Փոխարժեք: $ , ,
Շատերն են հարցնում ի՞նչով կարող եմ օգնել, պատասխանում եմ… Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակը Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսին Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Իսրայելը հարվածել է Լիբանանին ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին․ Զուրաբյան Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Հայտնաբերվել է կանանց մահացու քաղցկեղի նոր նշան

Մեր կոտրված ողնաշարը չի ուղղվի` քանի այդ ջարդողներն իշխանության ղեկին են. Տիգրան Ներսիսյան

Մշակութային

Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ, առհասարակ, ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում այս օրերին մեր երկրում:

— Սա նման է շարունակական աղետի, ողբերգության, մղձավանջի, հուսալքության, անորոշության զգացումի, որը չի ավարտվում: Եվ այն հայերը, որոնք գտնվում են Հայաստանում եւ հայրենիքից դուրս, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ, նույն վիճակում են, ինչ-որ ես եմ հիմա գտնվում: Ինչու եմ ասում այն հայերը, որովհետեւ, ցավոք սրտի, կան նաեւ անտարբեր հայեր: 

— 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի: Ըստ Ձեզ, ինչո՞ւ մինչեւ հիմա չկան մեզ պարտության հասցնելու համար պատժվածներ:

— Կան զինվորականներ, գեներալներ, որոնց մեղադրանքներ են հնչեցվում, բայց մինչեւ այսօր չկա եւ չի եղել հետաքննության պրոցես, որը կբացահայտի 44-օրյա պատերազմի մութ կետերը, մութ անկյունները: Իմ կարծիքով՝ սա պայմանավորված պատերազմ էր հատուկ կերպով տանելու դեպի պարտության: Համոզված եմ՝ եթե չլիներ այդ պայմանավորվածությունը, այդ դավադրությունը, մեր զինվորը, մեր բանակը անպայման հաղթանակ կտաներ: Սա մեր հայ զինվորի եւ մեր հայ բանակի պարտությունը չէր: Մեր բանակը եւ մեր զինվորը միշտ հաղթած են լինում: Կարող է ինչ-որ մի դիրք հանձնվի, բայց վերջնական հաղթանակը միայն հայ բանակինն է: Մինչ այսօր չկա ոչ մի հետաքննություն, որովհետեւ չկա այդ գործընթացն իրականացնողը: Եթե անաչառ, մաքուր եւ բացահայտ թափանցիկ այդ քննությունն ընթանա, շատ մարդիկ պետք է պատասխան տան` գերագույն գլխավորից սկսած: 

— Բայց վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները իրավիճակի բոլորովին այլ պատկեր են ներկայացնում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դրանով նրանք փորձում են պատրանք ստեղծել, թե երկրում ամեն ինչ նորմալ է: Այս կոնտեքստում է դա արվում, որովհետեւ դրանից առաջ եղան համերգներ, այդ թվում՝ 50 Cent-ը եկավ եւ երգեց: Ուզում են ասել` ոչինչ չի պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Ադրբեջանի կողմից օրեր առաջ իրականացված հարձակման ընթացքում էլի հարյուրից ավել զոհեր եղան, բայց ոմանց թվում է, որ դա  նորմալ է...  Խնջույք ժանտախտի ժամանակ` ահա այդ կոնտեքստում են կատարվում ՏԻՄ ընտրությունները: 

— Չէ՞ որ կան փաստեր` տարածքների կորուստները, Եռաբլուրում հանգչող մեր քաջ զինվորներն արդեն իսկ վկայում են մեր սգի ու ողբերգության շարունակական ընթացքի մասին:

— Հասկանալի է, բայց այս ամենը չի արվում միայն հասկացողների համար: Այս ամեն ինչն արվում է նաեւ չհասկացողների համար, որոնք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել: Իսկ մեծ հաշվով` մենք դեռ չենք գիտակցում լիովին, թե ինչ ենք կորցրել, ու ինչ է կատարվել... Ու այդ կատարվածը շարունակվում է: Դրա համար եմ ասում` սա շարունակական ողբերգություն, քաոս է: Մենք դա հետո կհասկանանք: Դեռ տաք ենք, չենք հասկանում, որ ամբողջությամբ մի սերունդ ենք հողին հանձնել, որ դեմոգրաֆիական, տարածքների հարցեր կան, որ այսօր հայ մարդու թասիբը, արժանապատվությունն իջեցրել են: Այս ամեն ինչին զորեղ հարված է հասցվել: Այնպիսի հարված, որ հայ մարդը լինի հուսահատված, թույլ, անպաշտպան, իսկ այդ ժամանակ շատ հեշտ է իրականացնել դավադիր ծրագրերը:

— Համոզված եմ՝ Դուք էլ եք տեսել Եռաբլուրի կադրերը, թե ինչպես են ոստիկանները քարշ տալիս զոհվածների ծնողներին: Մի՞թե նույն ոստիկանը չունի պարտքի զգացում նաեւ հանուն իր կյանքի համար զոհված տղաների մայրերի առաջ:

— Բոլորս ենք պարտական, բայց սա կհասկանան միայն հասկացողները: Ես արդեն ինձ պատրաստել եմ` առավոտյան երբ արթնանում եմ, ինչ տեսնեմ ու լսեմ, փորձում եմ չզարմանալ: Այս ցանկում էր նաեւ Եռաբլուրի՝ զինվորների ծնողների հետ այդպես վարվելու աբսուրդը: Իրենք «ոտ ու ձեռ արած» քարշ էին տալիս զոհվածների կանանց ու մայրերին, որպեսզի գա այն մարդը ու ծաղիկ դնի այդ նույն մայրերի որդիների, ամուսինների գերեզմաններին: Գիտեք, բաներ են լինում կյանքում, որ մարդուն նույնիսկ դժվար է որակավորել: Դա բոլոր սահմաններից դուրս է: Ես հասկանում եմ, որ ոստիկանության գլխին կանգնած մարդիկ կան՝ նրանց ղեկավարներ, որոնք հրաման են տվել, որ այսպես պետք է լինի: Բայց ես ուզում եմ մտնեմ այդ մարդկանց կաշվի մեջ եւ հասկանամ, թե այդ երիտասարները ինչպե՞ս կարող էին այդպես վարվել զոհվածների ծնողների հետ: Կարող է հրամայեին գնդակահարել նրանց, պետք է գնդակահարեի՞ն: Բայց մենք դա էլի ենք տեսել... Իրենք արգելակներ չունեն: Դրա համար մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ: Եկեք հիշենք, թե ինչպես դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը: Արմենի նման մահն արդեն իսկ մեսիջ էր իրենց կողմից, որ իրենք կանգ չեն առնի ոչ մի բանի առջեւ: Եվ այս մայրերի նկատմամբ վերաբերմունքն էլ դրա ուղղակիորեն շարունակությունն էր: Դեռեւս  մեր Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանն է ասել` մենք ներսից ենք փտած: 

— Զենք կրելու փոխարեն՝ թաքնվել սովորեցնելը եւ ապաստարաններ կառուցելը Դուք ճի՞շտ եք համարում:

— Դա հուսահատություն, վախի զգացողություն տարածելու  նրանց պարտվողական քաղաքականությունն է: Ասել է, չէ՞ ամբիոնից`  նույնիսկ եթե պարտվենք, մենք մեզ պարտված չենք համարի: Ասվել է, չէ՞ դժգույն, դժբախտ Շուշին: Հիմա էլ ասում են` դուք եք դժբախտ: Ամեն ինչ պետք է արվի, որ ինչ ուզում են տանք, ինչպես ուզում են շարժվենք: Եվ այդ ամենը վերագրում են խաղաղության: Աշխարհում այդպիսի խաղաղություն չի լինում, որը հիմնված լինի վախի, արժանապատվության կորստի, հուսահատության վրա: Կլռեն, հետո էլի առիթ կգտնեն, կվերցնեն մի ուրիշ հատված, էլի կլինեն զոհեր: Փնտրողի համար առիթը շատ հեշտ է գտնելը: Սա ողբերգություն է: Եվ  մենք այս չորս տարվա ընթացքում, առավելապես կապիտուլյացիոն թղթի ստորագրումից հետո, համակերպվեցինք այս պարտվողական, հուսահատական բարոյահոգեբանական վիճակի հետ: Բա մեր խորհրդանիշները, մեր հաղթանակնե՞րը, մեր հերոսնե՞րը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված մեր հերոս տղանե՞րը: Մոնթեն, Լեոնիդն ու Բեկորը եւ էլի շատ-շատերն ի՞նչ են հիմա զգում, երբ իրենց արած գործն այսպես արժեզրկվում է: Ասվել է, չէ՞ ոչնչի համար են մեռնում մեր զինվորները: Ասվել է, արվել է... Իրենք ինչ-որ ասում են, հենց այնպես չեն ասում: Ինչի սեւ-սպիտակը հենց այնպե՞ս էր: Դա էլ հենց բերեց պառակտման: Հարազատներն իրենց քաղաքական հայացքների համար իրար հետ չեն խոսում` տղան հոր, քույրը՝ եղբոր, ամուսինը՝ կնոջ հետ: Ցավալի եւ զարմանալի է, երբ այն գյուղերը, որոնց զինվորները զոհվել են, խոսափողի առջեւ մեկը կանգնած ասում է` «Հա, դե ինչ անենք, ասֆալտ է արել, ում ընտրենք»: Ինքը կրակոցների տակ է, երեխաները  վազվզում են, լրագրողը հարցնում է` «Դուք ինչպե՞ս եք Ձեզ զգում այս կրակոցների տակ»: Ասում է՝ «Դե երեխեք են, սովորել են արդեն»: Այս կոտրված ողնաշարն ինչպե՞ս պետք է ուղղվի: Քանի՞ վիրահատություն է պետք անել, որ կանգնեցնեն ոտքի: Այս պարագայում չի լինի կանգնեցնել ոտքի, որովհետեւ այդ կողը, ողնաշարը, գլուխը ջարդողները հիմա իշխանության ղեկին են: Այդ մարդիկ են օրակարգը հաստատում, այդ մարդիկ են ասում, թե համերգների ում բերեն: Այդ մարդիկ պետք է հեռանան: Ինչքան շուտ, այնքան լավ, որպեսզի տեսնենք հետո ինչ ենք անում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Շատերն են հարցնում ի՞նչով կարող եմ օգնել, պատասխանում եմ…Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀարավային Կորեան ուղեծիր է արձակել իր առաջին ռազմական հետախուզական արբանյակըԻսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել ԴամասկոսինԻշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկըԱհա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ ԲաբուխանյանԻսրայելը հարվածել է ԼիբանանինՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերեվարված ԼՂ նախկին ղեկավարներին․ ԶուրաբյանՄայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՀայտնաբերվել է կանանց մահացու քաղցկեղի նոր նշանՄերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա ՄոսկվայումՎանգայի ահասարսուռ կանխատեսումները 2024-ի համարՍոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում էՀայր ու որդի 37 օր ադրբեջանցիների հետ նույն գյուղումՄոսկվան Թբիլիսիից սահմանազատում է պահանջում«Պապայի բալին». տեսեք` ինչ շքեղ ծաղկեփունջ է ուղարկել Արտաշ Ասատրյանը դստերըԳինին պաշտպանում է օրգանիզմի բջիջները օքսիդային սթրեսից. FoodsԻնչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանիցԿինը մեկ հարվածով կյանքից զրկել է ամուսնուն, ով հրաժարվել է նրան Դուբայ տանել իր ծննդյան օրըԱգարակում 93-ամյա կնոջը 24-ամյա համագյուղացին է սպանել․ վերջինս ձերբակալվել էՆյարդաբանը նշել է՝ ինչպես է ցածր ջերմաստիճանն անդրադառնում նյարդային համակարգի վրաՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԶինվորական բաճկոնը հագից հանած հնդիկ տղային նոր բաճկոն նվիրած հայ աղջկան ժամանակին մի հնդիկ տղա է օգնության ձեռք մեկնել. ինչ է պատմում հայ աղջիկըԹուրքիայի քննադատության թիրախում հայտնված Իսրայելը և´ 2016-ին, և´ 2020-ին, և´ դրանից հետո Թուրքիայի հետ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու ՀՀ-ի դեմ․ Տիգրան ԱբրահամյանԴատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել 1.3 մլրդ-ի գույք ու 61 մլն դրամՀաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում. դեկտեմբերի 2-ի աստղագուշակԻնչու՞ է հնացած թեյը վտանգավորՌԴ-ն 2,2 միլիոնանոց զորքը կունենա. Պուտինը հրամանագիր է ստորագրելՀայասաթ-1»-ն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիրՍպասվում է անձրև և մառախուղԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆԴոլարը շարունակում է գահավիժել, ռուբլին արժեւորվում է․ Փոխարժեքն այսօրՄոսկվայի օդանավականներում չեղարկվել կամ հետաձգվել է 30-ից ավել չվերթՍեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին «Ծախվեցիր արա»․ Սկանդալ «Մայր Հայաստան» դաշինքումՍկսվեց նոր պատերազմ (Տեսանյութ)Տարադրամի փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԴժբախտությունները կթափվեն բոլոր կողմերին, եղբայրը եղբոր դեմ դուրս կգա, մայրերը կթողնեն իրենց երեխաների․ Սարսափազդու կանխատեսումԱրևմուտքը Ուկրաինային տրամադրվող օգնությունը կհամարի փողի վատնում, եթե նա նահանջի. Economist«Փաստ». Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգելԱմանորյա կանխատեսում. տոնածառը կպատմի, թե ինչպիսին կլինի 2024 թվականը. Ամանորյա թեստՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համար«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել ՔՊ-ականները. Փաշինյանը թույլ է տվել մի քանի ժամ կարծիք հայտնելՂրիմը, Դոնբասը, Զապորոժեի և Խերսոնի շրջանների մի մասը կմնան ՌԴ-ին, իսկ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ. Զելոնսկուն սպառնում են, Մոսկվային` համոզումՌուսական բանակը շարունակում է սեղմել Ավդեևկայի շուրջ օղակը. ուկրաինական ռազմական վերլուծաբաններԵրանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան. Էդուարդ Շարմազանով«Փաստ». «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода