Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ամերիկյան ձեւաչափով «խաղաղության պայմանագրի» քարոզը Հայաստանում ակտիվանում է

Վերլուծություն

«Սա ագ­րե­սի­ա­յի շա­րու­նա­կու­թյունն է, Հա­յաս­տա­նի տա­րած­քը օ­կու­պաց­ված է, մեր դիր­քո­րո­շու­մը մի­ան­շա­նակ է ու ա­ներկ­բա, որ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը պետք է հետ քաշ­վեն ՀՀ տա­րած­քից»: Ա­հա այս­պես Նի­կո­լը փոր­ձեց ներ­կա­յաց­նել նա­խօ­րե­ին տե­ղի ու­նե­ցած ա­զե­րի­ա­կան հեր­թա­կան հար­ձա­կու­մը, ո­րի ար­դյուն­քում նո­րից ե­րեք զոհ ու­նե­ցանք:

ԻՆ­ՉՈՒ ՉՈՒ­ՆԵՆՔ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ԴՐՈՒ­ԹՅՈՒՆ

Լավ, տես­նես կա­ռա­վա­րու­թյու­նում վեր­ջա­պես մե­կը պե՞տք է գտնվի, որ Նի­կո­լին գո­նե հեռ­վից-հե­ռու հու­շի՝ գո­նե տեր­մին­նե­րը չշա­հար­կել: Կոնկ­րետ դեպ­քում, ե­թե նա խո­սում է օ­կու­պա­ցի­ա­յից, գո­նե գի­տակ­ցո՞ւմ է, թե պե­տու­թյան պար­տա­կա­նու­թյունն այդ ի­րա­վի­ճա­կում որն է: Մինչ­դեռ գո­նե Սահ­մա­նադ­րու­թյան մեջ հստակ նշված է, թե օ­տա­րերկ­րյա հար­ձակ­ման ժա­մա­նակ որն է պե­տու­թյան, ղե­կա­վար կա­ռույց­նե­րի եւ բա­նա­կի պար­տա­վո­րու­թյու­նը՝ սկսած մո­բի­լի­զա­ցի­ա­յի հնա­րա­վո­րու­թյու­նից, վեր­ջաց­րած՝ երկ­րի տվյալ հատ­ված­ներն օ­կու­պաց­րած թշնա­մուն դուրս նե­տե­լով: Կա­ռա­վա­րու­թյուն կոչ­վածն էլ պար­տա­վոր է դա ա­պա­հո­վել, եւ ե­թե չի կա­րող, նշա­նա­կում է, որ պետք է հե­ռա­նա: Ի վեր­ջո, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը հստակ սահ­մա­նում է. «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա զին­ված հար­ձակ­ման, դրա ան­մի­ջա­կան վտան­գի առ­կա­յու­թյան կամ պա­տե­րազմ հայ­տա­րար­վե­լու դեպ­քե­րում Կա­ռա­վա­րու­թյու­նը հայ­տա­րա­րում է ռազ­մա­կան դրու­թյուն, ու­ղեր­ձով դի­մում է ժո­ղովր­դին եւ կա­րող է հայ­տա­րա­րել ընդ­հա­նուր կամ մաս­նա­կի զո­րա­հա­վաք...»: Մի­ա­ժա­մա­նակ. «Ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րար­վե­լու դեպ­քում ի­րա­վուն­քի ու­ժով ան­հա­պաղ գու­մար­վում է Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­տուկ նիստ»: Այ­սինքն, Սահ­մա­նադ­րու­թյունն ու­ղիղ ա­սում է, թե ինչ է պար­տա­վոր ա­նել կա­ռա­վա­րու­թյու­նը, ե­թե երկ­րի վրա հար­ձա­կում կա, ընդ ո­րում, ա­ռանց ո­րե­ւէ պատ­ճա­ռա­բան­ման: Իսկ երբ վար­չա­պե­տը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է, որ «Հա­յաս­տա­նի տա­րած­քը օ­կու­պաց­ված է», դա նշա­նա­կում է՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա զին­ված հար­ձա­կում» է ե­ղել: Ու պարզ հարց. ե­թե Հա­յաս­տա­նի վրա հար­ձա­կում է ե­ղել, ին­չո՞ւ չի գոր­ծել ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հի­շա­տակ­ված դրույ­թը: Ընդ ո­րում, բա­ցատ­րու­թյուն­նե­րը, թե՝ «Հո մի քար­քա­րոտ սա­րի հա­մար պա­տե­րազմ չէ­ինք սկսի», այս դեպ­քում, մեղմ ա­սած, բա­նի պետք չեն. ե­թե այդ քար­քա­րոտ սա­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մաս­նիկ է, հի­շյալ սահ­մա­նադ­րա­կան նոր­մը պետք է ան­կախ դրա­նից գոր­ծարկ­վեր:

Սա­կայն այս­տեղ խնդի­րը մի­այն Սահ­մա­նադ­րու­թյուն ոտ­նա­հա­րել-չոտ­նա­հա­րե­լը չէ: Այս ի­րա­վա­կան գոր­ծըն­թացն իր հե­տե­ւից պետք է այլ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ բե­րեր: Այս­պես, սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին ադր­բե­ջա­նա­կան հար­ձակ­ման ժա­մա­նակ նի­կո­լյան կա­ռա­վա­րու­թյու­նը չհա­պա­ղեց դի­մել ՀԱՊԿ-ին: Թե կոնկ­րետ ո՞ր կե­տով, այդ­պես էլ հստա­կե­ցում չկա: Բայց ե­թե ըն­դու­նենք, որ դի­մել է 4-րդ կե­տով, ո­րը նա­խա­տե­սում է ան­հա­պաղ ռազ­մա­կան օգ­նու­թյուն, ա­պա այդ կետն ուղ­ղա­կի­ո­րեն կապ­ված է հենց հի­շա­տակ­ված ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հետ: Այ­սինքն, այն սահ­մա­նում է այս մո­տե­ցու­մը՝ «Եթե ​​մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րից մե­կը են­թարկ­վում է ագ­րե­սի­ա­յի (զին­ված հար­ձա­կում, ո­րը սպառ­նում է անվ­տան­գու­թյա­նը, կա­յու­նու­թյա­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը եւ ինք­նիշ­խա­նու­թյա­նը), ա­պա դա մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րի կող­մից կդիտ­վի որ­պես ագ­րե­սի­ա (զին­ված հար­ձա­կում, ո­րը սպառ­նում է անվ­տան­գու­թյա­նը, կա­յու­նու­թյա­նը, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը եւ ինք­նիշ­խա­նու­թյուն) սույն Հա­մա­ձայ­նագ­րի մաս­նա­կից բո­լոր պե­տու­թյուն­նե­րի դեմ...»: Իսկ այդ «զին­ված հար­ձա­կում» աս­վա­ծի հիմ­նա­վո­րումն այն է, որ նախ տվյալ պե­տու­թյու­նը պաշ­տո­նա­պես ֆիք­սի, որ հար­ձակ­ման է են­թարկ­վել: Պաշ­տո­նա­կան ֆիքս­ման ձեւն էլ հենց նշված սահ­մա­նադ­րա­կան նորմն է, ո­րը կա­ռա­վա­րու­թյա­նը պար­տադ­րում է ռազ­մա­կան դրու­թյուն հաս­տա­տել, ու­ղեր­ձով դի­մել ժո­ղովր­դին, իսկ ԱԺ-ին՝ «իրա­վուն­քի ու­ժով ան­հա­պաղ» գու­մա­րել հա­տուկ նիստ եւ դրա ժա­մա­նակ կա՛մ հաս­տա­տել, կա՛մ՝ չե­ղար­կել կա­ռա­վա­րու­թյան հաս­տա­տած ռազ­մա­կան դրու­թյու­նը: Այս ա­մենն ա­նե­լով, այ­սինքն՝ պաշ­տո­նա­պես ֆիք­սե­լով, որ քո վրա հար­ձա­կում է ե­ղել, կա­րող ես գոր­ծար­կել ՀԱՊԿ-ի մե­խա­նիզմ­նե­րը:

Բայց վե­րա­դառ­նանք Նի­կո­լի հի­շա­տա­կած հայ­տա­րա­րու­թյա­նը: Նա պնդում է, որ երկ­րի մի հատ­ված օ­կու­պաց­ված է, սա­կայն ո­րե­ւէ բա­ցատ­րու­թյուն առ օրս չի տվել, թե ո՞ւր կո­րավ Սահ­մա­նադ­րու­թյան նշված դրույ­թը, ին­չո՞ւ այն չի կի­րառ­վել եւ չի կի­րառ­վում, հաշ­վի առ­նե­լով, որ այն սահ­մա­նում է նա­եւ «հար­ձակ­ման ան­մի­ջա­կան վտան­գի առ­կա­յու­թյան» դեպ­քում կի­րառ­ման պար­տադ­րանք: Թե­րեւս, այս ի­րա­վա­նոր­մի ոտ­նա­հար­ման փաստն է, որ իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ խո­սե­ցին «սահ­մա­նա­յին բա­խում­նե­րի» մա­սին: Բայց, հա­ջոր­դը. ե­թե «սահ­մա­նա­յին բա­խում­ներ» է­ին, ո­րը երկ­րում ռազ­մա­կան դրու­թյուն սահ­մա­նե­լու պար­տադ­րանք չի պա­րու­նա­կում, ա­պա ի՞նչ հիմ­քով եւ ին­չո՞ւ են դի­մել ՀԱՊԿ-ին: Չնա­յած, այս խո­սակ­ցու­թյուն­նե­րը կա­րող է­ին լի­նել, քա­նի դեռ Նի­կո­լը պաշ­տո­նա­պես չէր խո­սում «օկու­պա­ցի­ա» տեր­մի­նով: Բայց հենց խո­սեց, դա տա­րավ ոչ թե «սահ­մա­նա­յին բա­խում­նե­րի», այլ՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վրա զին­ված հար­ձակ­ման» ի­րա­վա­կան հար­թու­թյուն՝ նի­կո­լյան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան կա­րե­ւո­րա­գույն դրույթ­նե­րից մե­կի ան­տես­մամբ հան­դերձ:

ԻՆՉ­ՊԵՍ ՀԱՍ­ԿԱ­ՆԱՆՔ ՆԻ­ԿՈ­ԼԻՆ

Ի­րա­կա­նում թե ինչ «տրա­մա­բա­նու­թյամբ» է ա­ռաջ­նորդ­վում Նի­կո­լը, դժվար չէ հաս­կա­նալ: Երկ­րում ռազ­մա­կան դրու­թյուն սահ­մա­նե­լու դեպ­քում կան քայ­լեր, գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք նա պար­տա­վոր կլի­ներ կա­տա­րել: Իսկ հի­մա, ի՞նչ կա, կա­րե­լի է հայ­տա­րա­րել՝ «փող ու­նենք, բայց զենք չենք կա­րո­ղա­նում գնել», ու հան­գիստ շա­րու­նա­կել ա­թո­ռին մնալ: Երկ­րոր­դը, ռազ­մա­կան դրու­թյան դեպ­քում նա­եւ պատ­շաճ տեսք կու­նե­նար ՀԱՊԿ-ին հղված դի­մու­մը: Իսկ այս­պես, ներ­կա­յաց­րել են հեր­թա­կան խայ­տա­ռակ, չհիմ­նա­վոր­ված դի­մու­մը, փո­խա­րե­նը, երբ ռու­սա­կան բա­նա­կը չի վա­զում ինքն իր պաշտ­պա­նու­թյան հա­մար ռազ­մա­կան դրու­թյուն չհայ­տա­րա­րող պե­տու­թյան սահ­ման­նե­րը պաշտ­պա­նե­լու, հան­գիստ կա­րե­լի է մե­ղադ­րել ռուս­նե­րին:

Բայց ի­րա­կա­նում այս «մանր ա­ֆյո­րա­նե­րը» Նի­կո­լի հա­մար խնդրի է­ու­թյու­նը չեն փո­խում: Այն ի­մաս­տով, որ ու­նենք կոնկ­րետ ի­րա­վի­ճակ, ո­րը նա մի­ան­գա­մայն ճիշտ նկա­րագ­րում է եւ այդ ի­րա­վի­ճա­կում հենց նա ու­նի հաշ­ված քայ­լեր կա­տա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն: Նախ, իր իսկ քա­րոզ­ներն է­ին «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան» կոչ­վա­ծը, եւ հի­մա նրան ա­սում են՝ խոս­տա­ցել ես՝ ստո­րագ­րի: Խոս­տա­նում է ստո­րագ­րել, ներ­քին պայ­թյունն է ա­ռա­վել քան ի­րա­տե­սա­կան: Գու­մա­րած, ե­թե ստո­րագ­րում է ԱՄՆ-ի քիմ­քին հա­մա­հունչ փաս­տա­թուղթ, ռուս­ներն են վտան­գա­վոր: Գա ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած տար­բե­րա­կին, ա­մե­րի­կա­ցի­ներն են «նե­ղա­նա­լու»: Ա­լի­եւն էլ շտա­պեց­նում է՝ ի՞նչ ե­ղար, ո­րո­շի: Չես ո­րո­շում, սահ­ման­նե­րին կրա­կոց­ներ են, վա­զում ես Նյու Յոր­քում կամ Փա­րի­զում բո­ղո­քե­լու, կրա­կոց­ներ են, հետ ես գա­լիս ու չես ստո­րագ­րում, կրա­կոց­ներ են: Մինչ­դեռ ա­մեն կրա­կոց ներ­քին պայ­թյու­նի վտանգ է, ու ինչ­քան է վստա­հե­լի, որ ոս­տի­կան­նե­րը մի օր չեն զզվի ու հետ քաշ­վի:

Կարճ ա­սած, ժա­մա­նակն է, պետք է վերջ­նա­կան ո­րո­շում կա­յաց­նել: Բայց ի՞նչ ո­րո­շես, երբ չորս կող­մից փա­կու­ղի­ներ են:

ԻՆՉ­ՊԵՍ ՀԱՍ­ԿԱ­ՆԱՆՔ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻՆ

Երկ­րի հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ այս ի­րա­վի­ճա­կում նա­եւ ընդ­դի­մու­թյու­նից «գլուխ չես հա­նում»: Հեր­թա­կան ան­գամ խո­սեց խորհր­դա­րա­նա­կան թիվ 1 ընդ­դի­մու­թյան լի­դեր Քո­չա­րյա­նը, եւ ո­րե­ւէ ռե­ալ բան այս ան­գամ էլ չլսվեց: Մի­այն է­լի ժո­ղովր­դի սա­կա­վու­թյու­նից էր խո­սում, այն դեպ­քում, երբ վեր­ջին ան­գամ մար­դիկ տաս­նյակ հա­զար­նե­րով դուրս ե­կան փո­ղոց, բայց պարզ­վեց, որ այդ օ­րը Քո­չա­րյա­նը թար­սի պես «շատ էր զբաղ­ված», մարդ­կանց ըն­դու­նել չկա­րո­ղա­ցավ:

Չնա­յած, ո­րոշ պա­տաս­խան­ներ Քո­չա­րյա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տվեց: Օ­րի­նակ՝ պարզ­վեց, որ նրա հա­մար Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան մեջ մտնե­լը հար­ցի լու­ծում չէ: Փո­խա­րե­նը Նեն­սի Փե­լո­սին Հա­յաս­տա­նում շատ լավ բա­ներ հայ­տա­րա­րեց: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ Քո­չա­րյա­նը լուրջ փորձ ու­նե­ցող գոր­ծիչ է, նման հայ­տա­րա­րու­թյուն­ներն ար­դեն նման­վում են հստակ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման: Ճիշտ է, Քո­չա­րյա­նը գնաց փորձ­ված տար­բե­րա­կին, ո­րին, սո­վո­րա­բար, դի­մում են ռու­սա­կան վեկ­տո­րին դեմ գնա­լու դեպ­քում, երբ չեն ու­զում դա ցցել: Այն է՝ պետք է հա­մա­գոր­ծակ­ցել Ի­րա­նի հետ, եւ բուռն ճառ կար­դաց, թե ին­չու Նի­կո­լը մին­չեւ հի­մա այդ հնա­րա­վո­րու­թյու­նից չի օգտ­վել: Սա­կայն այս­տեղ մի պարզ հարց կա. իսկ ին­չո՞ւ իր նա­խա­գա­հու­թյան ժա­մա­նակ Քո­չա­րյանն այդ հնա­րա­վո­րու­թյու­նից չէր օգտ­վում: Ի­հար­կե, նրա օ­րոք շա­հա­գործ­ման հանձն­վեց Ի­րան-Հա­յաս­տան գա­զա­տա­րը: Մի­այն թե, չմո­ռա­նանք, ի սկզբա­նե  ծրագր­վա­ծից մի քա­նի ան­գամ պա­կաս թո­ղու­նա­կու­թյամբ: Ին­չո՞ւ, ո՞վ ար­գե­լա­կեց այն ժա­մա­նակ, եւ հի­մա ո՞վ է ար­գե­լա­կում Ի­րա­նի հետ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը: Քո­չա­րյա­նը, ի­հար­կե, այդ ա­մե­նը լավ գի­տի, այդ թվում, թե հի­մա ում թե­լադ­րան­քով է Ի­րան-Հա­յաս­տան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը լռվել: Բայց ա­հա նա խոս­քը հայ-իրա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված՝ այս­պես տա­րավ. «Պետք է հա­մո­զել Ռու­սաս­տա­նին, եւ հա­մալ­րել նոր բա­ղադ­րիչ­նե­րով մեր անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը...»: Ու­զում է ա­սել, որ Ռու­սաս­տա՞նն է ար­գե­լա­կում հայ-իրա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը: Մինչ­դեռ «մի­ամ­տա­բար» կար­ծում է­ինք, թե ա­մե­րի­կա­ցի­ներն են բա­ցա­հայ­տո­րեն, ան­գամ սպառ­նա­լիք­նե­րով այդ գոր­ծըն­թա­ցի դեմն առ­նում:

Ար­դյուն­քում, ե­թե Փե­լո­սին լավ բա­ներ է ա­սում, ու­րեմն պետք է որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով» Նի­կո­լի ա­ռաջ դրված «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիրն» էլ լա­վը լի­նի: Բայց չէ՞ որ մո­տա­վո­րա­պես նույն բանն էլ օ­րերս Լե­ւոնն էր ա­սում, մի­այն թե ա­վե­լի բաց տեքս­տով: Մի­այն թե ԼՏՊ-ն ու­ղիղ տեքս­տով Նի­կո­լին ա­ռա­ջար­կում է ստո­րագ­րել, Քո­չա­րյանն էլ Նի­կո­լի վրա է թող­նում ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու ո­րո­շու­մը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода