեն բան պարզ էր: Խոս­քը «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նին պար­տադր­վող «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» մա­սին է, ո­րը, ինչ­պես ան­գամ ա­մե­րի­կյան հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներն են պնդում, են­թադ­րում է Ար­ցա­խով հան­դերձ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նի կող­մից ճա­նա­չե­լու պայ­ման: Կարճ ա­սած, կար­ծես թե հենց սրա հա­մար է­ին Նի­կո­լին, Միր­զո­յա­նին ու Բայ­րա­մո­վին տա­րել-հասց­րել Նյու Յորք, թե ա­րա­գաց­րեք՝ ստո­րագ­րեք:

Այս հա­մա­տեքս­տում կա­րե­լի է նա­եւ հաս­կա­նալ, թե ին­չու է այդ­քան պետք մին­չե­ւը «ամսվա վերջ» այս գոր­ծըն­թացն ա­վար­տին հասց­նել: Նախ, Ուկ­րա­ի­նա­յի նախ­կին 4 մար­զե­րի հաշ­վին ա­ռա­ջի­կա 3-4 օ­րե­րին է­ա­կան փո­փո­խու­թյուն­ներ կլի­նեն նախ՝ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում, դրա­նից ել­նե­լով՝ ռուս-ամե­րի­կյան գլո­բալ հա­կա­մար­տու­թյան մեջ: Եվ ե­թե այդ փո­փո­խու­թյուն­նե­րը լի­նեն ռու­սա­կան գլո­բալ դիր­քե­րի ամ­րապնդ­ման ուղ­ղու­թյամբ, ո­րը հա­մար­վում է ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րը, ա­պա դա նա­եւ ռուս­նե­րի օգ­տին ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյուն ա­ռաջ կբե­րի Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Իսկ այս դեպ­քում էլ ա­վե­լի է նվա­զում Շառլ Մի­շե­լի ձեռ­քով այս­տեղ ա­մե­րի­կյան մո­դե­լի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ա­ռաջ տա­նե­լու շան­սե­րը, հաշ­վի առ­նե­լով, որ ռուս­ներն էլ ու­նեն այդ «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» սե­փա­կան տար­բե­րա­կը: Մի­ա­ժա­մա­նակ, ար­դեն նո­յեմ­բե­րի սկզբնե­րին ԱՄՆ-ում Կոնգ­րե­սի ճա­կա­տագր­ա­կան նշա­նա­կու­թյան ընտ­րու­թյուն­ներն են, ո­րը կա­րող է այն­պես խառ­նել ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, որ Պետ­դե­պար­տա­մեն­տը գո­նե մի ո­րոշ ժա­մա­նակ «Հա­րա­վա­յին Կով­կա­սը խա­ղա­ղաց­նե­լու» ցան­կու­թյուն, ժա­մա­նակ չու­նե­նա կամ ի­մաս­տը չտես­նի: Այ­սինքն, պետք է փոր­ձել ե­թե ոչ այս, ա­պա գո­նե հա­ջորդ «ամսվա վերջ» գործն ա­նել-վեր­ջաց­նել: Չբա­ցա­ռենք, որ դրա հա­մար է, որ հենց այս պա­հին մեյ­դա­նում հայտն­վեցին նա­եւ ԼՏՊ-ի կար­գի (այստեղ կա­րե­լի է տպագր­ման ոչ են­թա­կա բա­ռե­րի եր­կար շա­րան ա­վե­լաց­նել) ե­րե­ւույթ­նե­րը, Նի­կո­լին «դուխ» տա­լու հա­մար, թե նա այդ «կա­պի­տու­լյա­ցի­ոն» փաս­տաթղ­թի մի­ակ կողմ­նա­կի­ցը չէ: Ա­մեն դեպ­քում, ակն­հայտ է, որ հենց նույն «Բրյու­սե­լյան փաս­տաթղ­թի» մա­սին է խո­սում՝ փոր­ձե­լով նա­եւ վա­խեց­նել հա­յու­թյա­նը, որ ե­թե չստո­րագ­րեք, ա­պա՝ «Կես տա­րի հե­տո էլ եր­կիր չենք ու­նե­նա»:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ «ԱՐԳԵ­ԼԱ­ԿԸ»

Բայց, թե­րեւս, հենց դա է ինչ­պես ԼՏՊ-ի, մեր տե­ղա­կան ա­մե­րի­կա­մոլ­նե­րի, այն­պես էլ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան սխա­լը՝ հա­յու­թյա­նը վա­խեց­նել, թե, ա­ման, թուր­քը ե­կավ, պետք է ա­մեն ինչ ստո­րագ­րել, թե չէ՝ «Էլ եր­կիր չենք ու­նե­նա»: Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ մենք «ԱՐԴԵՆ ԻՍԿ ԵՐ­ԿԻՐ ՉՈՒ­ՆԵՆՔ», եւ չու­նե­ցա­ծը, բնա­կա­նա­բար, կորց­նել չենք կա­րող: Մաս­նա­վո­րա­պես՝ Սյու­նի­քի ուղ­ղու­թյամբ ու­նենք նեղ­լիկ մի հատ­ված, ո­րը, ռազ­մա­կան լեզ­վով ա­սած, ար­դեն այս պա­հին է «կրա­կա­յին պար­կի» վի­ճա­կում: Իսկ ե­թե այդ հատ­վա­ծում հար­ձա­կում լի­նի, այն էլ եր­կու կող­մից, ա­պա, հաշ­վի առ­նե­լով տե­ղում հայ­կա­կան ու­ժե­րի քա­նակն ու զին­վա­ծու­թյու­նը, այդ տա­րած­քը պա­հել լա­վա­գույն դեպ­քում կա­րող ենք մեկ-երկու օր:

Թե ին­չու թուրք-ազե­րի­ա­կան տան­դեմն այդ մի քա­նի կի­լո­մետ­րը չի անց­նում, դա էլ է ա­ռա­վել քան հաս­կա­նա­լի. նույն այն պատ­ճա­ռով, որ ա­զե­րի­նե­րը 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր չեն մտնում Ստե­փա­նա­կերտ:

Վեր­ջա­պես, կա­րե­լի է նա­եւ հենց նույն պատ­ճա­ռով բա­ցատ­րել այն «հա­նե­լու­կը», թե ին­չու է Նի­կոլն այդ­քան հա­մա­ռո­րեն ա­մե­րի­կյան հրա­հան­գիչ­նե­րին դեմ գնա­լու գնով խու­սա­փում ստո­րագ­րել այդ փաս­տա­թուղ­թը: Ի­հար­կե, ա­մեն կերպ փոր­ձում է ա­մե­րի­կա­ցի­նե­րին ցույց տալ, թե ձեր կողմն եմ նա­յում: Օ­րի­նակ, «սահ­ման­նե­րը լար­ված են» պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ հրա­ժար­վում է ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին գնալ, սա­կայն այդ «լար­ված սահ­ման­նե­րը» չեն խան­գա­րում ա­մե­րի­կա­ներ եւ ֆրան­սի­ա­ներ թռնել: Կամ, կա­րող է իր իսկ խնդրան­քով Հա­յաս­տան ժա­մա­նած սե­փա­կան դա­շին­քի՝ ՀԱՊԿ-ի ղե­կա­վա­րի հետ չհան­դի­պել, սա­կայն ա­մե­րի­կա­նե­րում հան­դի­պել ՆԱ­ՏՕ-ի ղե­կա­վա­րին, վեր­ջա­պես՝ ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ՀԱՊԿ-ի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րից հրա­ժար­վել: Սա­կայն դրանք ըն­դա­մե­նը «կար­միր գծի» մոտ վտան­գա­վոր խա­ղեր են: Բայց փո­խա­րե­նը, Վա­շինգ­տո­նի հրամց­րած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» ստո­րագ­րե­լը՝ «եռա­կողմ պա­յ­մա­նավոր­վա­ծու­թյու­ննե­րից» բխող ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը» մեր­ժե­լով, ար­դեն այդ «կար­միր գծից» այն կողմ թռիչք կնշա­նա­կի՝ բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ար­դյուն­քում, չնա­յած ա­մե­րի­կա­նե­րի «մին­չեւ ամս­վա վերջ»-երի, ԼՏՊ-ի կա­պի­տու­լյա­ցի­ոն հոր­դոր­նե­րի, Նի­կո­լի՝ գնա­լով բա­ցա­հայ­տո­րեն ի ցույց դրվող նկրտում­նե­րին, հենց «ռու­սա­կան ար­գե­լակն» է, որ նույն Նի­կո­լին գո­նե մինչ այս պա­հը հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս ո­րե­ւէ փաս­տա­թուղթ ստո­րագ­րել: Ա­սենք, մո­տա­վո­րա­պես նույն խնդիրն ու­նի նա­եւ Ա­լի­ե­ւը. պետք է հար­ձակ­վել, դրա­նով Նի­կո­լին օգ­նել, որ ստո­րագ­րի, բայց է­լի գոր­ծում է «ռու­սա­կան ար­գե­լա­կը», թե՝ կանգ­նեք: Չգնաս դրան, ի՞նչ ի­մա­նաս, թե որն է հե­տե­ւան­քը: Այ­սինքն, ե­թե Խար­կո­վի տա­րածք­նե­րից ռու­սա­կան զոր­քե­րի նա­հանջն Ա­լի­ե­ւի հա­մար հու­սադ­րող դրվագ էր, թե՝ Մոսկ­վան թույլ է, կա­րե­լի է հար­ձակ­վել, ա­պա ներ­կա­յիս զո­րա­հա­վա­քը եւ 4 մարզ ՌԴ-ի կազմ վերց­նե­լու գոր­ծըն­թա­ցը հա­կա­ռակն է հու­շում՝ ար­դեն վտան­գա­վոր է:

Կարճ ա­սած, փա­կու­ղա­յին վի­ճակ է, ո­րը կպահ­պան­վի թե­րեւս այն­քան, քա­նի դեռ ու­ժե­րի գլո­բալ բա­լան­սում փո­փո­խու­թյու­ններ չկան: Ար­դյուն­քում, է­լի գա­լիս-հաս­նում ենք ուկ­րա­ի­նա­կան, պա­տե­րազ­մին. չնա­յած՝ դրան վեր­ջին օ­րե­րին մեկ այլ գոր­ծոն էլ գու­մար­վեց՝ Ի­րա­նի «գու­նա­վոր­ման փոր­ձը»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 



ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներինՈւկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)Փաշինյանի հետ համաձայն չեմ, Ադրբեջանը դիրքեր է դրել Բերքաբերի մոտ, բայց մեր ազգից հիասթափվելՀովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի ԱվետարանըՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոր կյանք եմ սկսпւմ… միայն տեսնեք, թե ինչ է հրшպարակել Անահիտ ՍիմոնյшնըՍամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 91 տարեկան (տեսանյութ)Հայաստան մտնող ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ-ից, պարենային անվտանգության հարցերի մասին պիտի խոսեՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըՏարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. ՌաիսիՊեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկըՈսկեպարցիներից հավաքել են հեռախոսները. մանրամասներ (տեսանյութ)Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասինԼրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանենՓաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռովՈրոշ գործերով`օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դեռ բավականին բացեր կան, բայց... Ամենաաղմկահարույց գործերով պահանջված փաստաբանը «Freedom House»-ի զեկույցում տեղ գտած գնահատականի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода