Iravunk.com | Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել. Արմինե Գրիգորյան
Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի Նիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասին Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ) ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանով ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին

Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել. Արմինե Գրիգորյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Այս աշնանն ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Երբ ասում էի` ես մեկ օրով եմ ապրում, ինձ ասում էին` ո՞նց կարելի է այդպես ապրել: Բայց հիմա իմ բոլոր ընկերները սկսել են իմ պես ապրել: Չէ՞ որ ժամանակներն են այդպիսին: Այսօր  կարող ենք քնել եւ արթնանալ բոլորովին ուրիշ երկրում կամ չարթնանալ… Այդ իսկ պատճառով ոչ մի ստեղծագործական ծրագիր չունեմ: Երբ անհանգիստ է հոգեւոր աշխարհդ, ոչինչ չես կարող անել: Ինձ հրավիրում են ժամանցային հաղորդումների, բայց քանի որ սիրտս հանգիստ չէ, չեմ գնում: Ստեղծագործական շատ լավ ցանկություններ կան, բայց մինչեւ ամեն ինչ իր հունով չընթանա, երկիրի վիճակը  չկարգավորվի, ոչինչ չեմ անի:

— Դուք այն քիչ երգչուհիներից եք, որ չեք համակերպվում անարդարության, ստի, կեղծիքի հետ եւ միշտ ասում եք Ձեր խոսքը: Կարո՞ղ է գա մի ժամանակ, որ համակերպվեք ստեղծված իրավիճակի հետ, համարեք, որ կարող ենք թուրքերի հետ բարեկամություն անել, ներկայիս իշխանության գաղափարները կիսել…

- Ներկայիս իշխանության գաղափարները երբեք կիսել չեմ կարող: Սա նույնիսկ չի քննարկվում: Պարտված իշխանությունների մասին չեն խոսում: Իրենք արդեն ինձ համար անցած էտապ են: Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բարեկամություն անելուն` թուրք ժողովրդի հանդեպ  ոչինչ չունեմ: Ես սիրում եմ տարբեր ազգերին: Նորմալ եմ նայում ամեն ինչին: Ես ինքս 1999 թվականին հյուրախաղերով եղել եմ Ստամբուլում: Երգիչներով այնտեղի հայ համայնքի համար համերգներ ենք տվել: Բայց միշտ թշնամաբար եմ վերաբերվել թուրք ղեկավարին ու նրանց վարած քաղաքականությանը, որովհետեւ պապերիցս եկած հիշողությունը եւ գենետիկ կոդն ինձ հետ է միշտ: Ես միայն ուզում եմ, որ պատերազմ չլինի: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին` մենք թուրքի հետ երբեք չենք կարող խաղաղության դարաշրջան ունենալ, որովհետեւ գիտենք, թե ինչի է ընդունակ թուրքը: Ուրիշ հարց է, եթե դա լինի ռուսի հսկողությամբ, քանի որ ուրիշ տարբերակ չունենք, եթե չենք ուզում, որ նորից պատերազմ լինի:

— Վերադառնանք Ձեզ` սիրո՞ւմ եք աշունը:

— Աշունն ինձ մի քիչ տխրեցնում է, որովհետեւ ձմեռ է գալիս, իսկ ես մրսկան եմ: Չնայած ձմեռն էլ իր գեղեցկությունն ունի: Ես նաեւ վերջին տարիներին սկսել եմ ձմեռ սիրել: Բոլոր եղանակներն էլ իրենց գեղեցկությունն ունեն: Բայց ես ավելի շատ գարուն ու ամառն եմ սիրում: Աշնանն արդեն սկսում է ցրտել:

— Ասում եք` վերջին տարիներին սկսել եք ձմեռը սիրել: Տարիների հետ փոխվում է նաեւ մարդու ներաշխարհը: Ձեր բնավորության մեջ ի՞նչն է փոխվել:

— Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել: Աշխատանքի բերումով իմ բեմական կյանքի ընթացքում տարբեր Արմինեներ են միշտ եղել... Մի օր էլ հետ նայեցի ու տեսա, որ իմ իսկական Արմինեին կորցրել եմ: Երկար ժամանակ չէի գտնում: Խճճվել էի արդեն: Վերջերս ինձ գտել եմ ու շատ ուրախ եմ: Եթե խաղաղություն լինի մեր երկրում եւ աշխարհում, ես ինձ լիարժեք երջանիկ մարդ կհամարեմ:

— Չե՞ք զղջում, որ չեք ամուսնացել:

- Ոչ, երբեք չեմ զղջացել, որ չեմ ամուսնացել: Մայրս շատ խելացի կին էր եւ ինձ ասում էր` երբեք չամուսնանաս: Քոնը չի տանջվելը, երեխա ունենալը: Դու վայելիր կյանքը, աշխարհ տես,  ապրիր: Ես տարեցտարի համոզվում եմ, որ մայրս ճիշտ էր: Ունեմ երեք հրաշալի զարմիկ-զարմուհի: Ես իրենց շատ եմ սիրում, իրենք էլ ինձ են սիրում: Եվ հետո ամուսնանալու համար ես ո՛չ ժամանակ եմ ունեցել, ո՛չ էլ՝ ցանկություն: Երբ երիտասարդ տարիներին մարդիկ գնում էին այգի, հանդիպում էին տղաների հետ, ես այդ ժամանակ օրը չորս մենահամերգ էի տալիս: Բեմն իմ աշխարհն է...

— Կա՞ մի բան, որի համար զղջում եք:

— Ճիշտ եմ ապրել: Միայն զղջում եմ Նիկոլին ընտրելու համար: Դա իմ կյանքի միակ սխալ քայլն է եղել: Մեծ կյանքի փորձ եմ ունեցել, ունեմ լավ ընկերներ: Եվ ինձ լիարժեք երջանիկ կհամարեմ, եթե այս վերջին տարիների քաոսը վերանար:

— Եվ վերջում՝ մի քանի բառով բնութագրե՞ք Ձեզ:

— Գիտեք, հիշեցի մի պատմություն...Մի աղջիկ ինձնից հարցազրույց էր վերցնում, տարբեր հարցերի պատասխանեցի, վերջում հարցրեց` մենք հիշում ենք, որ Դուք 1990-ական թվականների սեքս սիմվոլն էիք: Ասացի` բալիկ ջան, դուք սխալ եք հիշում, 90-ականների սեքս սիմվոլը Լիլիթ Կարապետյանն էր: Ես 90-ականների ծիտն էի...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода