Արսեն Զախարյանի գոլը և Օգանեսյանի գոլային փոխանցումը. տեսանյութ
ՍպորտՌուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում 2-2 է խաղացել «Օրենբուրգի» հետ:
Հյուրերի կազմում 42-րդ րոպեին հաշիվը բացել է Արսեն Զախարյանը:
«Օրենբուրգը» 76-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, սակայն 82-րդ և 89-րդ րոպեին խփած գոլերի օգնությամբ խաղը տեղափոխել է 11-մետրանոց հարվածաշար:
82-րդ րոպեին Ալեքսանդր Պավլովեցին գոլային փոխանցում է կատարել Ստեփան Օգանեսյանը, որը վարձավճարով է խաղում «Օրենբուրգում»։
«Օրենբուրգը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է 4-3 հաշվով, «Դինամոյի» 11-մետրանոցներից մեկը դիպուկ է իրացրել Արսեն Զախարյանը, իսկ «Օրենբուրգի» կազմում միակ վրիպումը նշակետից թույլ է տվել Օգանեսյանը: