Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սոչիի» դարպասն ուղարկած գնդակը հավակնում է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլը, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի լավագույն գոլի կոչմանը հավակնում են նաև Դենիս Մակարովը («Դինամո»), Ալեքսանդր Սոբոլևը («Սպարտակ»), Իրակլի Կվեկվեսկիրին («Ֆակել»), Մալկոմը («Զենիթ»), Դանիիլ Ուտկինը («Ռոստով»), Բերնարդ Բերիշան («Ախմատ») և Սերգեյ Պինյաևը («Կռիլյա Սովետով»):
Հաղթողը կորոշվի ՌՊԼ-ի փորձագետների, «Матч Премьер»-ի և Ռուսաստանի առաջնության՝ «ВКонтакте»-ի պաշտոնական էջում անցկացվող քվեարկությամբ: