«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներին Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ) Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տուն Սամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի է Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանին Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան Ալիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. Խաչատրյան Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների

Հակառուսական տրամադրությունների դիտավորյալ գեներացումն ուղղակի սպառնալիք է մեր պետականությանը. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում կրկին ակտիվ քննարկումներ են սկսվել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին վերաբերող հարցերի շուրջ։ Այս ամենը կապված է հայ-ադրբեջանական սահմանին վերջերս սրված իրավիճակի հետ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտանան ակումբի անդամ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայաստանի լրատվական տարածքում սկսեցին տարածվել տարբեր տեղեկատվական հոսքեր, որոնք հաճախ ուղեկցվում էին մանիպուլյացիաներով։ Ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ, իբր, Ռուսաստանը ոչ մի կերպ չարձագանքեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը։

«Նույնիսկ այն բանից հետո, երբ Հռոմի պապը հայտարարեց, որ հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղացել Երևանի և Բաքվի միջև ռազմական գործողությունների կասեցման գործում, շատ չարակամներ շարունակեցին իրենց ապակառուցողական հռետորաբանությունը։ Ակնհայտ է, որ արտաքին արևմտյան ուժերը ակտիվորեն աջակցում են Հայաստանի ներսում այն ուժերին, որոնք դեմ են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին։ Նրանք խնդիր ունեն անընդհատ յուղ լցնել կրակի վրա»,- ասաց փորձագետը։

Ղուկասյանի կարծիքով, այդ ուժերի կողմից արհեստականորեն բանավեճ է ձևավորվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ, սակայն հասարակական մակարդակով նման քննարկումներ չկան։ Նաև մատնանշեց՝ վերջին շրջանում Հայաստանի Հանրային հեռուստատեսությունով հաճախ հանդես են գալիս արևմտամետ հասարակական-քաղաքական շրջանակների մոլի ներկայացուցիչներ։

«Ակտիվորեն տարածվում է միակողմանի տեղեկատվության փոխանցման մանիպուլյացիոն աշխատանք ոչ միայն արևմտամետ ալիքներով, այլև պաշտոնական իշխանամետ ռեսուրսների կողմից։ Այդպես, սեպտեմբերի 17-ին և 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի Հայաստան կատարած այցի կապակցությամբ անցկացվել են երախտագիտության տարբեր ակցիաներ այն քողի ներքո, թե, իբր, ամերիկացիները դադարեցրել են ռազմական գործողությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ից դուրս գալուն միտված ակցիաներ: Դրանց մասնակցել են նաև «Տապան» նախագծի ներկայացուցիչները, որը ֆինանսավորվում է ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկու կողմից։ Այս օրերին բազմիցս նման ակցիաներ են տեղի ունեցել, իսկ ԱԺԲ ներկայացուցիչները նախատեսում են մշտական ակցիաներ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու համար»,- ասաց բանախոսը։

Արման Ղուկասյանը նշեց, որ Հայաստանում արևմտամետ շատ ուժեր Փելոսիի այցը ներկայացրեցին այնպես, թե, իբր, ամերիկացիները շտապում են օգնության հասնել հայ ժողովրդին հենց Բաքվի հետ հարաբերությունների սրման պատճառով, սակայն իրականության հետ դա ոչ մի աղերս չունի: Եվ այս այցը, ընդգծեց, նախատեսված էր հակամարտության էսկալացիայից շատ առաջ։

«Ակնհայտ է, որ ամերիկացիներն ու նրանց աջակցության խումբն ամեն ինչ արել են ստեղծված իրավիճակից օգտվելու նպատակով հանրությանը մոլորության մեջ գցելու համար։ ԱՄՆ-ն միշտ խաղացել և խաղում է տարբեր երկրների միջև հակասությունների վրա և փորձում է իր համար դիվիդենտներ քաղել։ Դա բնորոշ է ամերիկյան քաղաքականությանը»,-շեշտեց նա։

Փորձագետի խոսքով, Արևմուտքի ակտիվությունն ակնհայտ է, իսկ դրա բացատրությունը շատ պարզ է՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Հիմա Արևմուտքն այնպես է անում, որ Ռուսաստանի սահմանները մերկացնի և Մոսկվայի համար տարբեր նոր ճակատներ բացի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է Հարավային Կովկասում, իսկ տարածաշրջանը բավականին բարդ է, ապա այստեղ ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է։ Սակայն հարկ է հիշել ու ընկալել, որ ԱՄՆ–ի նպատակը ոչ թե Հայաստանի բարեկեցությունն ու անվտանգությունն է, այլ տարածաշրջանից ռուսական շահերի դուրս մղումը։

«Փելոսին Երևանում հայտարարեց, որ եթե հայերը դժգոհ են ՀԱՊԿ-ից, ապա պետք է ընտրություն կատարեն, այսինքն՝ դուրս գան ՀԱՊԿ-ից, թե ոչ։ Հարցն ինքնին ոչ կոռեկտ է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Ամերիկացիները ցանկանում են Հարավային Կովկասը վերածել ռազմական թատրոնի, որտեղ բախվում են տարածաշրջանային խաղացողների շահերը, և հենց դրանով էլ ամերիկացիները կիրագործեն իրենց նպատակները, ինչպես նրանք են սիրում և փայլուն կարողանում են դա անել։ Շատ արևմտամետներ լռում են այն մասին, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն ունի դաշնակից ի դեմս Թուրքիայի, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Ինչպե՞ս է ԱՄՆ-ն զինելու Հայաստանին իր դաշնակցի դեմ, ինչպես է ԱՄՆ-ն տեղակայելու ՆԱՏՕ-ի բազաները Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի փոխարեն, որը պաշտպանում է Հայաստանը, եթե դա հնարավոր չէ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Հայաստանը չմտածված գործողությունների արդյունքում կարող է կրկին դեմ առ դեմ հայտնվել թուրքական սպառնալիքին։ Հենց այդ ելքին են տանում Հայաստանում որոշ հասարակական-քաղաքական ուժերի արևմտյան հովանավորները»,- վստահ է նա։

Մեզ ասում են, շարունակեց Ղուկասյանը, որ եթե ուզում եք, որ մենք ձեզ օգնենք, դուրս եկեք ՀԱՊԿ-ից, իսկ հետո հրաժարվեք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից.

«Ես ուզում եմ հարցնել՝ ի՞նչ կլինի թուրքական գործոնի հետ, եթե Թուրքիան և Ադրբեջանը հենց հիմա տասնյակ հազարավոր զորքեր և շատ ռազմական տեխնիկա են կուտակում (խոսքը Նախիջևանի մասին է)։ Թուրքիան անմիջապես կօգտվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու Հայաստանի անհեռատես որոշումից։ Անկարան այսօր խոսում է Սյունիքի և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ Ալիևը հայտարարում է, որ Երևանը, Վարդենիսը և Սևանը Ադրբեջանի բնօրրաններն են։ Փելոսին Երևանում մի շարք հայտարարություններ է արել, բայց, մեծ հաշվով, պետք է հասկանալ, որ հայտարարություններ կարող են անել բոլորը, իսկ իրական գործերը կատարվում են հողի վրա։ Գյումրիում այսօր 102-րդ ռուսական ռազմաբազան է, իսկ Ղարաբաղում իրենց առաքելությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։ Պետք է նայել, թե հատկապես ով է ազդում տարածաշրջանում իրավիճակի կայունացման վրա։ Հայտարարությունները զուտ որպես հայտարարություն ուղղակի պոպուլիզմ են և ոչ ավելին»,- ասաց նա, ավելացնելով՝ որոշ հասարակական-քաղաքական ուժերի կողմից հակառուսական քաղաքականությունը սպառնալիք է Հայաստանի և հայոց պետականության համար։

Ղուկասյանն ընդգծեց, որ Հայաստանում արևմտամետ շրջանակների հովանավորներն ուզում են, որ այսօր այնպիսի տպավորություն ստեղծվի, թե երկրում ակտիվորեն աճում են հակառուսական տրամադրությունները, սակայն դա այդպես չէ։ Հանրապետության շարքային քաղաքացիների մեջ շատ քիչ մարդիկ կան, ովքեր հավատում են, որ Արևմուտքը կարող է Ռուսաստանի այլընտրանքը դառնալ Հայաստանի համար.

«Արտաքին ուժերի հակառուսականություն տարածելու ջանքերը հակառակ արդյունքն ունեն շարքային քաղաքացիների շրջանում, որոնք կարող են սթափ գնահատել իրավիճակը։ Հայաստանում հակառուսական քարոզչության իրական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, բայց դրանից կտուժի միայն Հայաստանը»,- հավելեց Արման Ղուկասյանը։



«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներինՈւկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)Փաշինյանի հետ համաձայն չեմ, Ադրբեջանը դիրքեր է դրել Բերքաբերի մոտ, բայց մեր ազգից հիասթափվելՀովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի ԱվետարանըՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոր կյանք եմ սկսпւմ… միայն տեսնեք, թե ինչ է հրшպարակել Անահիտ ՍիմոնյшնըՍամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 91 տարեկան (տեսանյութ)Հայաստան մտնող ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ-ից, պարենային անվտանգության հարցերի մասին պիտի խոսեՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըՏարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. ՌաիսիՊեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկըՈսկեպարցիներից հավաքել են հեռախոսները. մանրամասներ (տեսանյութ)Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասինԼրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանենՓաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода