Iravunk.com | Պետական գումարները մեջ-մեջ անելու սկզբունքը մեր երկրում մնում է ակտուալ. Անուշ Ասլիբեկյան
Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video) Աննան վրեժ է լուծել.Yerevan Times

Պետական գումարները մեջ-մեջ անելու սկզբունքը մեր երկրում մնում է ակտուալ. Անուշ Ասլիբեկյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է թատերագետ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ, արվեստագիտության թեկնածու ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԻ հետ:

Ձեր անունը այս տարվա Գրքի երեւանյան փառատոնի ժյուրիի անդամների ցանկում էր, սակայն հանրության աչքից չի վրիպել, որ մրցանակաբաշխության օրը Ձեր անունը չհնչեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Այո, ճիշտ եք, դեռեւս ամառվա սկզբին հրավեր ստացա այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկվելու եւ, ինքս լինելով փառատոնի առաջին մրցանակաբաշխության «Դրամատուրգիա» անվանակարգի մրցանակակիր՝ սիրով համաձայնեցի: Սակայն այս առաջարկին չհաջորդեց տրամաբանական զանգ կազմակերպիչների կողմից, որով պիտի տեղեկացնեին պայմանների մասին, եւ հանկարծ օգոստոսի վերջերին փառատոնի գեղարվեստական ղեկավար ու ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն ինձ ուղարկում է պիեսները, որպեսզի սկսեմ կարդալ եւ գնահատել: Բնականաբար, բազմաթիվ հարցեր ունեի, որոնք պարզելու հույսով մեկ ժամ տեւած հեռախոսազրույց ունեցա նրա հետ: Օրինակ՝ ինչո՞ւ են ժյուրիի անդամներն անհավասար դիրքերում, նրանցից մեկը իրավասություն ունի միայն մեկ նոմինացիա գնահատելու, մյուս երկուսը՝ բոլոր նոմինացիաները, իսկ ինձ առաջարկվում է միայն դրամաները գնահատել: Երբ առարկեցի, նույն պահին առաջարկվեց արձակն էլ կարդալ: Այսինքն՝ կարելի է հասկանալ, որ սկզբունք գոյություն չունի: Մյուս հարցս՝ ինչպե՞ս պետք է գնահատել: Նրանց կողմից առաջարկվեց գնահատել 50 բալանոց համակարգով: Շատ լավ, ես առաջին անգամ չեմ ժյուրիի կազմում, եւ ինձ քաջ հայտնի է, որ պետք է գնահատել ըստ մի շարք չափանիշների՝ օրինակ, լեզվի, երեւակայության, արդիականության, ոճի, գեղարվեստականության համար, ենթադրենք, յուրաքանչյուրը 10-ական միավոր, արդյունքում պետք է գումարել բալերը եւ ստանալ վերջնական միավորը: Այլապես ի՞նչ սկզբունքով, ենթադրենք, Սիմոն Սիմոնյանը Նարինեի պիեսին պիտի դնի 2 միավոր, իսկ Անահիտի պիեսին՝ 50: Այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ինձ մոտ էլի ու էլի հարցեր առաջացրեց, օրինակ՝ իսկ ե՞րբ են վերջապես ժյուրիի անդամները հանդիպելու, որպեսզի ի մի բերեն եւ հիմնավորեն իրենց գնահատակնները, պարզվեց, որ նրանք իրար չեն տեսնելու: Այդ դեպքում ե՞րբ կարող եմ մյուս գործընկերներիս գնահատման թերթիկների հետ ծանոթանա՞լ, պարզվեց, որ նման բան չի լինելու, միմյանցից գաղտնի ենք աշխատելու:

Տիկին Ասլիբեկյան, իսկ որեւէ բացատրություն ունե՞ր ժյուրիի գնահատման նման ձեւաչափը:

— Սա բացատրվեց, իբրեւ թե՝ առավել թափանցիկություն եւ անաչառություն ապահովելու համար, ինչն ակնհայտ իրարամերժություն է ստեղծում՝ գաղտնիության եւ թափանցիկության մեկտեղո՞ւմ: Տարօրինակ չէ՞: Այդ դեպքում, ինչպե՞ս հավաստիանամ, որ ժյուրիի մյուս անդամը ինձ պես բարեխիղճ է գտնվել եւ կարդացել է հարյուրավոր պատմվածքներն ու մեկ տասնյակից ավելի պիեսները, ինչը կազմակերպիչների կողմից առաջարկվող երեք շաբաթվա ընթացքում այնքան էլ իրատեսական չէ: Կամ՝ ժյուրիի անդամներն ինչպե՞ս հավաստիանան, որ կազմակերպիչները անաչառ են եղել վերջում բալերը գումարելիս: Պահանջեցի թափանցիկություն, վստահություն իրենց իսկ կողմից ընտրված ժյուրիի անդամների հանդեպ, սակայն գնահատման սկզբունքներ եւ բալային սիստեմ պարունակող ուղեցույց այդպես էլ չստացա: Առաջարկեցի մրցանակաբաշխությունից հետո ժյուրիի անդամների հետ մամուլի ասուլիս կամ ցանկացած ձեւաչափով հանդիպում կազմակերպել, որպեսզի նրանք առերեսվեն հեղինակների եւ ընթերցողների հետ, իրենց տպավորությունները հայտնեն, վերլուծեն, ամփոփեն կարդացածը, խոսեն իշխող նոր միտումների, տրամադրությունների մասին, ինչը նույնպես մերժվեց: Ինչպես ինձ բացատրեցին, փառատոնի փոքր մրցանակային ֆոնդի պատճառով ժյուրիի անդամները պարտավոր են բազմաթիվ հայտերից յուրաքանչյուր անվանակարգում ընտրել մեկ լավագույնին, ինչը նույնպես անտրամաբանական է: Վստահաբար կլինեն էլի մի քանիսը, որոնց գործերը ոչ պակաս արժանիքներ կունենան, իզուր չէ, որ աշխարհում ընդունված է երեք տեղի սկզբունքը, որն, ի դեպ, գործում էր առաջին Բուքֆեստի ժամանակ: Հանդիպումը ժյուրիի անդամների հետ հնարավորություն կտար բարձրաձայնելու այլ արժանավոր ստեղծագործողների անուններ էլ, խրախուսելու նրանց, վերջապես վերլուծական խոսքն է ձեւավորում գրական ընթացքը, վավերացնում, մատնանաշում հոսանքները, տենդենցները: Նաեւ դա կստեղծեր մեր գրական միջավայրում պակասող եւ այդքան կարեւոր դիսկուրս: Այս առաջարկս եւս մնաց անարձագանք: Նշեմ, որ էլի բազմաթիվ հարցեր եւ առաջարկներ ունեի:

Փաստորեն, այս ամենով պայմանավորված՝ հրաժարվե՞լ եք լինել փառատոնի ժյուրիի կազմում:

— Ես երկու տասնամյակ գրական եւ թատերական դաշտում անաչառ եւ սկզբունքային մասնագետի համարում ունեմ, աչք փակելով նման անփութության եւ անպատասխանատու վերաբերմունքի հանդեպ՝ ես ինքս ինձ չէի հարգի: Մենք պատասխանատվություն ունենք մեզ վստահված ոլորտների, մեր երկրի հանդեպ: Ինչո՞ւ նոր անուններ տարիներ ի վեր չեն հայտնաբերվում մրցանակաբաշխության ընթացքում, վերջապես, չէ՞որ սա պիտի լինի նաեւ փառատոնի գլխավոր նպատակներից մեկը: Ամենատխուրն այն է, որ այս սկզբունքային հարցադրումները ժյուրիի անդամներից միայն ինձ են անհանգստացրել, ինչպես հայտնեց Արմեն Սարգսյանը, եւ բնական է, որ նման «համերաշխ» կազմի հետ ես անելիք չունեի: Պետական գումարները մեջ-մեջ անելու սկզբունքը մեր երկրում մնում է ակտուալ: Միեւնույն փնթիությամբ «Արտավազդ» մրցանակաբշխությունն այս տարի անցկացվեց, եւ հետո զարմանում ենք, որ պարտվում ենք: Պարտվելու ենք անդադար, քանի դեռ չենք հարգում մեր գրչակից ընկերներին եւ ընթերցող հասարակությանը: Ինձ համար նաեւ անհասկանալի մնաց «Նվիրվում է Վահագն Դավթյանի 100-ամյակին» խորագիրը, ինչպես հարցական էր մնացել «Արտավազդի»՝ «Նվիրվում է Սունդուկյան թատրոնի հիմնադրման 100-ամյակին» խորագիրը, երկու դեպքում էլ արհեստականորեն «փակցված» տողեր, էժանագին փիառ հնարք: Եթե դա նվիրում էր հիրավի մեծ գրողի հիշատակին, ապա ո՞ւր էին նրան նվիրված միջոցառումները, ստեղծագործությունների ընթերցումները, դրանց տեսագրությունները, ինչպե՞ս հանրահռչակվեց գրողի գործն ու անունը, միայն մեկ վավերագրական ֆիլմի ցուցադրությա՞մբ, եւ վե՞րջ: Որտե՞ղ են նրա ստեղծագործությունների նոր հրատարակված գրքերը, թարգմանությունները, ինչպե՞ս եք «նվիրում», ի՞նչ եք նվիրում, օգտագործում եք մեծության անո՞ւնը: Իսկ եթե «Արտավազդը» Սունդուկյան թատրոնի 100-ամյակին էր նվիրված, ապա որտե՞ղ էին սունդուկյանցիները դահլիճում, ինչո՞ւ որեւէ նոմինացիայում ներկայացված չէին նրանք: Կազմակերպիչներին թվում է՝ ամենաթողություն է, տարբեր եթերներից գեղեցիկ ու սահուն հարցազրույցներ տալով՝ ամեն բան կոծկեցին, սիրուն լուսանկարներ հրապարակեցին, «պրծա՞ն»: Այս է պատճառը, որ երկու մրցանակաբաշխության վարկանիշն էլ չի բարձրանում, մարդիկ էլ դիմում են ո՛չ թե հիացմունքից կամ վստահությունից, այլ քանի որ երկու ոլորտներում էլ այլընտրանք չկա:

Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք Գրքի երեւանյան փառատոնի այս տարվա մրցանակակիրների մասին:

— Բարեբախտաբար, այս երկրում շատ մարդիկ չեն կորցրել սթափ մտածելու կարողությունը, ուրախ եմ, որ համացանցային ինձ անծանոթ շատ օգտատերեր այս օրերին իրենց էջերում գրում էին, թե՝ եթե թատերագետ Անուշ Ասլիբեկյանի անունը ժյուրիում չհնչեց, ուրեմն՝ մի բան այնպես չէ, ուրեմն՝ պարզ է, թե ինչ ներքին խոհանոց է եղել: Եվ ուրեմն՝ ինձ չի զարմացնում նաեւ մրցանակակիրների նման ընտրությունը:

Ի՞նչ կարծիք ունեք Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին, որտեղ ասվում է՝ եթե մարդը ստանում է 75 հազար դրամ աշխատավարձ, նշանակում է նորմալ կրթություն չի ստացել:

— Փաշինյանի այս հայտարարությունը ուղիղ կապ ունի վերը թվարկածներիս հետ՝ անպատասխանատվություն, անազնվություն եւ արհամարհանք երկրի մտավորականի հանդեպ: Ամեն անգամ ինձ թվում է, թե այլեւս նրա արած ոչ մի անադեկվատ հայտարարություն ինձ չի զարմացնի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Հաղթելու ենք», «Ապագա կա», «Պողպատյա մանդատ» արտահայտություններից հետո, սակայն այս անգամ եւս նա կարողացավ մեզ զարմացնել իր մտքի հանճարեղ պոռթկումով, այն էլ ինչպես: Մի՞թե վարչապետը չգիտի, որ այս երկրում ամենացածրը գնահատվում է հենց մտավոր եւ ստեղծագործական աշխատանքը: Հարցրեք ուսուցչի, մանկավարժի, երաժշտի, դասախոսի, դերասանի, լրագրողի, էլի ու էլի մտավոր ոլորտի այլ աշխատողների աշխատավարձի չափը: 75 հազարը ճոխ աշխատավարձ է մշակույթի բուհերի դասախոսների համար, պրոֆեսորներն ու ամբիոնի վարիչներն անգամ այդքան չեն ստանում, նշանակում է, որ մեր բոլոր դասախոսները, ուսուցիչները, պրոֆեսորները վատ ուսյա՞լ են: Հավաստիացնում եմ վարչապետին, թե՛ դպրոցը, թե՛ բուհը, թե՛ ասպիրանտուրան ավարտել եմ կարմիրով դիպլոմով, գիտությունների թեկնածու եմ եւ դոցենտ, սակայն դասախոսական աշխատավարձս շատ ու շատ հեռու է նշված թվից:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Տարին անհանգիստ էր, ողբերգական իրադարձություններով լի, մեր ամեն օրը գոյի եւ գոյապայքարի սահմանին է անցնում: Չնայած սրան, մենք աշխատում ենք, ստեղծագործում՝ վստահ լինելով, որ մշակութային պարապուրդը էլ ավելի մեծ վակուումի առջեւ կկանգնեցնի հանրությանը: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Վարշավայի համալսարանի հետ համատեղ առաջին անգամ «Արդի հայ թատրոն. նոր միտումներ եւ հիմնախնդիրներ» (1990-2022)» խորագրով ժամանակակից հայ թատրոնին նվիրված միջազգային գիտաժողով ենք կազմակերպել, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում: Հոկտեմբերի 7-ին «Հայֆեստ» փառատոնի համագործակցությամբ տեղի կունենա նաեւ «Կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej») (խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին, 2021, №2) Վարշավայում լույս տեսնող եռալեզու գիտական ամսագրի շնորհանդեսը: Ամսագրի գլխավոր խմբագրից, լեհ գիտնական, պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինից դեռեւս պատերազմի օրերին, իբրեւ ի աջակցություն հայ ժողովրդի, առաջարկ ստացանք ամսագրի այս համարում կենտրոնական տեղ հատկացնել հայ թատրոնին եւ հայ հեղինակներին: Արդյունքում՝ ամսագրի շապիկին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարն է, տասից ավելի հայ հեղինակների հրապարակումներ: Պետք է հպարտությամբ նշեմ, որ համարի հայկական մասի պատասխանատուն ես եմ: Սակայն ինձ համար այս տարվա ամենամեծ իրադարձությունը դարձավ իմ «Մերսեդես» պիեսի բեմադրությունը ԱՄՆ-ում: Հայազգի նյույորքաբնակ դերասանուհի Նորա Արմանիի առաջարկով իրեն ուղարկեցի «Մերսեդես» պիեսիս մոնո տարբերակը: Նորան պիեսի բեմադրության նախագիծը ներկայացնելով աշխարհի ամենամեծ եւ ամենահեղինակավոր մոնոներկայացումների United solo նյույորքյան փառատոնին՝ կարողացավ հաղթահարել հարյուրավոր թատրոնների մրցակցությունը եւ ընտրվեց փառատոնի այս տարվա ծրագրում: Եվ ահա նոյեմբերի 6-ին օֆֆ բրոդվեյան լեգենդար «Ռո թատրոնում» տեղի կունենա առաջնախաղը՝ «Մերսեդես եւ Զարուհի» վերնագրով, որին, առաջ Աստված, հրավիրված եմ ներկա գտնվելու: Բրոդվեյան հարթակներում ներկայացված լինելը մեծ իրադարձություն է թե՛ իմ գրական կյանքում, թե՛ հայ-ամերիկյան մշակութային կապերի տեսանկյունից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода