Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները Մոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալու Պոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ Շարմազանով Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը Փաշինյանին Ովքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները Խմելու ջուրը չի թանկանա

Շառլ Դյութուան եւ Նիկոլայ Լուգանսկին՝ երեւանյան բեմում

Մշակութային

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ 20 տարի է, Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային եւ Նիկոլայ Լուգանսկուն, որոնց համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը՝ 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Համերգի ժամանակ կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր) եւ Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան (դիրիժոր՝ Շառլ Դյութուա): Վիրտուոզ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Լուգանսկին բացառիկ տաղանդի արվեստագետ է, որին «Gramophone» ամսագիրը բնորոշել է որպես «փայլուն նորարար երաժիշտ»: Լուգանսկու կատարողական արվեստը հագեցած է զգացմունքայնությամբ եւ նրբագեղությամբ, նա համարվում է ռուսական եւ ուշ ռոմանտիկական երկացանկի վարպետ: Ամենաբծախնդիր երաժշտական քննադատները հատկապես բարձր են գնահատում Լուգանսկու՝ Պրոկոֆևի, Շոպենի, Դեբյուսիի և Ռախմանինովի ստեղծագործությունների յուրահատուկ մեկնաբանությունները, որոնց ձայնագրությունների համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների (Diapason d’Or, Editor’s Choice):

Լուգանսկին համագործակցել է այնպիսի անվանի դիրիժորների հետ, ինչպիսիք են Յուրի Տեմիրկանովը, Քենթ Նագանոն, Ջանանդրեա Նոզեդան, Ստեֆան Դենեւը, Վլադիմիր Յուրովսկին եւ այլք: Ելույթներ է ունեցել Berliner Philharmoniker, Deutsches Symphonie-Orchester Berlin, London Symphony Orchestra, Netherlands Philharmonic Orchestra, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Orchestre Philharmonique de Radio France, Helsinki Philharmonic Orchestra, Swedish Radio Symphony Orchestra, Orquestra Nacional de España և այլ հայտնի նվագախմբերի հետ: Նա հանդես է գալիս այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Aspen, Tanglewood, Ravinia, Verbier եւ այլն: Համագործակցում է Վադիմ Ռեպինի, Ալեքսանդր Կնյազեւի, Միշա Մայսկու եւ Լեոնիդաս Կավակոսի հետ:

Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն, Japan Record Academy Award: 2014 թ. նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը: Տակավին 20 տարեկան Շառլ Դյութուային նկատում է Հերբերտ ֆոն Կարայանը եւ հրավիրում ղեկավարելու Vienna State Opera թատրոնը: Այնուհետեւ, որպես հրավիրյալ դիրիժոր, նա ղեկավարել է նաեւ Լոնդոնի Covent Garden, Նյու Յորքի Metropolitan Opera, Բեռլինի Deutsche Oper, Rome Opera, Բուենոս Այրեսի Teatro Colon և այլ օպերային թատրոնները, եղել է London Royal Philharmonic Orchestra-ի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը: Ներկայումս Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորն է: 25 տարի անընդմեջ Շառլ Դյութուան եղել է Montreal Symphony Orchestra-ի, 1991-2001 թթ.՝ Orchestre National de France-ի գեղարվեստական ղեկավարը: 1996 թ. նշանակվել է Տոկիոյի NHK Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: Այժմ այդ նվագախմբի Պատվավոր գեղարվեստական ղեկավարն է: Կատարել է ավելի քան 200 ձայնագրություններ, որոնց համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երկու Grammy:



Գազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-նԼավագույն պլաստիկական ներկայացում ճանաչվեց «Սիրո պատմություն Նյու-Յորքում»-ըԼավագույն ներկայացում ճանաչվեց «Ինկած բերդի իշխանուհին»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода