Քաղաքապետն ու նախարարը հեչ, Ավինյանը` մե՞ջ
ՆերքաղաքականԱյն, որ Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու հռչակված փոխքաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ վաղաժամ նախընտրական քարոզարշավ է սկսել եւ վարչական ռեսուրս է կիրառում, անգամ բարձրաձայնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Ընդ որում` այս ամենը Ավինյանն անում է անթաքույց: Բանը հասել է նրան, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Ֆորշի 55-ամյակը նշում է ո՛չ թե ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ո՛չ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ միջոցառումը կազմակերպել են Երեւանի ավագանու իմքայլական անդամներ Արմեն Սարգսյանը եւ Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ: Ու անգամ Երեւանի ավագանու դե յուրե ընդդիմադիր համարվող խմբակցություններից որեւէ մեկի մոտ հարց չի ծագում, թե ի՞նչ գումարներով է Ավինյանը նման աջակցություն ցուցաբերում: Իսկ եթե աջակցությունը պետբյուջեի հաշվին չէ, ոչ էլ ֆինանսական է, ապա առնվազն պիտի երգեր Ավինյանը «Երեւանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոյի ժամանակ, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ` հաստատ չի երգել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ