ՔՊ-ական պատգամավորի համար ՀԺ-ի հավաստի աղբյուրը հավաստի էր, բայց` անմեկնելի
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակված տեղեկությանը՝ Ադրբեջանի 5 պահանջների եւ Ռուսաստանի իբր ուզածի մասին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ ծանոթ էր: Բայց որեւէ մեկնաբանություն տալու փոխարեն` որոշեց «սլանալ» ԱԺ նիստերի դահլիճ, կարծես, առանց իրեն նիստը չէր շարունակվի:
Այդուհանդերձ, Մ. Ղազարյանից հընթացս հաջողվեց պարզել, որ իր համար «Հավաստի աղբյուրի» տեղեկությունները հավաստի են:
«Հետո կխոսենք»,- ասաց իշխող խմբակցության պատգամավորն ու իրեն նետեց նիստերի դահլիճ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ