Ղազախստանում կսկսվի նոր քաղաքական դարաշրջան
ՄիջազգայինՂազախստանում նոյեմբերի 20-ին տեղի կունենան նախագահի արտահերթ ընտրությունները: Ըստ քաղաքագետ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ, արդեն հիմա առանց չափազանցության կարելի է ասել, որ այս ընտրությունները կարեւոր պատմական իրադարձություն կդառնան Ղազախստանի քաղաքական կյանքում:
— Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հավակնոտ նպատակն է արդար Ղազախստան կառուցել՝ բաց մրցակցությամբ եւ բոլորի համար հավասար հնարավորություններով, ինչն այժմ այդ երկրում տեղի ունեցած փոփոխությունները վերլուծելիս միանգամայն իրատեսական կարելի է համարել: Համապետական հանրաքվեի ընթացքում արդեն ընդունված Սահմանադրության բազմակի փոփոխությունների հետ միասին, որոնք ուղղված են համակարգի ժողովրդավարացմանը, որը Տոկաեւը հնչեցրել է նախաձեռնության ուղերձում, կարելի է ասել, ոգեւորել է ղազախստանցիներին: Ամենաաղմկալի եւ քննարկվողներից է նախագահի մանդատի սահմանափակումը մեկ ժամկետով՝ 7 տարի տեւողությամբ՝ առանց վերընտրվելու իրավունքի եւ, որպես հետեւանք, արտահերթ ընտրությունների: Ժամանակի սահմանափակումը լավ մոտիվատոր է. նախագահի յուրաքանչյուր թեկնածու իր գործունեության բոլոր ասպեկտները խնամքով բաշխելու է 7 տարով, իսկ իր միակ ժամկետում ընտրված նախագահը փորձելու է հնարավորինս շատ օգուտ բերել երկրին: Մեկ նախագահության նորմի ընդունման դեպքում Ղազախստանում կսկսվի նոր քաղաքական դարաշրջան: Արդյունքում՝ մինչեւ 2023 թվականի կեսերը կիրականացվի բոլոր հիմնական քաղաքական ինստիտուտների՝ նախագահի, խորհրդարանի, կառավարության վերաբեռնում եւ նորացում: Շատերը պնդում են, որ այս ընտրությունները կօգնեն ամբողջությամբ խզել Տոկաեւի կապը «Հին Ղազախստանի» հետ, ստանալ ժողովրդի աջակցությունը հենց հիմա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ