Iravunk.com | Մարդը վտանգված է այսօր, հատկապես՝ կինոյում. վերջին հրաժեշտը՝ Սուրեն Հասմիկյանին
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին Նախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը

Մարդը վտանգված է այսօր, հատկապես՝ կինոյում. վերջին հրաժեշտը՝ Սուրեն Հասմիկյանին

Տեսանյութեր

Նրա խոսքի հետ հաշվի էին նստում հայկական կինոյի տիտանները՝ Փելեշյանը, Դովլաթյանը, Մալյանը…Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցինք հայկական կինոյի ամենահեղինակավոր մասնագետներից մեկին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինոգործիչների միության, Ազգային կինոակադեմիայի անդամ, կինոգետ, կինոքննադատ, սցենարիստ, արվեստագիտության պրոֆեսոր ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԻՆ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հասմիկի (Թագուհի Հակոբյան) թոռանը: Նա հավերժի ճամփան բռնեց նույնքան համեստ, ինչպես ապրել էր 87 գարուն՝ առանց ծափերի, առանց փառատոնից փառատոն միայն կարմիր գորգերի վրա իրենց մասին հիշեցնող դեմքերի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցավակցությունների: Այո՛, ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում այդպես էլ չգտանք բացառիկ մասնագետի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի ընտանիքին հղված ցավակցական խոսք…Իսկ վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էր միայն ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«ԻՆՁ ՎԵՐՋԻՆ ՀԵՆԱՐԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԳԻՐՔԸ, ՈՉ ԹԵ` ԿԻՆՈՆ»

87-ամյա Հասմիկյանը «Իրավունք» թերթի վաղեմի բարեկամն էր ու հավատարիմ ընթերցողը: Ասում էր, որ թերթն իրեն օգնում է, ինչպես մեզ համակարգիչը, իսկ գիրքն իրեն հույս է տալիս, որ ամեն ինչ դեռ չգիտի, եւ ինչ լավ է, որ չգիտի: Թերեւս Հասմիկյանի խոսքը միշտ էր համեմված որքան դիպուկ սրությամբ, նույնքան էլ՝ հումորով: Տարբեր տարիներին մեր թերթին տված նրա հարցազրույցներում հնչեցրած մտքերը, կարծես, հենց այսօրվա, այս պահի մասին լինեն, որոնցից որոշ հատվածներ փորձել ենք մեկտեղել:

Քայլող հանրագիտարան դարձած Սուրեն Հասմիկյանին վերջին տարիներին հանգիստ չէր տալիս այն միտքը, թե իր ունեցած հազար գրքերից կեսը կհասցնի՞ կարդալ: Նա կարդում էր միշտ ու բացահայտումներ էր անում՝ երիտասարդական ոգեւորությամբ:

«Մեր տուն եկողը կմտածի, այս մարդը գրքի հետ կապ չունի, բոլոր գրքերը պահված են: Մի գիրք գտնելու համար հաճախ տանջվում եմ, չգիտեմ՝ որտեղ եմ մտցրել: 1000-ից ավելի գիրք ունեմ, որի կեսը երեւի չեմ էլ բացել, ինչը սարսափելի ճշմարտություն է: Բայց միայն բազմոցիս կողքին մի տասը գիրք կա եւ պարտադիր օրվա 4-5 մամուլ: Ինձ վերջին հենարան եմ համարում գիրքը, ոչ թե` կինոն: Մի բան կա, որ հայտնաբերել եմ վերջերս, ու ինձ շատ է զարմացրել: Ես մի անուն եմ հայտնաբերել` Պավել Ֆլարենսկին` կիսով չափ հայ, կիսով չափ ռուս, եւ քչերը գիտեն, որ նա ռուս Ուղղափառ եկեղեցու սյուներից մեկն է եղել: Նա իր ռուս կոլեգաների կողմից հռչակված է` որպես 20-րդ դարի Լեոնարդո Դավինչի: Մենք անհատականությունների ազգ ենք, գնում ենք դուրս` ամբողջ աշխարհին հայտնի ենք դառնում, ավելին` տեղի հանճար ենք դառնում, չմոռանալով հայ լինելու մասին: Վիլյամ Սարոյան, Ռուբեն Մամուլյան, Անրի Վեռնոյ, Շառլ Ազնավուր... Նրանք հայ գործիչներ չեն, բայց հայ են: Մենք անհատականություններին տարօրինակ ձեւով թույլ չենք տալիս, որ մեր կողքին ծաղկեն», – շեշտել էր Հասմիկյանը:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ»

Իսկ կինոյի մասին Հասմիկյանի ամեն մի հնչեցրած միտքը մի ուրույն աֆորիզմ էր: Ըստ կինոգետի, կինոն 20-րդ դարի գլխավոր լեզուն էր, որի միջոցով հավերժանում է էկրանի վրա շարժվող իրականությունը:

«Կինոյի գլխավոր էությունը վավերագրությունն է, այսօր այն վտանգված է` համակարգչի պատճառով: Համակարգչային տեխնիկան մտել է կինո, դրա համար արդեն դադարում եմ հավատալ վավերագրական կադրին: 21-րդ դարում արժեզրկվեց ոչ միայն խոսքը, այլ նաեւ՝ պատկերը: Եթե հավատը կորցնում ես կադրի նկատմամբ, դա արդեն կինո չէ: Այս տեսակետից մեր հայկական կինոն փրկեց Խորհրդային Միությունը եւ ոչ թե առանձին ֆիլմերի միջոցով, այլ` երկրի մասշտաբով: Հոլիվուդը բիզնեսի վրա ստեղծված կինոբիզնես է` մեծ շուկա ունենալու շնորհիվ, իսկ հայկականն ինչպե՞ս կարող էր ունենալ, ի՞նչ տարածքի վրա, եթե չլիներ Խորհրդային Միության մեծ շուկան: Այդ տարիներին Սիբիրում ցույց էին տալիս հայկական ֆիլմ, մեկ-մեկ էլ խաբում էին, հայկականի փոխարեն՝ հնդկական էին ցույց տալիս, որ ժողովուրդ գա: 1992 թվականին տպագրված իմ առաջին գրքում գրել եմ, որ հայկական կինոն ստեղծվել է Խորհրդային Միության շնորհիվ, այլապես, եթե Մոսկվայից չլիներ այն պարտադրանքը, որ բոլոր հանրապետությունները պետք է ունենան իրենց սեփական կինոն, մենք չէինք ունենա ծաղկուն շրջան: Երբ 1992 թվականին փլուզվեց Խորհրդային Միությունը, փլուզվեց նաեւ հայ կինոն` ստուդիան կորցրինք», - ցավով արձանագրում էր կինոքննադատը:

«ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՎԵՐՋԸ ՄՈՏ Է»

Սուրեն Հասմիկյանին մտահոգում էր այն, որ Հայաստանում տարեկան նկարահանվում է 100 ֆիլմ, բայց երբեմն ընկերն ընկերոջ նկարահանած ֆիլմը չի դիտում:

«Ամեն մեկը նկարահանում է ֆիլմ, որ տանի փառատոն, մի բան պոկի, որ էն փող տվողն էլ իրեն լավ զգա, թե ֆիլմը մրցանակ ստացավ: Այդպես կինոն չի կարող զարգանալ, հեռանկար չունի, մանավանդ` այսօրվա պայմաններում: Բայց սա միայն հայ կինոյի խնդիրը չէ: Ամբողջ համակարգը փլուզվեց, այդ թվում՝ համաշխարհային կինոն: Չեմ հավատում, որ այսօր կինոն այնքան եկամուտ է բերում, որքան` ժամանակին: Կինոթատրոնը բերում է, որովհետեւ այնտեղ կա նաեւ հյուրանոց, ռեստորան ու էլի ուրիշ օյինբազ բաներ, որոնց շնորհիվ պահպանում են շենքը, բայց կինոթատրոն երեւույթի վերջը մոտ է», - զգուշացնում էր պրոֆեսորը:

Ըստ Հասմիկյանի, մեզ մոտ կա՛մ` «զիբիլ ֆիլմեր են նկարահանվում, որոնք, ըստ երեւույթին, ժողովրդին դուր է գալիս, եւ կա, այսպես կոչված, հեղինակային կինո»:

«Առաջին կուրսի ուսանողը եկել է, երկու տող չգիտի գրել, բայց հեղինակային կինո է ստեղծում: «Հեղինակայինը» տերմին է դարձել է, բայց` սխալ: Նույնն է, թե ասել Թումանյանը հեղինակային արձակի վարպետ է, կամ Դոստոեւսկին հեղինակային վեպ է գրել, բոլոր վեպերն էլ հեղինակային են: Կինոյում էլ մեկը հռչակում է իրեն, թե` ես եմ կինոյի ամեն ինչը: Նույնիսկ Չապլինը իրավունք չուներ նման բան ասելու, որովհետեւ օպերատոր կար: Այդ հեղինակային կինոյի 90 տոկոսն այսօր, կներեք, զիբիլ է, բայց գումար են ճարել ու նկարել: Փարաջանովը, որ իսկապես հեղինակային կինո էր անում, տիտրերում գրում էր Հրանտ Մաթեւոսյանի, Ստեփան Անդրանիկյանի, Տիգրան Մանսուրյանի անունները», - շեշտում էր կինոգետը:

«ԱԶԳԻ ՀԵՐՈՍԸ ԴԱՐՁԵԼ Է ՕԼԻԳԱՐԽԸ, ՈՐԻՆ ԵՍ ԽՂՃՈՒՄ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԺԲԱԽՏ ՄԱՐԴ Է»

Ինքը լինելով սցենարիստ՝ Հասմիկյանը կինոյում բացառիկ կարեւորություն էր տալիս օպերատորի աշխատանքին եւ պնդում, որ կինոն առանց օպերատորի չի կարող գոյություն ունենալ, թեպետ այսօր դա էլ է հնարավոր:

«Ժամանակին անիրականանալին այսօր դարձել է սովորական բան: Աղասի Այվազյանը 30 տարի առաջ ասում էր` է՛հ, մի օր կգա՞, որ դուրս գաս փողոց, երբ ուզենաս, ինչ ուզենաս նկարես... Եկել է այդ ժամանակը, բոլորն իրենց բջջայիններով նկարում են, բացի ինձնից, որովհետեւ ես հարգում եմ այդ մասնագիտությունը: Նաեւ թատրոնն առանց դերասան չպետք է գոյություն ունենա, բայց այսօր գոյություն ունի...», - ասում էր պրոֆեսորը:

Այդուհանդերձ, ոլորտի գիտակը համոզված էր, որ կինոն չի կարող մեռնել, քանի պատկերը գոյություն ունի:

«Բայց որ պատկերն արժեզրկվել է` փաստ է: Այսօր մի քանի տասնյակ հեռուստաալիք կա, ոչ մեկը նայելու բան չէ, մարդը վտանգված է այսօր, հատկապես` կինոյում, նույնիսկ` Հոլիվուդում, այնտեղ հերոսները մոնստրներ են: Բայց չէ՞ որ Հոլիվուդն ունեցել է ոսկե դարաշրջան: Ամեն ինչ քարուքանդ եղավ Հիրոսիմայից հետո եւ շարունակվում է այսօր: 21-րդ դարում արդեն վտանգված է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Իսկ հակառակ Հոլիվուդի` Հայաստանում «հերոսները» օլիգարխներն են: Այսօրվա երեխայի երազանքը օլիգարխ դառնալն է, որովհետեւ սերիալներից դա է տեսնում կամ էլ` մարդասպանություն: Այսօրվա ազգի հերոսը դարձել է օլիգարխը, որին ես խղճում եմ, որովհետեւ դժբախտ մարդ է», - ընդգծում էր Հասմիկյանն ու շեշտում, որ ինքը ոչ մի անգամ չի դավաճանել իր մարդկային սկզբունքներին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– «Իրավունք» թերթը, ինչպես յուրաքանչյուր տարի, 2015-ի տարեվերջին եւս հրապարակել էր տարվա լավագույնների ու վատագույնների անունները, որոնց շարքում էր Սուրեն Հասմիկյանը: Նա թերթի խմբագրակազմի կողմից արժանացել էր պատվոգրի` մշակույթի լավագույն գործիչ ճանաչվելու, թատերարվեստում եւ կինոարվեստում  ներդրած մեծ ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Պատվոգիրը ստանալով` Ս. Հասմիկյանն ասել էր. «Ինձ համար անսպասելի էր այն իմաստով, որ թերթում կարդացի իմ անունը, իսկ ես, այս թերթը` «Իրավունքը», միշտ գնում եմ: Սկզբում հետաքրքրությամբ կարդացի վատագույնների անունները, մեկ էլ՝ տեսա իմ ազգանունը լավագույնների շարքում: Կարող էի վատագույնների ցանկում հայտնվել, եթե սոցցանցում ակտիվ զբաղված լինեի բամբասանքով: Այնտեղ ես չկամ: Անշուշտ, շնորհակալ եմ այս գնահատականի համար, սա մեծ հարգանքի նշան է: Հաճելի է, երբ քեզ ինչ-որ տեղ հիշում են եւ գնահատում, ինչի համար շնորհակալ եմ «Իրավունք» թերթին եւ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին»:



ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода