Պետդուման վավերացրել է Ուկրաինայի չորս շրջանների՝ ՌԴ-ին միանալու մասին օրինագիծը
ՄիջազգայինՌԴ Պետդուման վավերացրել է Ուկրաինայի չորս շրջանների՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին օրինագիծը:
Նիստին ներկա բոլոր պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել դաշնային օրինագծին, որով նախատեսված է Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների միացումը՝ Ռուսաստանի Դաշնությանը:
Այդպիսով Պետդուման վավերացրել է փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում ստորագրվել են բոլոր չորս շրջանների՝ ՌԴ-ին միանալու մասին համաձայնագրերը: