Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Էլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակ Կոչ ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ

Վազքով` «Ալեքսանդրապոլ-2»-ին ընդառաջ

Վերլուծություն

Նա­խօ­րե­ին ԱԺ-ում Նի­կո­լը հա­մա­ռո­րեն այն թեզն էր փոր­ձում ա­ռաջ տա­նել, թե սահ­մա­նա­յին վի­ճա­կը մեղմ­վել է, սա­կայն այն պատ­ճա­ռով, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի միջ­նոր­դու­թյամբ բա­նակ­ցում են Ադր­բե­ջա­նի հետ: Բայց ի՞նչ են բա­նակ­ցում, ա­հա սա է ողջ խնդի­րը:

ՆԻ­ԿՈ­ԼԸ «ԿՈՆՏ­ՐՈԼ­ՆԻ» Է ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆԸ ՃԱ­ՆԱ­ՉՈՒՄ

Թե ինչ են բա­նակ­ցում, Նի­կո­լը սկսեց բա­ցատ­րել՝ նախ «երկար-բա­րակ չո­լերն ընկ­նե­լով»: Մին­չեւ որ հա­սավ մեկ է­ա­կան խոս­տո­վա­նու­թյան. «Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հաս­ցե­ա­կան մո­տա­վոր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի նա­խա­գիծ է տա­լիս, պատ­կե­րա­ցում է տա­լիս, թե ինչ­պես պի­տի լու­ծենք մենք այս խնդի­րը»: Մինչ նրա խոս­քի հա­ջորդ մա­սին հաս­նելը՝ նախ հաս­կա­նանք ա­սա­ծի ի­մաս­տը: Քա­նի որ, իր ա­սա­ծով, հիմ­նա­կա­նում բա­նակ­ցում են ա­մե­րի­կա­ցի­նե­րի միջ­նոր­դու­թյամբ, ա­պա «մի­ջազ­գա­յին հան­րու­թյուն» աս­վա­ծի տակ պետք է հաս­կա­նանք հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Ար­դյուն­քում, պատ­կե­րը սա է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ներ­կա­յաց­րել են ի­րենց «ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը», իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ սե­ղա­նին կոնկ­րետ փաս­տա­թուղթ են դրել, եւ Նի­կոլն էլ հենց այդ ուղ­ղու­թյամբ ոչ թե գնում, այլ ներ­կա­յիս տեմ­պե­րը հաշ­վի առ­նե­լով, վա­զում է:

Հետո նա հայտ­նեց, որ Պրա­հա­յում հան­դի­պե­լու է Ա­լի­ե­ւի հետ՝ ա­մե­րի­կյան վե­րա­կա­ցու­նե­րի՝ «Ֆրան­սի­ա­յի նա­խա­գա­հի եւ Եվ­րա­մի­ու­թյան խորհր­դի նա­խա­գա­հի» մաս­նակ­ցու­թյամբ, ա­պա՝ Էր­դո­ղա­նի, եւ այս ա­մե­նը՝ «ընդհա­նուր խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի քննար­կում­նե­րի մեջ է տե­ղա­վոր­վում»: Իսկ այդ «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը», կրկնենք, հենց իր հայ­տա­րա­րու­թյան տրա­մա­բա­նու­թյամբ՝ հենց այն փաս­տա­թուղթն է, ո­րը հրամց­րել է Վա­շինգ­տո­նը:

Իսկ թե ինչ է այդ փաս­տա­թուղ­թը են­թադ­րում, այդ մա­սին եւս Նի­կո­լը պարզ ակ­նար­կեց. «Մար­դիկ կան, ով­քեր մեզ մե­ղադ­րում են Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի կազ­մում թող­նե­լու մեջ...»: Ու սկսեց եր­կար-բա­րակ թվար­կել, թե Հա­յաս­տա­նի նախ­կին որ իշ­խա­նու­թյուն­ներն են «Ղա­րա­բա­ղը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի կազ­մում»: Ըստ Նի­կո­լի, նախ դա ա­րել է Քո­չա­րյա­նը՝ Օս­կա­նյա­նի փո­խանց­մամբ, քա­նի որ ճա­նա­չել է «Մադ­րի­դյան սկզբունք­նե­րը», հե­տո ճա­նա­չել են Սերժ Սարգ­սյանն ու նրա ԱԳ նա­խա­րար Է­դո­ւարդ Նալ­բան­դյա­նը: Այ­սինքն, ի դեմս նրանց՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն է Ղա­րա­բա­ղը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մաս»: Ա­վե­լին, Նի­կո­լի այդ տրա­մա­բա­նու­թյամբ, Քո­չա­րյա­նը նույ­նիսկ եր­կու ան­գամ է «Ղա­րա­բա­ղը ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մաս», նա­եւ 1998թ.-ին, երբ Ղա­րա­բա­ղը դուրս թո­ղեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից: Ա­վե­լին, Քո­չա­րյա­նը, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, ե­րեք ան­գամ է ճա­նա­չել. նա­եւ 1999թ.-ին, երբ վա­վե­րաց­րեց «ԵԱՀԿ անվ­տան­գու­թյան ստամ­բու­լյան անվ­տան­գու­թյան խար­տի­ան»: Ու դրա­նից հետ «խեղճ Նի­կո­լը» պայ­քա­րել է այդ ո­րո­շում­նե­րի դեմ, բայց՝ «Չենք հա­ջո­ղել, եւ ժա­մա­նակն է խոս­տո­վա­նե­լու, որ չենք էլ հա­ջո­ղե­լու»: Ու դրա­նից հե­տո բուն խոս­քի ի­մաստն էր՝ ին­քը հի­մա, հաշ­վի առ­նե­լով իր իսկ նշած վեր­ջին գոր­ծըն­թաց­նե­րը, ուղ­ղու­թյուն է տես­նում եւ գնում է դրա­նով: Այն է՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մատ­նան­շած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րին»:

Ի­մաս­տը, ինչ խոսք, ակն­հայտ է: Այդ փաս­տա­թուղ­թը, ինչ­պես բազ­միցս ենք պնդել, նա­խա­տե­սում է Հա­յաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նա­չու­մ՝ Ար­ցա­խով հան­դերձ: Այ, դրա հա­մար է Նի­կո­լը փոր­ձում հա­մո­զել, թե ին­քը Հա­յաս­տա­նի վեր­ջին հա­րյուր տար­վա պատ­մու­թյան մի­ակ ղե­կա­վա­րը չէ, որ պատ­րաստ­վում է նման բան ստո­րագ­րել, դա «նախ­կին հան­ցա­վոր վար­չա­կար­գերն են իր ջե­բը գցել»: Բայց չէ, չի ստաց­վի շատ պարզ պատ­ճա­ռով: Այ­սինքն, ըստ Նի­կո­լի, ստաց­վում է, որ մինչ այս Հա­յաս­տանն ար­դեն մի 5-6 ան­գամ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն է ճա­նա­չել: Նման միտ­քը կա­րող էր մի լավ զվար­ճաց­նել, ե­թե այս­քան ող­բեր­գա­կան չլի­ներ: Այ­սինքն, սո­վո­րա­բար 1 ան­գամ ճա­նա­չելն ար­դեն բա­վա­րար է լի­նում, ին­չը, ըստ Նի­կո­լի նախ­կին հայ­տա­րա­րու­թյու­նն­երի, դեռ 1990-ական­նե­րի սկզբնե­րին  ԼՏՊ-ն ար­դեն ա­րել է, օ­րի­նակ՝ ԱՊՀ-ի ստեղծ­ման շրջա­նակ­նե­րում: Դրա­նից հե­տո պետք էր որ Քո­չա­րյանն է՞լ մի 3 ան­գամ ճա­նա­չեր, ու դա քիչ էր, նա­եւ Սերժ Սարգ­սյա՞նը: Բայց ե­թե այդ­քան ան­գամ ճա­նա­չել են, էլ ի՞նչ է ճա­նա­չե­լու Նի­կո­լը, ին­չո՞ւ է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հրամց­րած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հիմ­նա­կան կե­տը հենց դա դար­ձել՝ փո­խա­դար­ձա­բար «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան» ճա­նա­չու­մը: Թե՞ Նի­կոլն ու­զում է հա­մո­զել, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ա­սենք նա­եւ՝ ա­զե­րի­ներն ու թուր­քե­րը նույն կար­գի զա­ռան­ցանք­նե­րի մեջ են, որ պետք է նախ մի 5-6 ան­գամ «Ադրբե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյուն» ճա­նա­չել եւ վեր­ջում էլ եւս մեկ ան­գամ՝ որ­պես «կանտ­րոլ­նի կրա­կոց»: Բա լավ, այդ դեպ­քում ի՞նչ կմնա Նի­կո­լից հե­տո ե­կո­ղին, բա նա էլ մի ան­գամ չճա­նա­չի՞:

Չէ, նման հե­քի­աթ­նե­րով ա­րա­ծի տա­կից դուրս գալ չի կա­րող: Այն պա­հին, երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հան­ջած փաս­տաթղ­թի տակ դնի ստո­րագ­րու­թյու­նը, կդառ­նա առն­վազն վեր­ջին 100 տար­վա Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մի­ակ ղե­կա­վա­րը, ով Ար­ցա­խը ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի մաս՝ բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Դրա առաջին մասը նա աբցավ Պրագայում` բանավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` առանց Արցախի մասին անգամ ծպտուն հանելու: Առանց անգամ լուծելի իր իսկ խեղկատակային պայմանը, թե` պետք է ապահովել արցախցիների անվտանգությունը: Ալիեւը Պրագայից առաջ էլ, Պրագայում էլ պարզ ասաց` իմ քաղաքացիներն են, ինչ ուզեմ, կանեմ: Իսկ Նիկոլը, «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի» թե­մա­յով մին­չեւ կյան­քի վերջ նման հե­քի­աթ­ներ կպատ­մի, բան չի փոխ­վում. նա մեկ քայլի վրա է Հայաստանի ամենաքիչը վերջին 100 տարվա պատմության թիվ 1 դավաճանի կարգավիճակից, որը նրա կնքահայր ԼՏՊ-ն աղվեսորեն բաժին թողեց «սանիկին»:

Նիկոլը «կրուտիտի» տեղ չունի նաեւ այն պարզ պատճառով, որ դեռ Պրագայի այդ խայտառակությունը չսկսված, ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանին եւ Ադրբեջանին է փոխանցել «խաղաղության համաձայնագրի» իր տարբերակը, որտեղ, եղած տվյալներով, Արցախի հարցի կարգավորումը թողնվում է ապագային: Այսինքն, Նիկոլը դրանից հետո ոչ մի կերպ չի կարող արդարանալ, թե այլ ելք չկար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Բայց ա­սել, թե այս կերպ Նի­կոլը մի­այն Ար­ցախն է «սկու­տե­ղի վրա» մա­տու­ցում Ադր­բե­ջա­նին, դա դեռ չա­րի­քի մի մասն է: Նախ հի­շեց­նենք, թե­եւ կա ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան նա­խագ­ծի» տար­բե­րա­կը, ո­րը մի­ան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ է նա­խա­տե­սում Ար­ցա­խի հա­մար: Եվ երբ այդ պա­րա­գա­յում Նի­կո­լը, իբր «պար­տադր­ված», վա­զում է ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան նա­խագ­ծի» հե­տե­ւից, դա նա­եւ նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի (չնա­յած, այդ տեր­մի­նի մա­սին ար­դեն հա­րա­բե­րա­կա­նո­րեն պետք է խո­սել) ուղ­ղոր­դում ռու­սա­կա­նից դե­պի ա­րեւմ­տյան: Մի­գու­ցե դա ար­դա­րաց­նի ո­մանց ու­րա­խու­թյու­նը, թե դա ԱՄՆ եւ Եվ­րո­պա հեշտ վի­զա­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կտա: Սա­կայն երկ­րի հա­մար ա­րեւմ­տյան վեկ­տոր աս­վածն ա­ռա­ջին հեր­թին նշա­նա­կում է Թուր­քի­ա, ո­րը, չմո­ռա­նանք, ՆԱ­ՏՕ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն է այս տա­րա­ծաշր­ջա­նում:

Սա­կայն մի­այն այդ փաս­տա­թուղ­թը չէ, որն ակ­նար­կում է սո­րո­սա­ծին­նե­րի հրա­հան­գով եւ տե­ղա­կան «դա­վա­ճան­նե­րի» ձեռ­քով Հա­յաս­տա­նը ա­րեւմ­տյան պլաց­դար­մի վե­րա­ծե­լու տես­լա­կա­նի մա­սին: Բուն այն մի­ջո­ցա­ռու­մա­նը մաս­նակ­ցե­լը, ո­րի շրջա­նակ­նե­րում էլ Նի­կո­լը պատ­րաստ­վում է հան­դի­պել Ա­լի­ե­ւին եւ Էր­դո­ղա­նին, ար­դեն իսկ պարզ վկա­յում է, թե ի­րա­կա­նում ինչ խաղ են սար­քել հայ ժո­ղովր­դի գլխին:

Այս­պես, պաշ­տո­նա­պես այդ մի­ջո­ցա­ռու­մը կոչ­վում է «Եվրո­պա­կան քա­ղա­քա­կան ըն­կե­րակ­ցու­թյան» (ԵՔԸ) գա­գա­թա­ժո­ղով, ո­րը, բնա­կա­նա­բար, կազ­մա­կերպ­ված է լի­բե­րաստ­նե­րի կող­մից: Ու թե դա ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում, մի­ան­գա­մայն պարզ հայ­տա­րա­րեց Եվ­րա­մի­ու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի եւ անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լը: Ըստ նրա, այդ գա­գա­թա­ժո­ղո­վի հիմ­նա­կան ի­մաստ­նե­րից մեկն այն է, որ դրա­նով մաս­նա­կից­ներն ազ­դակ կու­ղար­կեն Ռու­սաս­տա­նին՝ նոր աշ­խար­հա­կար­գի ո­րոն­ման մա­սին: Մի­ա­ժա­մա­նակ Բո­րե­լը հստակ նշում է. «Այս հան­դի­պու­մը կո­րո­նի նոր աշ­խար­հա­կարգ՝ ա­ռանց Ռու­սաս­տա­նի»: Այ­սինքն, Նի­կո­լը մաս­նա­վո­րա­պես ԵՄ 27 ան­դամ­նե­րի, ա­պա նա­եւ Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի, չճա­նաչ­ված Կո­սո­վո­յի, Մոլ­դո­վա­յի, Սեր­բի­ա­յի, Թուր­քի­ա­յի, Մեծ Բրի­տա­նի­ա­յի եւ Ուկ­րա­ի­նա­յի ղե­կա­վար­նե­րի հետ պետք է «ո­րո­նի նոր աշ­խար­հա­կարգ»՝ ա­ռանց, ա­վե­լի կոնկ­րետ՝ ընդ­դեմ իր ռազ­մա­վա­րա­կան մի­ակ դաշ­նակ­ցի:

Թե այս ինչ խա­ղե­րի մեջ է նի­կո­լյան խուն­տան, ան­կեղծ ա­սած, չի կա­րող զար­մաց­նել. հենց այն, հա­նուն ո­րի նրան 2018թ.-ին ա­մե­րի­կա­ցի­նե­րը հասց­րին իշ­խա­նու­թյան: Ամ­բողջ հարցն այն է, թե այս ի­րա­վի­ճա­կում ին­չի կա­րող է սպա­սել Հա­յաս­տա­նը (Նի­կո­լին նկա­տի չու­նենք):

Ա­ռա­ջին փաս­տը սա է. ե­թե ան­գամ այդ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը ստո­րագր­վի, ա­պա դա Հա­յաս­տա­նի հա­մար ոչ թե ծանր կո­րուստ­նե­րով առ­կա խնդիր­նե­րի լու­ծում է, այլ մի­ան­գա­մայն նոր խնդիր­ների ա­ռաջ կանգ­նե­լու ռե­ալ հե­ռան­կար: Այ­սինքն, այդ փաս­տաթղ­թին հե­տե­ւե­լու է ռու­սա­կան զոր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նից հա­նե­լու ռե­ալ գոր­ծըն­թա­ցը: Բաք­վում ար­դեն նա­խա­պատ­րաստ­վել են, եւ այդ գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը կտրվի զոր­քե­րը հա­նե­լու մա­սին՝ ՌԴ դես­պա­նա­տան դի­մաց ծրագր­ված ցույ­ցե­րով: Իսկ ա­հա Հա­յաս­տա­նում վա­ղուց է տրված ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը, ո­րը կտրուկ կակ­տի­վա­նա այն պա­հին, երբ կնքվի «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, եւ դրան հա­ջոր­դեն Էր­դո­ղա­նի հետ հան­դիպ­ման «պտուղ­նե­րը»: Կարճ ա­սած, ե­թե «խա­ղա­ղու­թյուն» է, ռու­սա­կան զորքն «ո՞ւմ է պետք»: Իսկ այն պա­հին, երբ այդ գերխն­դիրը լու­ծեն, հաս­կա­նա­լի է, կա­ռա­ջա­նա վա­կո­ւում, ո­րը կա­րող է լցնել մի­այն Թուր­քի­ան: Կարճ ա­սած, կստա­նանք «Ալեք­սանդ­րո­պոլ-2»-ի կար­գի մի բան, ե­թե մի­այն դրա դեմ ներ­հա­յաս­տա­նյան ռե­ալ ա­լիք չլի­նի: Մինչ­դեռ, չմո­ռա­նանք, այդ «ալի­քը» ղե­կա­վա­րե­լու հայտ են ներ­կա­յաց­րել «Ալեք­սան­դրոպ­ոլ-1»-ի հե­ղի­նակ­նե­րի ժա­ռանգ­նե­րը, եւ այս հար­ցում էլ ու­նենք լրջա­գույն խնդիր­ներ:

Ա­մեն բան հաս­նում է նրան, թե ռուս­ներն ու պար­սիկ­ներն ի՞նչ կա­նեն նման հե­ռան­կար­նե­րի դեմ: Սկսենք Ի­րա­նից, որ­տեղ մի կող­մից, դեռ ներ­քին խնդիր­ներն են ի­րենց զգաց­նել տա­լի­ս: Մյուս կող­մից, ե­թե կով­կա­սյան հար­թա­կում ա­մեն ինչ լուծ­վում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րով», այ­սինքն՝ ձե­ւա­կա­նո­րեն սահ­ման­ներ չեն փոխ­վում, ա­պա Ի­րանն էլ ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյան հնա­րա­վո­րու­թյուն չու­նի:

Ինչ վե­րա­բե­րում է ռուս­նե­րին, ա­պա նրանց գոր­ծու­նե­ու­թյան մեջ հա­կա­սու­թյու­նների պա­կաս չկա: Մի կող­մից, այն­պի­սի վճռա­կան քայ­լեր են, ինչ­պի­սիք են, օ­րի­նակ, 4 մար­զե­րը ՌԴ կազմ ըն­դու­նե­լը: Մյուս կող­մից, ան­գամ ռու­սա­կան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներն են մատ­նան­շում այն խոր­քա­յին խնդիր­նե­րը, ո­րոնք կան ներ­քին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում եւ ո­րոնք է­ա­պես ազ­դում են ա­ռա­ջին հեր­թին ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի վրա: Ե­թե այդ ա­մե­նը կար­գա­վոր­վի, կու­նե­նանք բո­լո­րո­վին այլ ի­րա­վի­ճակ, այդ թվում՝ մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Ե­թե ոչ, Հա­յաս­տա­նին ան­նա­խան­ձե­լի ժա­մա­նակ­ներ են սպա­սում:

Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լը Պրա­գա­յից մեկ­նե­ց Սանկտ Պե­տեր­բուրգ՝ ԱՊՀ երկր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վին: Սպա­սենք նա­եւ այդ այ­ցին, ո­րը կամ­բող­ջաց­նի այս ողջ ի­րա­վի­ճա­կը: Հաշվի առնելով, որ այնտեղ նրան շատ հարցեր կան տալու: Իսկ եթե չտան, ապա ավելի վատ հենց իր համար:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ



Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷլ կասկած կա՞, թե իրականում ով է կանգնած Ալմա-Աթայի հռչակագր կոչված աղբի վրա հողերը հանձնելու այս ծրագրի տակԿոչՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիանՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահԱպրիլի 20. Օրվա խորհուրդՕղակների վարժության եզրափակչում Դավթյանը գրավեց առաջին հորիզոնականը«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումովՏվեք ինչքան կարող եք՝ այսպես չի մնա, հերթը ձեզ է հասնում. Էքստրասենսի ուշագրավ գրառումը«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումԶելենսկին կարող է փորձել փախչել երկրից. Դուգլաս Մակգրեգոր«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը ԱդրբեջանինՍեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցելԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրաքի վրաՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода