Ինչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբ Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան Քաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղար Բրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վերջին որոշումը չի կատարվի․ Վելայաթի «Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբ Իրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը» Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներ Երեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan Times Հաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետք չէ ասել՝ կապիտուլացվել ենք, ուրեմն՝ ձեռքներս ծալած նստենք ու ավելի կապիտուլացվենք. Կոստանյան

Ներքաղաքական

Հնդկական մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի, Հնդկաստանը մեծ քանակությամբ հրթիռներ, ռեակտիվ համակարգեր եւ զինամթերք կմատակարարի Հայաստանին: Ըստ հնդկական օրաթերթի` Հայաստանի եւ Հնդկաստանի կառավարությունները զենք-զինամթերք մատակարարելու մասին մի շարք պայմանագրեր են ստորագրել սեպտեմբերի սկզբին: Ստորագրված գործարքների արժեքը կազմել է ավելի քան 20 մլրդ հնդկական ռուփի կամ՝ մոտ 244 մլն ԱՄՆ դոլար: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին Հանրային հեռուստատեսության եթերում չհերքեց հնդկական մամուլում հրապարակված տեղեկություններն ու հավելեց, որ որեւէ լրացուցիչ բան այս պահին չի ցանկանում ասել: Մինչդեռ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն ուղղակի հայտարարեց, թե զարմացած է Հայաստանին զենք վաճառելու նորությունից: Ի վերջո, ո՞րն է հնդկական այս «կինոյի» մեջ իրականության մասնաբաժինը, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ տեսակետը:

— Պարոն Կոստանյան, իրականում որքանո՞վ են լուրջ Հնդկաստանից զենք-զինամթերք գնելու մասին լուրերը:

— Ես ծանոթ եմ այն հոդվածին, որը հրապարակվել է հնդկական The Economic Times օրաթերթում: Այն The Wall Street-ից հետո՝ ամենաշատ ընթերցվող անգլալեզու թերթն է՝ տնտեսության վերաբերյալ, ընդ որում՝ ոչ թե Հնդկաստանում, այլ ամբողջ աշխարհում: Այդպիսի միջազգային լուրջ թերթը չէր կարող կեղծ լուր տարածել: Իհարկե, այստեղ որոշակի դիվանագիտական նրբություն կա՝ չբարձրաձայնել ավելին, քան արդեն իսկ հրապարակվել է մամուլում: Իսկ այդ հոդվածում մանրամասն նշվում է զենքերի այն տեսակները՝ հրթիռներ, հակադրոնային համակարգեր, որոնք մատակարարվելու են Հայաստանին: Նույնիսկ ներկայացված է այն մեխանիզմը, թե այդ հակադրոնային համակարգերը կամ հեռահար հրթիռները, որտեղից են հրաման ստանում եւ բարձրանում օդ: Իհարկե, այնտեղ խոսվում է նաեւ հակատանկային համակարգերի մասին եւս, որը Հնդկաստանի ռազմական տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումներն են եւ հնդկական բանակում արդեն իսկ առկա են՝ որպես վերջին նորարարություն: Այնպես որ, այս ամենը հուշում է, որ հին կամ չօգտագործվող զենքեր չեն Հայաստանին մատակարարվելու, այլ ամենանոր ռազմական տեխնոլոգիաներ, որոնք հնդկական բանակում կիրառվում են: Սա չափազանց լուրջ ձեռքբերում է թե՛ Հնդկաստանի, թե՛ Հայաստանի համար:

— Ըստ Ձեզ` ո՞ւմ, այսպես ասած, քավորությամբ է զենք-զինամթերք մատակարարելու մասին հայ-հնդկական պայմանագրերը կյանքի կոչվել:

— Չեմ կարող կոնկրետ անձ նշել, ենթադրում եմ, որ դրանք գաղտնի պայմանավորվածություններ են: Բայց պետք է իրատես լինել եւ արդար ու ասել, որ ներկա իշխանությունները, իրենց բոլոր այլ թերություններով հանդերձ, հետեւողականորեն կարողացել են հայ-հնդկական բարձր մակարդակի հարաբերություններ ապահովել: Այս առումով հատկանշական էր ՀՀ արտգործնախարարի այցը Հնդկաստան: Բայց մյուս կողմից էլ կարեւոր է ընդգծել Հնդկաստանի կեցվածքը: Նրանք մատնանշում են, որ Հայաստանի եւ հայության հետ ունեն բազմադարյա լավ հարաբերություններ: Հատկապես չեն մոռանում, որ մինչ օրս հայկական ներկայություն կա Հնդկաստանում, մասնավորապես՝ Կալկաթայում: Այնպես որ, այս ամենը երկուստեք գնահատելի է: Ինչ իշխանություն էլ լինի, պետք է գովենք, եթե այսպիսի դրական ձեռքբերում է լինում Հայաստանի համար, որը շահավետ է թե՛ մեր երկրի վարկանիշի բարձրացման, թե՛ բանակի հզորացման եւ թե՛ դիվանագիտության մեջ ապագայում մեր դիրքերի ուժեղացման համար:

— Ի՞նչ է թաքնված այս փուլում Հնդկաստանի ակտիվության ու գլխավոր դերակատարություն ստանձնելու հիմքում:

— Մենք այսօր պետք է հստակորեն գիտակցենք, Հնդկաստանը Չինաստանից հետո Ասիայում ամենախոստումնալից երկներից մեկն է, որն ունի իր դերը թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտների զարգացման մեջ, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների: Հետեւապես, գնահատելի կլինի, որ այս իշխանությունները կամ հաջորդ իշխանությունները հարաբերությունների բարձր մակարդակ կարողանան ապահովել ինչպես մեր դաշնակիցների, այնպես էլ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, ինչը, դժբախտաբար, ուշացավ եւ անտեսվեց: Պետք է պարտվողական մտայնությունից դուրս գանք: Այո՛, կապիտուլիացիայի ենթարկվեցինք, հասկացանք, բայց միակը չենք աշխարհում, որ պարտվել ենք պատերազմում: Ճապոնիան ու Գերմանիան էլ են պարտվել, բայց տեսեք, թե ինչպիսի պետություններ դարձան պարտությունից հետո: Պետք չէ ասել՝ կապիտուլացվել ենք, ուրեմն՝ ձեռքներս ծալած նստենք ու ավելի կապիտուլացվենք, ավելի շատ հող կորցնենք, ավելի զինվորներ զոհաբերենք: Ո՛չ, մենք պետք է մեր մեջքն ուղղենք: Սա արդեն իշխանության եւ ընդդիմության խնդիր չէ, այլ մեր պետականության, արժանապատվության, լինելիության խնդիրն է: Բոլորս միասին պետք է այս դժվարին ժամանակահատվածը կարողանանք հաղթահարել եւ գնալ առաջ, որպեսզի նորից ունենանք մեր հաղթանակները:

— Հիմա, երբ ամենուր գուժում են վրա հասնող երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին, Ձեր կարծիքով՝ կարելի՞ է Չինաստանին, Իրանին, Ռուսաստանին եւ Հնդկաստանին դիտարկել միասնական ճակատում:

— ԲՐԻՔՍ-ի (հինգ երկրների խումբ, որի անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը) ստեղծումը հենց նպատակ ուներ, որպեսզի միաբեւեռ աշխարհն ավարտվի եւ բազմաբեւեռ կամ երկբեւեռ աշխարհի գոյությունն իրականություն դառնա: Հետաքրքրական է, որ պատերազմական այս ժամանակներում, երբ խորանում ենք իրադարձությունների մեջ, արդեն իսկ երեւում է այդ երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհը: Միաբեւեռ աշխարհի ախոյանի դերը, կարծես թե, ստանձնել է Հնդկաստանը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տեղի ունեցող պատերազմում Չինաստանը եւ ՌԴ-ն հստակորեն համատեղ են գործում: Թեեւ Չինաստանը ռազմական գործողությունների մեջ չի ներգրավվել Թայվանում, բայց նա կարողացավ զսպել Միացյալ Նահանգների ցանկությունը` Չինաստանին մխրճել պատերազմի մեջ: Համենայնդեպս, Չինաստանը հիմա էլ հստակորեն սատարում է Ռուսաստանին բոլոր առումներով՝ լինի մեդիայում, թե` տնտեսապես: Հնդկաստանը նույնպես այս հարցում կարծում եմ՝ Ուկրաինայի պաշտպանը չէ, բնականաբար, չեզոք էլ չէ: Եթե հետեւեք հնդիկ քաղաքական գործիչներին եւ գիտնականներին, վերլուծաբաններին, այնտեղ հստակ երեւում է, որ նրբորերեն իրենք ավելի սատարում են Ռուսաստանի կեցվածքին: Սակայն այդպես հստակ չեն արտահայտվում, ինչպես Չինաստանը: Բրիքսի վերջին հանդիպումը լրջորեն դրեց այն հիմնաքարը, որ աշխարհը գնում է արդեն բազմաբեւեռ կամ երկբեւեռ իրականության ճանապարհով: Այս առումով Հնդկաստանի արտաքին բազմաբեւեռ քաղաքականությունը կարող է բալանսի բերել իրավիճակը եւ ասիական բազում երկրների համախմբել, որոնք խորքում ո՛չ ամերիկյան ազդեցության տակ են, ո՛չ ռուսական կամ չինական: Նրան ուղղակիորեն չեզոք դիրք են գրավում եւ կարող են այդ երրորդ բեւեռի մաս կազմել: Այնպես որ, եթե ավելի չսրվի իրավիճակը եւ Միացյալ Նահանգները հաշվի նստի իրողության հետ ու հասկանա, որ այսպես չի կարելի շարունակել, կարծում եմ՝ վիճակը կբալանսավորվի եւ երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չի ունենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ինչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՔաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղարԲրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վերջին որոշումը չի կատարվի․ Վելայաթի«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբԻրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը»Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներՉէ՞, որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներԵրեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan TimesՀաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելուԿրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода