Պե՞տք է Նիկոլ Փաշինյանի տրամադրել «հումանիտար միջանցք». հարցում
Ներքաղաքական
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունից հեռանալու համար, այսպես կոչված, հումանիտար միջանցք տրամադրելու մասին հարցին, մասնավորապես ասել էր. «Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ հանրային շրջանակներում, այդ թվում` սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու... ԻՆչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ, որ այս մարդիկ երկրի շահերը գնահատելով , անվտանգային ռիսկերը գնահատելով պատրաստ են հրաժարականի գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կամ հեղափոխական փոփոխությունների եզրին»:
Ի վերջո, պե՞տք է Նիկոլ Փաշինյանին տրամադրել հումանիտար միջանցք, թե` ոչ, «Իրավունքը» փորձել է պարզել հանրային կարծիքը` Iravunk.com-ում այսօրվանից մեկնարկած հարցման միջոցով եւ առաջարկել երեք տարբերակ` «Այո, միայն թե թող հեռանա», «Ոչ, պետք է մնա ու դատվի» եւ «Թող շարունակի կառավարել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Հարցումը կարող եք գտնել Iravunk.com կայքի աջ կողմի սյունակում: