Առավոտյան պատգամավորները կուղղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն. Երվանդ Վարոսյան Սամվելի խոշտանգումը Նիկոլի վերջի սկիզբն է. Վահագն Չախալյան Կարծես գժանոցի утренний обход-ի сводка լինի. Ալլա Հակոբյան Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը. Վահե Գրիգորյան Ինձ համար գլխավոր գաղափարներից մեկը հույսն է. Կիրիլ Ռիխտեր Հույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է, պետք է պատժվեն բոլոր մասնակիցները. Միքայել Գրիգորյան ՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամը Սկսում ենք Նիկոլին հանձնման, եթե կուզեք՝ զիջման կամ փոխզիջման գործընթաց. Արման Մխիթարյան Ինչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբ

Բուհերի միացումները, մոնոպոլիան բերելու է լճացման. Խիթարյան

Հանդիպում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հաստատեց, որ կառավարությունը որոշել է միավորել երեք բուհերը՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը: Այս որոշումն արդեն իսկ բողոքի ալիք է բարձրացրել Բրյուսովի անվան համալսարանում, իսկ թե ինչ են մտածում Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում, «Իրավունքը» հետաքրքրվեց ռեկտոր ԴԱՎԻԹ ԽԻԹԱՐՅԱՆԻՑ:

Ձեր ինստիտուտում, կարծես թե, արշալույսները խաղաղ են: Դուք տեղյա՞կ էիք վերոնշյալ որոշման մասին: Օրինակ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն ասում է, որ իր համար անակնկալ է եղել բուհերի միավորման մասին լուրը:

— Ընդհանուր առմամբ` գաղափարին ծանոթ ենք, նորություն չէր, որովհետեւ բուհերի միացման կամ խոշորացման մասին խոսակցությունները դեռեւս 2013-14 թթ.-ից է շրջանառվում: Նման խոսակցությունների մասին առիթ ունեցել եմ լսելու ոչ պաշտոնական անձանցից նաեւ 2019 թվականին, երբ ընտրվում էի ռեկտոր: Իսկ այս վերջին ամիսներին գաղափարի շուրջ քննարկումներ, այո՛, եղել են ինձ հետ առանձին երկու անգամ ե՛ւ ԿԳՄՍ փոխնախարարի հետ, ե՛ւ եթե չեմ սխալվում, մոտ երկու ամիս առաջ նմանատիպ քննարկում եղել է նախարարի ներկայությամբ արդեն Ձեր նշած երեք բուհերի ռեկտորների մասնակցությամբ: Իհարկե, կոնկրետ ժամկետներ, կառուցվածքային ձեւաչափ տեխնիկական մասով քննարկում չի եղել: Ուղղակի, այդ գաղափարով նախարարը կիսվել է մեզ հետ, որ կառավարությունում մոտեցում կա բուհերի խոշորացման, եւ դիտարկվում են նաեւ մեր բուհերը: Ինչ վերաբերում է ձեւաչափով է կատարվելու այդ միավորումը, նոր բո՞ւհ է ստեղծվելու, թե՞ միանալու են ինչ-որ մի բուհի, նախարարն ասաց, որ դեռեւս քննարկման եւ աշխատանքային փուլում են, երբ կլինի կոնկրետ նախագիծ, դրա շուրջ արդեն կլինեն կոնկրետ քննարկումներ:

Ձեր ինստիտուտում, կարծես թե, բողոքի ալիք չկա, կարելի՞ է ասել, որ համակերպվել եք այդ մտքին:

— Չի կարելի ասել, թույլ տվեք ուրիշների կարծիքը չհրապարակել, բայց նշածս հանդիպման ժամանակ արդեն իսկ հայտնել եմ, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, գիտխորհուրդը եւ նաեւ ուսանողությունը դեմ են ցանկացած միավորումներին, եւ մենք ունենք մեր հստակ հիմնավորումները: Եթե տեսակետներ են հնչում, թե համալսարանները գործառույթային առումով համալսարաններ չեն եւ չեն իրականացնում համալսարանական կրթություն, ապա հիշեցնեմ, որ մենք ինստիտուտ ենք: Պատահական չէ, որ այս ամբողջ համալսարանական բումի մեջ, մենք մնացել ենք ինստիտուտ, որովհետեւ նեղ ոլորտային կրթություն ենք իրականացնում: Ընդ որում` մեր գործառույթների շատ փոքր մասն է կազմում զուտ ֆիզկուլտուրայի ուսուցիչների պատրաստումը: Ամբողջ սպորտը սպասարկող մասնագիտությունները պատրաստում ենք մենք: Հայաստանում կան, եթե չեմ սխալվում, 38 պետական բուհեր եւ մասնաճյուղեր, որոնց թվում շատ քիչ ոլորտային բուհեր կան: Օրինակ` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, Ճգնաժամային կառավարման ինստիտուտը: Եվ հիմա ստացվում է, որ եթե ունենք 20 եւ ավել բուհեր` իրենց մասնաճյուղերով, ապա բոլորը պետք է միավորվեն ու դառնան 8 բուհ: Ճիշտն ասած, ինքս սա չեմ կարողանում պատկերացնել: Գորիսի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան չե՞ն լինելու, բոլորը լինելու են մի տե՞ղ` Աշտարակո՞ւմ: Սրանք լուրջ քննարկումների առարկաներեն, եւ այդ ծրագիրը զարգացման բավականին լայն փուլ պետք է անցնի: Եթե պետությունը տարբեր բուհերում ունի կրթական ծրագրեր, որոնք ֆինանսավորում է, եւ, միգուցե, դրանք միավորելու խնդիր կա, ապա ոլորտային բուհերի դեպքում, կարծում եմ, այդքան էլ հիմնավորված չէ: Եթե կլինի հստակ նախագիծ, բնականաբար, կքննարկենք մեր գիտխորհրդում, հոգաբարձուների խորհրդում, ուսանողության լայն շրջանակներում ու մեր հիմնավորումները, առարկությունները կամ առաջարկություններն անպայման կներկայացնենք:

Ըստ ԿԳՄՍ նախարարի` այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի, սակայն որեւիցե բան չի փակվում, որեւիցե հաստիք չի կրճատվում, միգուցե, երկու ռեկտորի հաստիք պակաս ունենանք: Այսինքն` կրթության որակի բարձրացմանը զուտ երկու ռեկտո՞ր են խանգարում:

— Ժամանակի առումով դեռեւս չեմ հասցրել հետեւել նախարարի մեկնաբանություններին, բայց մենք, էլի ստացվում է, որ խոսում ենք մի բանի մասին, որը հստակ չգիտենք: Այսինքն` նոր բո՞ւհ է ստեղծվում, թե՞ բուհերը միացվում են: Եթե միացվում են, ո՞ւմ են միացվում: Ըստ խոսակցությունների, եթե միացվում են Մանկավարժականին, ապա ինչո՞ւ հենց Մանկավարժականին: Արդյոք Մանկավարժականն այն բուհն էր այդ երեքից, որն ամենալավ կրթությունն էր ապահովում եւ խնդիրներ չուներ դիմորդների, աշխատաշուկայի, գործատուների հետ: Սրանք լուրջ ուսումնասիրությունների, մոնիթորինգի կարիք ունեն, որից հետո պետք է առաջարկություններ լինեն: Նաեւ անպայման պետք է միջազգային փորձը հաշվի առնենք: Արդյո՞ք կան երկրներ, որոնք իրականացրել են այս ծրագրերը եւ հաջողության են հասել: Իսկ գուցե կան երկրներ, որոնք իրականացրել են նմանատիպ ծրագրեր եւ 20 տարի հետո կորցրել են ամբողջ ոլորտը ու նորից են զրոյից սկսել` ունենալով բավականին խնդիրներ: Ասեմ, որ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան այդպիսի երկրներ: Մեր հարեւան Վրաստանը Սովետական Միության փլուզումից հետո փակեց ֆուզկուլտուրայի եւ սպորտի ինստիտուտը ու միացրեց համալսարանին` այն դարձնելով ֆակուլտետ: Դրանից հետո ամբողջ ոլորտն իրենց մոտ խնդիրների առաջ կանգնեց, ու 7 տարի առաջ նորից վերականգնեցին, բացեցին ինստիտուտը: Բայց հիմա ունեն կադրային մեծ սով, չունեն պրոֆեսորադասախոսական անձնակազմ, գիտական կոչումներով դասախոսներ, շատերը գալիս են մեր ինստիտուտ եւ իրենց որակավորումը, որպես գիտնականներ, ստանում են մեր գիտխորհրդում: Այս փորձերը պետք է բոլորն ուսումնասիրվեն եւ յուրաքանչյուր բուհի համար առանձնահատուկ որոշումներ կայացվեն: Ի դեպ, այստեղ միանշանակ խոսքը չի կարող լինել միայն ռեկտորների մասին: Արդյոք այդ միավորված բուհը պետք է ունենա 9-10 պրոռեկտոր, էլ չասեմ, թե քանի տարբեր ստորաբաժանումներ: Խոսքն այստեղ հարյուրավոր մարդկանց մասին է:

—  Ըստ նախարարության տրամաբանության, մի ֆիզկուլտի դասատու պատրաստելու համար առանձին ինստիտուտ պահելու իմաստ չկա, Մանկավարժական համալսարանում էլ կարող են պատրաստել…

—  Դա շատ փոքր մասն է կազմում ընդհանրապես այն կրթության, որը մենք իրականացնում ենք: Ավելին մեր հարցումները, սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պահանջարկը շատ քիչ է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատելու եւ բուհերի միացումից պահանջարկը չի ավելանալու: Մեր մասնագիտական մանկավարժության կրթական ծրագրրի շրջանավարտներն իրավունք ունեն աշխատել մարզիչ եւ ուսուցիչ, դեռեւս անցած տարի սոցհարցում անցկացրեցինք մեր ուսանողության շրջանում եւ պարզվեց, որ ընդամենը 17 տոկոսն է պատասխանել, որ նպատակ ունի դպրոցում աշխատելու: Այսինքն՝ զգալի մասն այդ մասնագիտությունն ավարտողների իրենց պատկերացնում են մարզիչի գործունեության մեջ: Իսկ եթե դիտարկում ենք, որ մարզիչը եւս մանկավարժ է, այդ դեպքում, որպես մանկավարժ, ինչո՞ւ չի օգտվում այն արտոնություններից, որից օգտվում են դպրոցի ուսուցիչները: Նկատի ունեմ սոցիալական փաթեթ, աշխատավարձի բարձրացումներ եւ այլն: Այնպես որ, այստեղ շատ հակասություններ կան: Շրջանավարտը մարզիչ է ցանկանում աշխատել, որովհետեւ այսօր մասնավոր սեկտորում մարզիչներ կան, որոնք մինչեւ մեկ միլիոն դրամ աշխատավարձ են ստանում ֆիթնես ակումբներում: Իսկ պետական սպորտ դպրոցների քանակն այնքան քիչ է եւ աշխատավարձն այնքան ցածր, որ շատերը ցանկություն չունեն այդտեղ աշխատել: Իրենք բացում են իրենց ակումբները կամ գնում են ակումբներում աշխատելու: Ունենք շրջանավարտներ, որոնք դրսում են գնում աշխատելու, որովհետեւ այդ կրթությունը մենք ապահովում ենք: Մեր վերջին երեք տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ դիմորդների քանակը միայն ավելանում է: Օրինակ, մեր վերջին երեք տարվա դիմորդների քանակը գերազանցում է լավագույն 12 տարի առաջվա ցուցանիշները: Այսինքն՝ մոտ 12 տարի նման ցուցանիշներ չենք ունեցել, իսկ վերջին երեք տարում միայն պրոգրես ենք արձանագրում: Ի դեպ, նույնը նաեւ հեռակայում, ընդունելության քննությունները սկսվել են եւ 299 դիմորդ ունենք: Հետեւապես, այն խնդիրները, որոնք արձանագրվում են, դրանք ոչ մի առումով մեր բուհին չի համապատասխանում` ո՛չ համալսարան ենք, ո՛չ ընդհանուր կրթություն ենք տալիս, որը բոլոր բուհերն են տալիս, ո՛չ խնդիր ունենք դիմորդների, ո՛չ էլ որակյալ շրջանավարտների պակաս ունենք:  Իհարկե, այնպես չէ, որ ընդհանրապես խնդիր չունենք, բայց դրանք շատ անգամ կախված են եղել ոչ թե մեզնից, այլ՝ տարբեր տարիների կառավարության որոշումներից: Նախորդ 30 տարիների ընթացքում բուհից օտարվել են Ծաղկաձորի սպորտբազան, Ֆուտբոլի դաշտը, հանրակացարանը, լողավազանը, թենիսի կորտերը, շարժական խաղերի դահլիճները, թեթեւ ատլետիկայի մանեժը, ո՞ւմ ձեռքով է եղել:

—  Դե ԿԳՄՍ նախարարն էլ, ըստ էության, ասում է՝ եթե պայմաններ չունեք լավագույն կրթության ապահովման համար, ուրեմն՝ միավորվեք:

—  Չեմ կարծում, թե շատ կոռեկտ է նախարարի ասած խոսքերը մեկնաբանել: Բնականաբար, մեր մասնագիտական առարկաների մեծամասնությունը գործնական դասեր են, եւ դրանց համար պետք է համապատասխան մարզադահլիճներ: Այն մարզաձեւերը, որոնք մեր մոտ պոպուլյար են,  ըմբշամարտն է, բռնքամարտն է, ծանրամարտն է, ֆուտբոլը, եւ մենք այդ բոլորի համար մարզադահլիճներ ունենք: Օրինակ, այս պահին իրագործման փուլում է Ձյուդոյի եւ կարատեի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքը, որն իրականացվում է Ճապոնիայի կառավարության տրամադրած 90 հազար դոլարով: Ակտիվ համագործակցում ենք ֆեդերացիաների հետ, վերջին տարիներին բավականին մեր ինստիտուտի ֆինանսավորումն ավելացել է, որովհետեւ վստահելի գործընկեր ենք բոլորի համար: Մասնավոր ներդրողները նպաստում են  լսարաններ ու դահլիճներ վերակառուցելու գործում: Այս առումով պետական որեւէ աջակցություն չենք ստացել, այլ այս ամենը կատարվել է մեր բյուջեի հաշվին: Իսկ մեր ընդհանուր բյուջեում պետական ֆինանսավորումը կազմում է ընդամենը 15 տոկոսը: Այսինքն՝ պետբյուջեից մենք ստանում ենք միայն պետպատվերով սովորող ուսանողների ուսման վարձը, այլ ֆինանսավորում չենք ստանում: Ստացվում է, որ անգամ ռեկտորի աշխատավարձը, որպես այդպիսին, պետությունից չենք ստանում, այլ այն ձեւավորվում է ինստիտուտի բյուջեից, որի 75 տոկոսը ձեւավորվում է լավ կառավարման, լավ կրթություն տալու եւ շատ դիմորդներ ունենալու արդյունքում:

— Ասացիք, որ համագործակցում եք տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր ներդրողների հետ: Ի՞նչ են լինելու այդ պայմանավորվածություններն ու պայնագրերը, եթե նախ Ձեր ինստիտուտը, որպես առանձին բուհ, չի լինելու եւ երկրորդ՝ հաջորդ փուլում էլ նախատեսում են բուհերը տեղափոխել Աշտարակ:

— Չեմ կարող ասել, թե ինչ կլինի՝ մինչեւ հստակ ծրագիր չներկայացնեն, կառուցվածքային միավորները չհստակեցվեն: Տարբեր խոսակցություններ են եղել, որ կարող է լինել համալսարան, որի մեջ լինեն ինստիտուտներ: Սա միջազգային պրակտիկայում ընդունված փորձ է: Նաեւ խոսակցություններ կան, որ կարող է լինել ինստիտուտ, որի մեջ լինեն ֆակուլտետներ: Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ հիմա մենք միջազգային երկու տարբեր դրամաշնորհային ծրագիր ունենք ու չգիտեմ, թե ինչպես է լինելու հետագայում: Այսինքն` իրավական կոնկրետ մեխանիզմներ են պետք, որ հասկանանք՝ ինչ փուլերով է այդ ամենը կատարվելու: Դրա համար շատ չէի ուզենա «եթե»-ների վրա հարցադրումներ անել: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե ճիշտ ուղղություն կլինի, որ առանց բուհերի կարծիքը հաշվի առնելու, զուտ իմպերատիվ ձեւով այս միավորման գործընթացը իրականացնեն: Համենայնդեպս, մոտ երկու ամիս առաջ ԿԳՄՍ նախարարի մոտ տեղի ունեցած քննարկմանն ասվում էր, որ սա դեռեւս գաղափար է, երբ կլինի կոնկրետ նախագիծ, այն պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ:

Վահրամ Դումանյանը նաեւ ասաց, որ այդ միավորված բուհը կունենա մոտավորապես` Կրթական գիտությունների ինստիտուտ անունը: Ստացվում է, որ ՀՖԿՍՊԻ-ից անո՞ւնն էլ չի մնալու:

— Ինձ այլ հարց է հետաքրքիր` Կոնսերվատորիան եւս իրականացնում է նեղ ոլորոտային կրթություն եւ տալիս է որակավորում, որ շրջանավարտներն իրավունք ունեն դպրոցներում երաժշտության ուսուցիչ աշխատել, այդ դեպքում` ինչո՞ւ այն եւս չի մտել այս ծրագրի մեջ: Այստեղ հակասությունները շատ-շատ են: Եթե ուզում ենք զուտ մեխանիկական թվաքանակ ապահովել, դե եկեք Երեւանի պետական համալսարանի անվանունը փոխենք, դարձնենք Հայաստանի պետական համալսարան, որի մեջ կլինեն ինստիուտներ ու կունենանք մոտավորապես 20 հազարից ավել ուսանող:

Ի՞նչ եք պատրաստվում անել` ընդվզելո՞ւ եք այս որոշման դեմ, միանալո՞ւ եք Բրյուսովի անվան համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողության բողոքին:

— Երկու օր առաջ մի պահ մեր ուսանողներն էլ ինքնաբուխ փորձեցին դասադուլ կազմակերպել: Բայց նրանց հետ հանդիպման ընթացքում խնդրեցի զերծ մնալ այս պահին, որովհետեւ ինքներս տեսնում ենք, որ լրատվական դաշտը, համացանցը ողողված է նաեւ սուտ տեղեկություններով եւ կարող են մանիպուլիացիայի նաեւ ենթարկել, մեզ էլ ներքաշել այլ պրոցեսների մեջ: Հորդորել եմ ուսանողներին սպասել մինչեւ կոնկրետ առաջարկություններ կլինեն, թե ինչպես է այդ ամենը կատարվելու: Կարեւոր է հասկանալ, թե ինչ կարգավիճակով են այս բուհերը միավորվելու, որովհետեւ շատ առումներով մենք ոչ մի ընդհանուր եզր չունենք ո՛չ Բրյուսովի անվան համալսարանի հետ, ո՛չ էլ` Մանկավարժականի: Մենք ունենք հստակ ռազմավարական 5 տարվա ծրագիր, որը հաստատվել է 2021 թվականին: Երբ կավարտենք այն, եւ պետությունը կգնահատի ու կվերլուծի, որ ընտրել ենք 10 նպատակ ու 10 խնդիր, բայց չենք իրականացրել կամ կեսն էլ չենք իրականացրել, բնականաբար, պետական բուհ է, այդ դեպքում պետությունն իրավունք ունի իր միջամտությունն անելու, որ ոլորտը չտուժի, չկործանվի: Բայց հիմա չեմ կարծում, թե այդ խնդրի առաջ ենք կանգնած, որ բուհը պետք է փակվի կամ նեղ ոլորտային բուհերը պետք է միանան ընդհանուր ինչ-որ բուհերի: Վերջերս տեսանք, որ լուրջ խնդիրներ են արձանագրվել` բնագիտական առարկաների թափուր տեղերի հետ կախված, բայց այս միավորումն այդ հարցը լուծելո՞ւ է: Բնականաբար` ոչ: Իսկ եթե մի քանի բուհ իրականացնում են նույն կրթական ծրագիրը, ապա պետությունը կարող է բոլոր պետպատվերով տեղերը միավորել մեկ բուհում, եւ այդ բուհին պատվիրել, որ իրականացնի այն: Բայց մյուս բուհերն էլ, եթե կարող են վճարովի հիմունքներով կրթություն իրականացնել, թող իրականացնեն: Այդ մրցակցությունը ոչ մի վատ բանի չի բերելու, ընդհակառակը` բուհերի միացումները, մոնոպոլիան բերելու է լճացման:

— Փաստորեն, այն, որ սոցցանցերում կատակում են, թե Ֆիզկուլտինստիտուտի տղաների համար բավական գայթակղիչ է Բրյուսովի անվան համալսարանի ու Մանկավարժականի աղջիկներին միանալը, իրականում այդպես չէ՞:

— Դուք ճիշտ հասկացաք, որովհետեւ եթե իրենք ուզենային սովորել Մանկավարժական համալսարանում, ապա ունեին այդ հնարավորությունը: Նույն շախմատը ե՛ւ մեր ինստիտուտում կա, ե՛ւ մանկավարժականում, բայց այս տարի մենք աննախադեպ թվով դիմորդներ ենք ունեցել հենց շախմատի համար՝ 11 հոգի: Ամեն տարի 4-5-ը չի գերազանցել, իսկ այս տարի փաստորեն, կրկնակի դիմողներ ենք ունեցել: Չեմ ասում, թե Մանկավարժականում վատ դասախոսներ են աշխատում, բայց մեր բուհը վերջին երկու տարում Համաշխարհային ուսանողական շախմատի առաջնությունում գրավել է երկրորդ մրցանակային տեղը: 280 բուհ էր մասնակցում՝ Հարվարդի համալսարանից սկսած, բայց հենց մեր բուհն արժանացավ երկրորդ տեղին: Մեր ուսանողը կայծակնային ուսանողական աշխարհի առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն, մեր թիմը Գարի Կասպարովի օնլայն գավաթի ժամանակ, որը Նյու Յորքում էր կազմակերպված, գրավեց երրորդ պատվավոր տեղը: Այսինքն՝ մենք հետեւողական քայլերով գնում ենք կրթության որակի բարձրացման ուղղությամբ եւ մոտիվացնում ենք դիմորդներին, որպեսզի գան մեր բուհ եւ սովորեն, վստահեցնում ենք, որ իրենք այս բուհն ավարտելուց հետո՝ կդառնան լավագույն մասնագետները: Կարծում եմ` սա է ամենաճիշտ ճանապարհը: Այն առաջխաղացումները, որոնք արձանագրել ենք, միայն վկայում է այն մասին, որ բուհը զարգացման ուղղության մեջ է: Անցած տարի մենք անցանք պետական լիցենզավորում եւ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը նաեւ արձանագրեց, որ այն թերությունները, որոնք նկատվել է նախկին հավատարմագրման ժամանակ, բուհն այսօր դրանց լուծումների փուլում է եւ շատ հարցեր արդեն լուծվել են: Այնպես որ, արհեստական միավորումների փոխարեն՝ պետք է հստակ ու խիստ որակի պահանջներ դնել եւ հետեւողական լինել, որ դրանք կատարվեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Առավոտյան պատգամավորները կուղղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենայինՉեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն. Երվանդ ՎարոսյանՍամվելի խոշտանգումը Նիկոլի վերջի սկիզբն է. Վահագն ՉախալյանԿարծես գժանոցի утренний обход-ի сводка լինի. Ալլա Հակոբյան Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը. Վահե ԳրիգորյանԻնձ համար գլխավոր գաղափարներից մեկը հույսն է. Կիրիլ ՌիխտերՀույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է, պետք է պատժվեն բոլոր մասնակիցները. Միքայել ԳրիգորյանՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամըՍկսում ենք Նիկոլին հանձնման, եթե կուզեք՝ զիջման կամ փոխզիջման գործընթաց. Արման ՄխիթարյանԻնչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՔաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղարԲրյուսելում Հարավային Կովկասի վերաբերյալ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վերջին որոշումը չի կատարվի․ Վելայաթի«Զանգեզուրի միջանցք»՝ ղազախական փաթեթավորմա՞մբԻրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը»Ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում.Սարսափազդու մսնրամասներՉէ՞, որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներԵրեք պատերազմով անցած մարդը ի՞նչ է շինում ՔՊ-ում.Yerevan TimesՀաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելուԿրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода