ԱՄՆ դեսպանատան թիրախում հիմա էլ լրագրողներն են
ՆերքաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը անանուն հարցում է իրականացնում լրագրողների շրջանում: Ըստ պաշտոնական հայտարարության, այն նպատակ ունի պարզել լրագրողների եւ մեդիա դաշտի մենեջերների տեսակետները Հայաստանում լրագրողական կրթության ու վերապատրաստման կարիքների վերաբերյալ: Վստահեցնում են, թե հավաքագրված տվյալներն օգտագործվելու են բացառապես լրագրողական կրթության եւ վերապատրաստման ծրագրերի մշակման նպատակով: Իսկ թե ինչ հեռահար մտադրություն ունի դեսպանատունը, պարզ է դառնում ներկայացված հարցերի միջոցով:
Տպավորություն է, որ տարբեր արտասահմանյան գրանտների միջոցով ֆինանսավորվող լրագրողներն ու ԶԼՄ-ները չեն արդարացնում ամերկյան սպասումները: Դրա համար էլ նրանք անցել են լրագրողների ուղիղ «վերապատրաստման»: Օրինակ, հարց է տրված, թե արդյոք հայաստանյան լրագրողները հետաքրքրված կլինեն մասնագիտական կատարելագործման ճանապարհին լրագրության ոլորտում մագիստրոսական կրթութուն ստանալ ԱՄՆ-ում, եւ որքան է հավանական, որ հնարավորության դեպքում կմասնակցեն լրագրողական փոխանակման ծրագրի: Այսինքն` ստացվում է, որ ԱՄՆ-ում մտմտում են անգամ լրագրողներ տանել Միացյալ Նահանգներում ինչ-ինչ «վերապատրաստումների» համար: Իսկ թե այդ «վերապատրաստված» լրագրողների հետագայում ում շահն են սպասարկելու, թերեւս դժվար չէ ենթադրել, այնուհանդերձ ժամանակը ցույց կտա, թե հերթական «չալաղաջ» ամերիկյան առաջարկի հետեւանքն ինչ է լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ