Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան

Ալեն Սիմոնյանը պատասխան կտա, թե ինչու է Ազգային ժողովը վերածել հակառուսականության որջի

Ներքաղաքական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից՝ այցելել Մոսկվա: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով ՌԴ կմեկնի հոկտեմբերի 9-ին: «Իրավունքի» տեղեկություններով՝ ծանր օրեր են սպասվում Ալեն Սիմոնյանին, նա ստիպված է լինելու բացատրություններ տալ ԱԺ իշխող խմբակցության պահվածքի համար: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է դեռ «կռուտիտ» լինել եւ մի օր ասել, որ փողը տվել ենք, բայց դաշնակիցները զենք չեն տալիս, իսկ հետո՝ հերքել, թե ասել է դաշնակից, բայց Ռուսաստանին նկատի չի ունեցել, ապա փաստերը Ալեն Սիմոնյանին անգամ «կռուտիտի» տեղ չեն թողնում:

Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերներին պետք է պատասխանի, թե ինչպես է ստացվում, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, բանուգործը թողած, խորհրդարանում հյուրընկալում  է «Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության խմբին եւ ջերմ զրույցի բռնվում նրանց հետ: Կամ ինչո՞ւ է նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Քրիստինե Պողոսյանը, հուզվում ոչ թե զոհվածների մայրերի նկատմամբ Եռաբլուրում ոստիկանության կողմից բռնի ուժ կիրառելու տեսարաններից, այլ մի նամակից, որ ստացել էր հակառուսական ակցիաներ իրականացնողներից:

Ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, օգտվելով առիթից, որ նիստին մասնակցում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ելույթով հանդես եկավ եւ նշեց. «Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց երկու քաղաքացի լուռ, անձայն ինչ-որ ակցիա են իրականացրել՝ պաստառներով: Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին, եւ ինձ հիմա ասում են, որ ոստիկանական բաժանմունքում դաժան վերաբերմունքի են արժանացել եւ ծեծվել են: Խնդրում եմ այս հարցն ուսումնասիրեք եւ մեր հանձնաժողովին տեղյակ պահեք, որովհետեւ քաղաքացիներին խաղաղ ակցիա իրականացնելու համար ծեծելը ինձ համար անձամբ անընդունելի է, անթույլատրելի: Ես իմ ամբողջ գիտակից կյանքում դրա դեմ կռիվ եմ տվել եւ չեմ կարող հանդուրժել, որ մեր իշխանության ոստիկանությունը խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն կարող է ծեծի ենթարկել, ինչ բացատրություն էլ ուզում է լինի»: Թեմայով այնքան ոգեւորվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ պատասխանեց  Ֆիդանյանի փոխարեն. «Ձեր հնչեցրած տեղեկատվությունը ոստիկանապետի տեղակալը լսեց, ու մինչեւ պարոն Ֆիդանյանը կգնա իր աշխատավայր, իր ենթակա մարմինները կուսումնասիրեն այս հարցը: Որեւէ մեկը բռնության ենթարկելու իրավասություն չունի: Ընդհակառակը, նման հարցերը խոսքով պետք է կարգավորվեն, խոսքը ամենամեծ զենքն է»:

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանի եւ Քրիստինե Պողոսյանի հնչեցրած մտքերից կարելի էր նույնիսկ հուզվել, եթե նրանք այսպիսի սրտացավությամբ արտահայտվեին նախեւառաջ, երբ կարմիրբերետավորները Եռաբլուրում բռնի ուժ էին կիրառում զոհվածների մայրերի նկատմամբ՝ իրենց որդիների շիրիմներից ոչ այնքան հեռու: Իսկ ծնողները նույնիսկ ակցիա չէին անում, այլ ընդամենը նստել էին իրենց որդիների գերեզմաններին տանող ճանապարհին: Ի դեպ, Ք. Պողոսյանը նաեւ զգուշորեն շրջանցեց, թե իր նշած հակառուսական ակցիայի ժամանակ ինչ պաստառներով էին այդ անձինք հայտնվել ՌԴ դեսպանատան դիմաց: Փաստորեն, ըստ ՔՊ-ական պատգամավորի, ՌԴ նախագահին հայհոյողները պետք է ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի չարժանանան, իսկ հերոսամայրերին կարելի է քաշքշելով՝ բերման ենթարկել…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода