Փոխարժեք: $ , ,
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը 44 «Ռուսաստանը չի օգնի Ռուբեն Վարդանյանին». Մանրամասներ Այնպիսի տպավորություն է, որ արդեն ՀԱՊԿ-ի մեջ չենք. Բալասանյան Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը Ալիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն» Մենք շատ պաթետիկ հույսեր չպետք է կապենք Իրանի հետ. Արա Պողոսյան Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները 2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Թշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչը

Ութ ամսվա մեջ ինչ է փոխվել Քոչարյանի մոտ` Միութենական պետությանը մաս կազմելու հարցում

Տեսանյութեր

Եթե ութ ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելն, ապա հիմա չի կարծում, որ դա ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանը դեռեւս փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալուն «Իրավունքի» եւ այլ լրատվամիջոցների հնչացրած հարցադրմանն ի պատասխան ասել էր. «Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ կատարվում է այսօր այն միությունում, որը Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Իմ կարծիքով` այսօրվա աշխարհում չպետք է այսպես ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրման պրոցեսներից: Ուղղակի, պետք է նստել եւ հաշվել` ի՞նչ ես ստանում, ի՞նչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է ունենաս: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, ինձ հետ նման հարց իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ այն ժամանակ չենք համարել, որ սա հասունացած է: Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ, եւ կրկնում եմ` հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով` դու ինձ, ես` քեզ, այլ շատ կոնկրետ` թե ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած, ի՞նչ սպասելիքներ ունենք մենք, կամ ի՞նչ են մեզ առաջարկում, ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում: Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել: Կլինի առաջարկ, պետք է քննարկել եւ շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման կարգի գործընթացների մեջ: Ես տեսնում եմ մեկ բան` Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ, ու չկա այլ երկիր ՌԴ-ից բացի, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Ուղղակի, ուրիշ երկիր չկա: Ընդունում եմ, որ այս հարցի վերաբերյալ սա կիսապատասխան է, բայց այս վիճակում ենք այսօր»:

Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, կա Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ: Ավելին` ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ նշել էր, որ Միութենական պետությունը բաց է բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան մաս կազմել եւ արդեն շուրջ մեկ տարի է Հայաստանում գործում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել էր. «Այստեղ, ուղղակի, ավելացնելու բան չունեմ: Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է Հայաստանի Հանրապետությունը գտնի, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես դու գնում: Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու, եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու, ուրեմն` պետք է լուծումներ գտնես: Իսկ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակները... Կարող է լինել: Բայց այսօր դա իսկապես չկա, եւ այդ գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Ինքը պետք է ասի, որ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, որի համար պետք է անել այս-այս քայլերը: Իսկ հիմա  ընդհանրապես չկա որեւէ հայացակարգ, թե մենք ի՞նչ ենք ուզում: Իսկ գիտեք, թե ինչու չկա, որովհետեւ իրենք գնում են այլ ճանապարհով, որը պոպուլյար չէ հնչեցնել, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, եւ շատ ավելի հարմար է դրա մասին չխոսել: Բայց այդ ճանապարհով են գնում` մինչեւ հանրային կարծիք քարոզչական տարբեր մեխանիզմներով հասունացնեն` ընդունելի դարձնելով ժողովրդի համար: Այսօր այդ գործընթացի մեջ ենք, դրա համար տպավորություն է ստեղծվում, որ հայեցակարգ չկա, եւ չենք հասկանում, թե ուր ենք գնում»:

Նույն ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահին հիշեցրեցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկությունն են եւկարծում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի եւ միանալու է այդ միությանը: Ի վերջո, ո՞րը կլինի ճիշտ որոշում` միանա՞լ, թե՞ չմիանալ` Ռոբերտ Քոչարյանն անկեղծացավ. «Չգիտեմ էլ ինչ պետք է ասեմ Միութենական պետության մասին: Ինձ թվում է` ամեն ինչ ասել եմ: Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե ասենք` այո, մտնում ենք այս միության մեջ, այլ ասենք` մեր մտնելը ի՞նչ է նշանակելու մեզ համար: Մտնելուց հետո` հինգ տարվա, տասը տարվա կտրվածքով` ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու, եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի ասենք` մտնում ենք, ինձ համար այդպիսի մուտքը պետության կողմից կլինի անհասկանալի: Ես ընկերներ ունեմ, օրինակ, Հունաստանում, այնտեղ լինելով մեկ անգամ հարցրի, թե դուք ի՞նչ եք ստացել Եվրամիությանն անդամակցելով: Եվ քանի որ իր մեքենան նստեցրեց եւ Հունաստանով սկսեցինք շրջել, ուր եւ ինչ ճանապարհով գնում էինք, ասում էր` սա Եվրամիության փողերով է կառուցված, սա` Եվրամիության շնորհիվ: Իսկապես տպավորիչ էր: Բալկանները` Խորվաթիան, Սլովենիան հետաքրքիր էին ինձ համար, ուղղակի, ուզում էի ավելի ծանոթանալ այդ տարածաշրջանի հետ եւ այնտեղ լինելով` ում հետ շփվում էի, ասում էին` Եվրամիության փողերով այս կառուցվեց, այն կառուցվեց: Բոլորը միանշանակ շահել են այդ միությունից, բայց մտնելուց իրենք արդեն գիտեին, թե ուր են մտնում: Իրենց միգուցե սուվերենության մի կոմպոնենտ զիջելով` իրենք ստացել են տնտեսական հզորություն եւ անվտանգության հարցերի լուծում: Սա է մոտեցումը, շատ պրագմատիկ է եւ ոչ թե երկու-երեք տարվա, այլ առնվազն 15-20 տարվա կտրվածքով` պետք է հաշվարկ արվի: Կարծում եմ` ճիշտ քաղաքականության դեպքում` այո՛, մենք այստեղ կարող ենք շահել»:

Մինչդեռ ութ ամիս անց վերադառնալով այս հարցին` սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը բոլորովին այլ դիրքերից հանդես եկավ: Նա մասնավորապես նշեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե ես առաջարկում եմ Միութենական պետությանը միանալ:  Գրեթե մեկ տարի առաջ եւս, այո, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը44 «Ռուսաստանը չի օգնի Ռուբեն Վարդանյանին». ՄանրամասներԱյնպիսի տպավորություն է, որ արդեն ՀԱՊԿ-ի մեջ չենք. ԲալասանյանԱդրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքըԱլիևը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին վստահեցրել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները կապահովվեն» Մենք շատ պաթետիկ հույսեր չպետք է կապենք Իրանի հետ. Արա ՊողոսյանԼավրովը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է Թուրքիայի ԱԳ նախարարի հետԹշնամին վանդալիզմի է ենթարկել և ապամոնտաժել Ստեփանակերտից, Շուշիից տեսանելի հայկական խաչըԱնհնար է հավատալ, որ սա տեղի է ունենում 21-րդ դարում. Նոբել Առուստամյանը` Արցախում տեղի ունեցածի մասինԼավրովը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դրած երկրների աննախանձելի ճակատագիրըՆոր առաջարկ Վարդան Ղուկասյանին․ Մարությանը պատրաստ է համագործակցել (Տեսանյութ)Մեծ խաղում Հայաստանի ոտնատակ գնալու ռիսկերը միայն ավելանում ենՀենց այնպես չէ, որ ամերիկացիները վազեցին Նիկոլին գրկներն առնելուՎիտալի Բալասանյանի ձերբակալության լուրը հերքվել էՍիսիանում եւ Գորիսում գոյացած հերթերը օրվա իշխանության անգործության հետեւանքն է. ԴանիելյանԱդրբեջանցիները առեւանգել են Վիտալի ԲալասանյանինԱլիեւը «հաղթական կամարներ» է կառուցում «ռազմավարի պուրակում»«Սա ոչ ոքի սեփականությունը չի». Գագիկ Մելքոնյանը՝ Եռաբլուր այցը արգելելու մասինԴատախազը գործը հանձնել է դատարան, գրեթե բացառում եմ, որ հիմա Աշոտյանին ազատ կարձակեն. փաստաբանՔանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել ՀՀ, հորդորում ենք չվառել բնակարանները․ԱԻՊԾՀարթակը պետք է զբաղեցնեն մահապարտները. Նաիրա ԶոհրաբյանԱլլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասինԲաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև ՍտեփանակերտՎիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՄխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN հեռուստաալիքին Արցախում տեղի ունեցող ողբերգությունը լուսաբանելու եւ իր կոչը հրապարակելու համար Կառավարությունը Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմել է ՄԻԵԴՇՏԱՊ. Պատրաստ եմ ստանձնել Ռ. Վարդանյանի շահերի պաշտպանությունը և գնալ Բաքու. Հայտնի փաստաբանը գրառումըԵթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, նրա իրավունքները կպաշտպանենք. ՊեսկովՍամվել Բաբայանի խոսքերից հետո ադրբեջանցիները սկսել են ավելի խիստ ստուգել մարդկանց. պատգամավորԱՄՆ-ն և ԵՄ-ն ՀՀ-ին դրդում են դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ դրանով ՌԴ-ին փորձելով հեռացնել Հարավային Կովկասից«Фантазер и лицемер». եթե ավել բան գիտես, կիսվիր. Զախարովան` Մակրոնի հայտարարության մասին (Video)Իրանը պատրաստ է խաղալ ավելի կարեւոր դեր չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջԱդրբեջանի ԱԳՆ-ն վերսկսել է տաղտկալի խոսակցությունը «միլիոն փախստակաների մասին» եւ պահանջել նրանց վերադարձը ՀՀԳորիս-Ստեփանկերտն է, ծանրաբեռնվածությանը չի դիմանում. ԼուսանկարԻնչպես են առեւանգում Ռուբեն Վարդանյանին. Առաջին կադրերը (Տեսանյութ)Սյունիքը, Տավուշն ու Վայոց Ձորը պաշտպանելուց առաջ մենք պետք է պաշտպանենք մեր թիկունքը՝ հեռացնելով ՀՀ դե ֆակտո իշխանություններին. Գրիգոր Մարտիրոսյան ժամը՝ 18.00-ին լինելու եմ Հանրապետության Հրապարակում, միացում. Գեւորգ ԳեւորգյանՉեղարկվում է High Fest-ի որոշ միջոցառումներԱդրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուսանկար են տարածել Մտնում է ու աչքիդ առաջ սպանում երեխայիդ, մորթում ծնողներիդ ու...Սարսափազդու մանրամասներ այսօրվա Ստեփանակերտից ներկայացնում է հոգեւորականըԱմուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Բացառիկ մանրամասներՊետք է ապահովել երկրների ինքնիշխանությունը և օրենսդրությունը․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՓաշինյանը հրադադար է ստորագրել. ՀՀ-ն իր մասով ամեն ինչ կատարել է, չեն կատարել ՌԴ-ն ու ԱդրբեջանըՌԴ-ն հայ ժողովրդի համար միշտ առավելագույնն է արել, հարաբերությունները երբեք չենք սրել․ ԶախարովաԱդրբեջանը Հայաստանի տարածքով միջանցք բացելու և ռազմական գործողության նպատակ չունի․ Հաջիև Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է. Մանրամասնում է կինը«ՕՄԵԳԱ» ԱՐՈՆ ԱՊԱՍՏԱ՞Ն Է ՓՆՏՐՈՒՄ8:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 42.500 անձ է հատել ՀՀ սահմանը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода