Հերիք չի՞ մեր սերնդին արնաքամ անեք. Արշակ Աբրահամյան
Ներքաղաքական«Ատում եմ բոլոր նրանց, ում արածի կամ չարածի պատճառով մեր սերունդը այ էս վիճակում ա: էն շալվար մաշեցնող եւ ժամերով հարցազրույց տվող քաղաքական գործիչ կոչեցյալները, պայքարի իմիտացիա ստեղծող, բայց ռեալ ոչինչ չանող կեղծ հայրենասերները, անողնաշար գեներալները, ում աչքի առջեւ հետեւակն այսպիսի ստորացուցիչ ձեւով ոչնչացվում ա, իսկ իրենք ձենները կտրած վեր ընգած են եւ մտածում են սեփական կաշին փրկելու համար: Ինչի՞ պիտի էս երեխեքը իրենց կյանքով պատասխան տան ձեր քայլերի համար, դուք մի գրամ խիղճ ունե՞ք, այ ոչնչություններ... Հերիք չի՞ մեր սերնդին արնաքամ անեք...», - գրել է «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ եւ հրապարակել թշնամու կողմից մեր զինվորների գնդակահարության տեսանյութը: