Iravunk.com | Կոչ եմ անում ռուսաստանյան 2 միլիոնանոց հայությանը ելնել պայքարի ու ցույց տալ, որ կանգնած են ՌԴ-ի կողքին. Մկրտչյան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը «Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ուկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկոն Օչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան

Կոչ եմ անում ռուսաստանյան 2 միլիոնանոց հայությանը ելնել պայքարի ու ցույց տալ, որ կանգնած են ՌԴ-ի կողքին. Մկրտչյան

Ներքաղաքական

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից գեներացվող հակառուսական տրամադրությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ազատամարտիկ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Պարոն Մկրտչյան, այս օրերին տեսնում ենք հակառուսական տարբեր ակցիաներ, հանրահավաքներ: Ի՞նչ հետեւանքներ այս ամենը կարող է ունենալ:

— Այսօրվա բռնած հակառուսական ուղին մեզ համար կործանարար է: Բազմիցս զգուշացրել էի, բայց մեր իշխանությունները եւս մեկ անգամ հաստատեցին, որ իրենք դավաճան ընկեր են: Մտածում են, թե ռուսը թուլացել է, ուզում են իրենց ընկերոջ գլխից թռնել, ինչի համար էլ մահանաներ են գտնում: Բայց նրանք ոչ միայն դավաճան են, այլ նաեւ անխելք են, եթե  կարծում են, որ ռուսը կթուլանա ու կպարտվի: Ռուսի պարտությունն աշխարհի կործանումն է: Ի՞նչ են մտածում` աշխարհը կկործանվի՞: Ռուսը հաղթելու է այս պատերազմում  ու ամբողջ աշխարհին էլ ծնկի է բերելու: Իսկ եթե մենք շարունակենք ռուսի գլխից թռնել, այստեղ դառնալու է Ուկրաինա եւ Սիրիա: Մեր վրայով անցնելու են թուրքերն էլ, պարսիկներն էլ, մեր տարածաշրջանում կռիվ է լինելու, թե նրանցից ով ինչ վերցնի: Իհարկե, վերջում ռուսն ասելու է` գնացեք այստեղից, որովհետեւ սա իմ տարածքն է: Եվ, իրոք, սա Խորհրդային միության տարածքն է, որի համար Ռուսաստանի պապերն են արյուն թափել: Եթե ռուսը գնա, կանգնի իր պապերի գերեզմանին, էն աշխարհից պապերը կհայհոյեն ու կասեն` ես զոհվել եմ, որ հսկա պետություն ստեղծեմ, դու ինչպե՞ս ես թողնում, որ դրանք գնան դեպի Եվրոպա:

Հակառուսական տրամադրություններ հրահրողները բերում են փաստարկ, թե ՀԱՊԿ-ին դիմեցինք ու ակնկալվող աջակցությունը չստացանք: Այդ մասին բարձրաձայնեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստատեսության եթերում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դիտավորյալ նման տպավորություն են ստեղծում, թե ՀԱՊԿ-ը չի օգնում, որ թռնեն Ռուսաստանի գլխից եւ փորձեն գնալ դեպի Արեւմուտք: Բայց իրենց մոտ չի ստացվելու` ինչքան էլ թռնեն, Թուրքիայից այն կողմ չեն կարող թռնել: Միշտ ՀԱՊԿ-ն էլ, ռուսն էլ մեր նկատմամբ իրենց ճիշտ են պահել, հիմա ի՞նչ է փոխվել:  Ճիշտ պահեք ձեզ, որ ռուսն էլ իրեն ճիշտ պահի: Անընդհատ ռուսի թիկունքում խաղեր են տալիս: Այո՛, ինչ-որ տեղ ռուսն էլ կարող է ջղայնանալ ու ձեռքերը լվանալ: Ու կան մարդիկ, որ ասում են, թե ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանել, գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ է կատարվելու: Նույնիսկ իրենց ԱՄՆ-ն չի հասցնի իր զորքը բերել այստեղ, թուրքն արդեն մեզ կոտորած կլինի, այստեղ հայ չի մնա, ժամերի ընթացքում կվերացնեն բոլորին ու կռիվը կհասնի մինչեւ Երեւան:

Ի դեպ, իշխանական եւ մերձիշխանական շրջանակների կողմից մեծ խանդավառությամբ ընդունվեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան: Ի վերջո, ի՞նչ արդյունք այս այցն ունեցավ` Ձեր գնահատմամբ:

— Ինչքան ԱՄՆ-ն Ուկրաինայում խաղաղություն հաստատեց, այդքան էլ այստեղ կհաստատի: Իսկ Ուկրաինայում ԱՄՆ-ն ցեղասպանություն է անում, ոչնչացնում եւ կոտորում է ուկրաինացիներին, նույնն էլ այստեղ է լինելու: Կարծում են, թե ռուսը չի՞ վերցնելու Ուկրաինան, ինչքան շարունակեն այդ պատերազմն, այնքան զոհերն ավելի շատ են լինելու: Ամենավերջում, եթե ռուսն ատոմային ռումբով խփեց Ուկրաինային, ի՞նչ են անելու: Եվ այո՛, ռուսը կխփի, բայց չի պարտվի: Զելենսկին էլ Ուկրաինայի ազգակործան պատուհասն է, ինչպես այստեղ Նիկոլը: Եթե Արեւմուտքը չխառնվեր, ռուսը մեկ շաբաթում Ուկրաինան կվերցներ եւ այսքան զոհեր ու ավերածություններ չէին լինի: Սրանք իրավիճակը տանում են նրան, որ ռուսն անխուսափելիորեն ատոմային ռումբով խփի Ուկրաինային: Միգուցե, ԱՄՆ-ն հենց դա էլ ուզում է: Ու այդ դեպքում ԱՄՆ-ից պատասխան չի լինելու, որովհետեւ ցանկացած պետության կողմից Ռուսաստանի վրա ատոմային ռումբ գցելը  նշանակում է հենց իր վրա է գցում: Այնպես որ, ԱՄՆ-ն հանուն Ուկրաինայի չի գնա կործանման: Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիին, եկել էր, թող շատ լավ ընդունեին, ո՞վ է դեմ, բայց ի հաշիվ ռուսի՞:

Ու ամեն կերպ փորձ արվեց ՀՀ սահմանների վրա տեղի ունեցած ադրբեջանական վերջին ագրեսիայի սանձումը վերագրել հենց Նենսի Փելոսիին: Ինչպե՞ս սա կբացատրեք:

— Այո՛, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, որին շատ հարգում եմ, իրենց հայտարարություններով մեր կողքին են կանգնած, բայց մեզ համար կռվել է ռուսը: Թող հարգեն բոլորին, ո՞վ է ասում` մի՛ հարգեք: Ինչո՞ւ է պարտադիր, որ ԱՄՆ-ին հարգելը լինի ռուսին գցելու հաշվին: Որ ասում են, թե իբր Նենսի Փելոսին հայտարարություն արեց ու կռիվը կանգնեց, ուրեմն` ռուսը հե՞չ: Պուտինն էլ հայտարարեց, իսկ ո՞վ է ասում, որ նրա ասածը չի անցել, այլ անցել է Փելոսիի ասածը: Թող կանգնեն ու ասեն` շնորհակալություն` Պուտինին էլ, Փելոսիին էլ, Մակրոնին էլ, բոլորն էլ կանգնեցին մեր կողքին, եւ կռիվը կանգնեց, էլի եմ ասում` ինչո՞ւ են ռուսին գցում: Դրանով իրենք ապացուցում են, որ թուրքն է եղել ժամանակին ճիշտ, որ կոտորել է մեզ: Բայց չմոռանանք, որ թուրքն  ինչ տարածք գրավել է, կոտորել ու ստրկացրել է տեղի ժողովրդին, իսկ ռուսը, երբ գրավել է, հնարավորություն է տվել այդտեղի ժողովրդին, որ ապրեն: Փաստորեն, սխա՞լ է արել, որ այսօր դուրս են եկել ռուսի դեմ:

Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքըՎերջիվերջո, ի՞նչ անել:

— Պետք է պայքարենք ու ցույց տանք Ռուսաստանին, որ պետք չէ այս իշխանություններով չափել մեր ամբողջ ազգին: Հետեւապես, կոչ եմ անում նախեւառաջ Ռուսաստանի մոտ երկումիլիոնանոց հայությանը` ելե՛ք պայքարի եւ ցույց տվեք որ կանգնած եք ՌԴ-ի կողքին: Այլապես, եթե ռուսը ձեր դեմ էլ լարվեց, ի՞նչ եք անելու: Այստեղ հակառուսական տրամադրություններ են, իսկ Ռուսաստանում մեր հայերը պասիվ լինեն, բա որ մի հատ էլ հակահայկական արշավ սկսվի ռուսների կողմից: Դեռ ճնշումները մի կողմ, իսկ չե՞ն մտածել, որ այնտեղի ազգայնականները կարող են ելնել ոտքի ու սկսեն կոտորել հայերին: Դրա համար եմ ասում` թող ցույց տան, որ իրենք ապերախտ չեն ու այնպես չէ, որ ռուսի հացը «լափում են» ու ռուսի դեմ են խոսում: Թող ի պաշտպանություն Ռուսաստանի` ակցիաներ անի ռուսաստանյան հայությունը, եւ  նույն էլ պետք է լինի Արցախում: Ռուսը, եթե Արցախից նեղանա, ժամերի ընթացքում կբնաջնջվեն մեր արցախցիները: Ավելին` եթե այսպես շարունակենք, Հայաստանն էլ կբնաջնջվի: Թշնամին Երասխով մտնելու է եւ հաշված ժամերի ընթացքում Երեւանը վերցնի: Կկոտորվենք, կցեղասպանվենք, որովհետեւ այստեղ կռվելու են Ադրբեջանն ու Թուրքիան: Իսկ այդ ժամանակ էլ հայ չի մնա, վերջում էլ ռուսը կգա եւ հաղթող կողմին կասի` գնացեք այստեղից, սա իմ տարածքն է: Այս ամենը հաշվի առնելով` մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, ոչ թե թռնենք ռուսի վրայից: Մենք չպետք է լինենք ապերախտ ու դավաճան: Եթե այսօր դեռ կանք, առաջին հերթին ռուսի շնորհքն է, հետո` մեր կռվող տղերքի:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ՀՀ սահմանների վրա ադրբեջանական հարձակման ժամանակ կրկին դիրքային կորուստներ ունեցանք: Ի՞նչ դասեր պետք է քաղենք 44-օրյա պատերազմից երկու տարի անց:

— Ինչքան կարեւոր դիրք կար, եկան ու վերցրին, մեր տղերքը կռվելով` զոհվեցին, բայց չկարողացան պահել դիրքերը ու չեն էլ կարղ: Մինչդեռ երբ ռուսը մեր մեջքին է կանգնում, կռվում ենք ու հաղթում: Թեկուզ մեր կյանքի գնով, բայց հողը պահում ենք: Իսկ հիմա կոտորվում ենք ու էլի հող ենք տալիս, չենք կարողանում պահել, որովհետեւ անհավասար են ուժերը: Առաջին հերթին մեր դիվանագիտությունը պետք է ճիշտ լինի: Մեր հաղթանակների հիմքում նախեւառաջ ընկած է մեր հզոր դիվանագիտությունը, որ կարողացել ենք ճիշտ պահել մեր հարաբերություններն աշխարհի հետ: Իսկ հիմա պետք է ելնենք պայքարի ու սատարենք Ռուսաստանին, այլապես պետություն ենք կորցնելու, ցեղասպանվելու ենք, այստեղ հայ չի մնալու` ով փախավ, փախավ, ով զոհվեց, զոհվեց, մյուսները ստրկացվելու են ու ոչնչանան: Այստեղ լինելու է «պալիգոն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода