Ալեն Ղևոնդյան. «Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ»
Միջազգային
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
— Անասունը պայմանագիրը ստորագրեց։ Վերջ։
Խոսքը հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի մասին է: Այսքանը: Թե ինչ տեքստ է, որ տարբերակը և ինչ կա մեջը, դեռ պարզ չէ: Էսքանը:
Իսկ րոպեներ առաջ քաղաքագետը կատարեց ընդարձակ լրացում.
— Մի քանի դիտարկում նախորդ գրառմանս հետ կապված:
Նախ ակնհայտ էր, որ արդեն ամիսներ շարունակ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման տարաբնույթ լոբբինգ է գնում ՀՀ-ում՝ այդ թվում ադրբեջանական զորամիավորումների գործողությունների ներգրավվածության բադարիչով:
Հաջորդը՝ այսօր Ժնևում հանդիպել են ՀՀ ԱԳՆ Միրզոյանը և Բայրամովը. մինչև հանդիպումը նրանք՝ որպես սևագիր տարբերակ, իրենց սեղանին ունեին արդեն պայմանագրի տարբերակ. (այս պահին առնվազն հայտնի չէ, թե ո՞ր տարբերակի մասին է խոսքը և առհասարակ քանի տարբերակներ կան): Ինչպես TG մեդիաներով ու ԱՄՆ-ի կողմի դիտարկմամբ բանակցությունները անցել են արդյունավետ ու այդ թվում ադրբեջանական կողմը հայտնել է, որ կողմերի դիրքորոոշումները շատ մոտ են (դա նշանակում է գրեթե իդենտիկ են):
Գործընթացի տեսանկյունից բանակցություններում քննարկվում են այն դետալները, որոնք մինչ բանակցությունները հնարավոր չի եղել հստակեցնել, դրանք սովորաբար շատ դետալներ չեն, բայց կարևոր դետալներ են: Ապա, եթե դետալների հարցում գալիս են կոնսենսուսի, ու փաստացի տարակարծություն չի լինում, իսկ բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ ինտենսիվ կապի մեջ են իրենց երկրների ղեկավարների հետ, նախավերջնական փաստաթուղթը ուղարկվում է հմպտ-աբար մայրաքաղաքներ վերջնական «դաբրոյի». եթե դաբրոն գալիս է, միջնորդ կողմը անհատապես այն ստորագրման հանձնառության տեքստը լսում է կողմերի ղեկավարներից ու բանակցությունների արդյուքները կարող են համարվել հաջողված, իսկ կողմերը պատարստ են են ստորագրել փաստաթուղթը: Երբեմն նաև առաջարկներ են լինում կողմերի այս հանձառությունը թղթին հանձնել, ու կողմերը նախաստորագրում են բուն պայմանագիրը ստորագրելու իրենց տրամադրվածության տակ:
Հաջորդ գործողությունը միջազգային այդ պայմանագրի ստորագրման տեխնիկական ու հրապարակային կողմն է, որը նույնպես քննարկվում է՝ կախված կողմերի մոտ եղած վիճակի առանձնահատկություններից: Բուն ստորագրման պրոցեսը կարող է տարբեր կերպ լինել. հրապարակային միջոցառումից մինչև հեռակա ձևով, նամակներով. ԼՂ հրադադարը օրինակ՝ 1994-ին ֆաքսային ստորագրություններով էր իրողություն դարձել:
Հաջորդ փուլը, որը պարտադիր չէ, որ վերջում սկսվի, սակայն կախված է պայմանգրի ստորագրումը սեփական հասարակության ներկայացնելու ու նրա վրա վաճառելու հետ, կապված է կողմերի՝ սեփական հասարակություններում լեգիտիմության աստիճանից ու այն հանգամանքից, թե ինչն է սեփական երկրներում համարվում հաղթանակ և կապիտուլյացիա: Մեզ մոտ այս պրոցեսը սկսել էր ամենասկզբից ու դրա մեջ տարբեր դերակատարներ հանդես եկան:
Գրառմանս մեջ նշել էի, որ «պայմանագիրը ստորագրվեց. վերջ». Այդ վերջը ներկա պրոցեսի այս փուլի վերջն է: Մենք նոր իրողություններ փուլ ենք մտնելու, նոր սուբյեկտների ու բևեռների հետ ոչ միշտ մեզ համար հասկանալի վիճակներով: Ռեգիոնի քարտեզը փոխվելու է, բնականաբար քարտեզը առանց պատերազմ չի փոխվում, իսկ թե քանի պետության քարտեզ կփոխվի, դա էլ գործընթացները ցույց կտան: Աշխարհակարգերը հենց այս ուղով են հաստատվում ու վերահաստատվում: