Թեհրանն իր հարեւանների սահմանների դեմ ուղղված սպառնալիքները չի ընդունի. ԻԻՀ փոխնախագահը՝ Ադրբեջանի վարչապետին
ՄիջազգայինԻրան-Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության եռակողմ փաստաթուղթը կարեւոր դեր է խաղում հարաբերությունների ընդլայնման գործում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամեդ Մոխբերն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լայն հնարավորություններ կան, եւ Թեհրանը հաստատակամ է Բաքվի հետ համագործակցության ամրապնդման հարցում։
Առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանին «եղբայր» է համարում եւ պատրաստ է ընդլայնել Բաքվի հետ բազմակողմ համագործակցությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի հարեւանների սահմանները կարմիր գծեր են, եւ Թեհրանը այդ սահմանների դեմ ուղղված սպառնալիքները չի ընդունի։