Փոխարժեք: $ 395.05, 411.29, 6.53
Իշխանությունը ոչ թե սխալվել է, այլ սա դավադրություն էր. Ավետիք Իշխանյան Ունե՞նք գործնական մեխանիզմներ, որպեսզի հակազգային համաձայնագիր չվավերացվի. Ալվինա Գյուլումյան Խաղաղության պայմանագիրը նույնն ա, որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց անընդհատ քլնգես. Պետրոսյան Սերը ինքնաթիռ է. Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան Տանտերն է գողը եւ մեր եզը երթիկից հանում են. Սերժ Սրապիոնյան «Խաղաղության» համաձայնագիրը խաբկանք է, որի անվան տակ մեզ տանում են լիարժեք կապիտուլիացիայի. Ղազարյան ԳՐԶՈՅԻ ՀԱՐՁԱԿՈւՄԸ "ՆԱԶԱՆԻ" ԱԿՈւՄԲԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՎՐԱ. Աննա Հովներ Ալիեւին նիկոլներից այդպես էլ ոչ ոք չպատասխանեց, բացի ընդամենը մի դրվագից։ Ստիպված եմ ես անդրադառնալ. Արմեն Աշոտյան ԱԱԾ-ն ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը Հռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է



Վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար. ՀՔԱ

Հասարակություն

ՀՔԱ Վնաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ահազանգեր է ստանում, որ վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար:

 Հայտարարությունում ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է եւ հաջորդ օրը ուժի մեջ է մտել «Վարժական հավաքներ հայտարարելու եւ դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» N 1484-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․

1.            Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը:

2.            Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3680 քաղաքացու, որոնցից 3310-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 80-ը` ավագ ենթասպայական կազմի, 290-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

3.            Վարժական հավաքների ապահովման համար, 2022 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 320 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

4.            Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով: 

Վերոնշյալ որոշման ընդունումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում պահեստազորում հաշվառված անձանցից առ այն, որ

•  վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվում է քաղաքացիներին նույն օրը զորակոչվելու համար,

• պահեստազորում հաշվառված անձինք չեն ենթարկվում օրենքով սահմանված բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության,

•  ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժանումներում բացակայում են քաղաքացիների կողմից իրենց առողջության վիճակի վերաբերյալ նախկինում ներկայացված փաստաթղթերը,

• հաշվի չի առնվում պահեստազորում հաշվառված անձանց ընտանեկան դրությունը, ինչը ամրագրված չէ նաեւ օրենքով:

Մինչդեռ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով ՀՀ Կառավարությունը 18.10.2018 թ․-ին կայացված «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կարգը սահմանելու մասին» թիվ 1174-ն որոշմամբ սահմանում է.

10. Համաձայն վարժական հավաքների անցկացման տարեկան պլանի՝ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը, համապատասխան վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ, տարածքային զինվորական կոմիսարիատներ է ուղարկում կարգագրեր, որոնց հիման վրա պահեստազորայինները կանչվում են վարժական հավաքների։ Վարժական հավաքների կանչվում են զորամասերին կցագրված (նախորոշված) պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից՝ համապատասխան զինվորական հաշվառական մասնագիտություններ (այսուհետ՝ ԶՀՄ) ունեցողները։

13. Այն պահեստազորայինները, որոնք ընտրվել են որպես վարժական հավաքներում պատրաստվելու թեկնածուներ, ծանուցվում են վարժական հավաքի անցկացման օրվանից առնվազն 20 օրացուցային օր առաջ՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու նպատակով։ Պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել զինվորական ծառայությունից արձակվելուց հետո՝ մեկ տարվանից ոչ շուտ։

14․ Ծանուցման հիման վրա զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայինն անցնում է բուժհետազոտում, որի արդյունքներով վարժական հավաքի կանչվելու ենթակա ճանաչվելու դեպքում ուղարկվում է վարժական հավաքի անցկացման զորամաս՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու ժամանակ իրականացվում են նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն: Սույն մասում նշված դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»:

Մինչ վերջին որոշումը՝ 2022 թվականի  հունիսի 23-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին » N 941-Ն որոշումը, համաձայն որի՝ անհրաժեշտ է համարվել․

1.            Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

2.            Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

3.            Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

4.            Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

5.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Այնուհետեւ, 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունվել եւ հաջորդ օրը ուժի մեջ էր մտել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» N 1334-Ն որոշումը, համաձայն որի անհրաժեշտ է համարվել․

1.            Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

2.            Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3.            Վարժական հավաքներին ներգրավել մինչև 318 քաղաքացու, որոնցից 210-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 98-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ.

-ծանուցագիրը պետք տրամադրել քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետներում,

-ապահովել վարժական հավաքներին ներգրավելու համար պահեստազորում հաշվառված անձանց բժշկական հետազոտությունները եւ փորձաքննությունը մինչ վարժական հավաքին ներգրավելու մասին որոշում կայացնելը,

-անհրաժեշտ է օրենքով ամրագրել այն անձանց շրջանակը, որոնք ենթակա չեն  վարժական հավաքին՝ հաշվի առնելով մասնավորապես՝

ընտանեկան պայմանները(անչափահաս երեխա/ներ ունեցող ծնողների զորակոչի դեպքում, նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի անձանց զորակոչի դեպքում, ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալու դեպքում, հաշմանդամություն ունեցող ծնող/ների դեպքում եւ այլն, ինչպես սահմանված է պարտադիր ժամկետային ծառայության զորակոչելու դեպքում),

պարզեցնել ամրագրման ենթակա անձանց վերաբերող օրենսդրական կարգավորումները:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Իշխանությունը ոչ թե սխալվել է, այլ սա դավադրություն էր. Ավետիք ԻշխանյանՈւնե՞նք գործնական մեխանիզմներ, որպեսզի հակազգային համաձայնագիր չվավերացվի. Ալվինա ԳյուլումյանԱԱ-2022. Արգենտինան հաղթեց Մեքսիկային, Մեսսին խփեց իր երկրորդ գոլը (տեսանյութ)Խաղաղության պայմանագիրը նույնն ա, որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց անընդհատ քլնգես. ՊետրոսյանՍերը ինքնաթիռ է. Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերանՏանտերն է գողը եւ մեր եզը երթիկից հանում են. Սերժ Սրապիոնյան«Խաղաղության» համաձայնագիրը խաբկանք է, որի անվան տակ մեզ տանում են լիարժեք կապիտուլիացիայի. ՂազարյանԳՐԶՈՅԻ ՀԱՐՁԱԿՈւՄԸ "ՆԱԶԱՆԻ" ԱԿՈւՄԲԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՎՐԱ. Աննա ՀովներԱլիեւին նիկոլներից այդպես էլ ոչ ոք չպատասխանեց, բացի ընդամենը մի դրվագից։ Ստիպված եմ ես անդրադառնալ. Արմեն ԱշոտյանԱԱԾ-ն ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում սեփական ծառայամտությունը վերածել է ծաղրի. ՀՀԿ ԳՄ հայտարարությունըՀռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել էՔՊ-ականները հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՞Կետո դիետա եւ միջանկյալ ծոմապահություն․ ինչո՞վ են օգտակար կամ վնասակարԱշոտ Երկաթի սուրբ խաչի օրհնությունն էր, որ ժամեր տեւած հրետակոծությունից ոչ ոք չվնասվեց. ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդի բացառիկ զրույցըԵրեք երկրի արժութային ճգնաժամ է սպառնում․ վերլուծաբանՀանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 5-ին (տեսանյութ)Մահացել է Բելառուսի արտգործնախարարըՊատվո պահակախումբ, լաց, աղոթք ու բազմաթիվ դրոշների` ծանր շնչառության նմանվող սվվոց․ Անմահ Հերոս Սիփան Սողոմոնյանը այսօր 21 տ․ կդառնարԻնչքան ես լազերային էպիլյացիայի հետ կապ ունեմ, այնքան նախագահը՝ ՀՀ ղեկավարմանԲենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են շուրջ 30 դրամովԻնչ խնդիրներ կարող են ի հայտ գալ կտրուկ նիհարելու դեպքումՄի քանի քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության կողմից. ահազանգում է ընդդիմադիր պատգամավորըԵրևանում մինչև նոյեմբերի 27-ին սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ, ջերմաստիճանը կիջնիՄհեր Գրիգորանը և ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են բժշկական արտադրության ոլորտի հարցերըԿլաարը Բայրամովի հետ քննարկմանը ընդգծել է տարածաշրջանում կայունության հաստատման ԵՄ հանձնառությունըՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Հայաստանի հետ պայմանավորվածությունների կատարման հարցըՊատվո պահակախումբ, լաց ու աղոթք.Եռաբլուրն այսօրՉեմ լացելու ՏՂԱՍ, բայց սառը տապանաքարը գրկելուց հետո արցունքները գլորվեցինՑանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել. նա որևէ կապ չի ունեցել ամերիկյան «ЦРУ»-ի հետ.Սուրեն ՍարգսյանԼավրովը Եվրոպային մեղադրել է աշխարհում «նեոնացիզմի վերածննդի» մեջԱրցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի դեմԴնեպրոպետրովսկում պայթյուններ են որոտացելՄեսսին չի ցանկանում Դիբալային տեսնել դաշտում. «Ռոմայի» նախկին տնօրենԹուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է. ԷրդողանԵթե անգամ հանցագործն անմեղսունակ ճանաչվի, չի ազատվի պատժից. Պեմզաշենի գործի մանրամասներըՌոնալդուն մոտ է տիտղոսակիր ակումբ տեղափոխվելունՊուտինն ու Ալիևը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործման հարցըՀայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակի տեսություն14-ամյա պատանու գրպանից հեռախոսը գողացել էր 52-ամյա տղամարդըԿիևում շուրջ 130 հազար բնակիչ դեռ զրկված է էլեկտրաէներգիայից. իշխանությունՇիրակի մարզպետը մարզի ոստիկանապետից ակնկալում է եղբորը բերման ենթարկելու հանգամանքների մանրամասն ուսումնասիրությունՆախագահը դատավորներ է նշանակելԴիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ ՊապոյանըՇուռնուխի դպրոցի դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է թուրքական ազգայնամոլական լոզունգներից մեկը. Արման Թաթոյան (լուսանկարներ)Նոյեմբերի 26. Օրվա խորհուրդՀավատարիմ մնացողին պարգևատրում է կյանքը ,անհավատարիմին պատժում է ժամանակըԵրկու դաժան տարի առանց Սիփի ես գրեթե մեռած ապրում եմ․ Այսօր սուրբ նահատակ Սիփան Սողոյանի երկնային տարեդարձն էԱԱ-2022․ նոյեմբերի 26-ի խաղացանկըԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և ԳերմանիաԳայանե Զարգարյանի հորդորը անպատասխան չմնաց. Տարոն Անդրեասյանին Ազգային հերոսի կոչման արժանացնելու որոշումը չի ուշանա.Հայրիկի ուշագրավ խոսքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 395.05 411.29 6.53
Ереван погода