Iravunk.com | «Բագրատ սրբազանը պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, մինչդեռ արդեն «շուխուր էին դրել», թե` Շուշին հանձնվել է...».ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) «Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ) Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Մարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ) Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև «Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.am

«Բագրատ սրբազանը պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, մինչդեռ արդեն «շուխուր էին դրել», թե` Շուշին հանձնվել է...».ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բեգլարյան, ապրում եւ ստեղծագործում եք Նոյեմբերյանում: Այս պահին տեղի մշակութային կյանքում ի՞նչ նորություններ կան:

— Եթե մեր բազմաչարչար հայրենիքի այլ սահմանափեշերին պատերազմը քառօրյա է կամ 44-օրյա, ապա մեզ մոտ 1988 թվականին սկսվել եւ առ այսօր չեն դադարում տարբերօրյա պատերազմները, ռմբակոծություններն ու գնդակոծությունները: Մեր սահմանահատվածը պաշտպանելուց զատ, անհրաժեշտության դեպքում՝ մենք կամավորական ջոկատներով նաեւ Արցախ ենք գնում,Կապան, Գորիս, Վարդենիս կամ այլ տեղ: Չնայած այս վիճակին՝ Նոյեմբերյանում միշտ էլ մշտազարկ է եղել մշակութային կյանքի զարկերակը: Թող զարմանալի չթվա, բայց Մշակութի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի գլխավորությամբ՝ անխափան գործել է «Ասպարեզ» դրամատիկական թատրոնը, մանկական թատերախումբը, «Սոսե» եւ «Վերածնունդ» պարախմբերը, նկարչական ստուդիան, Գեղարվեստի դպրոցը, երիտասարդական երգչախումբը: Հավուր պատշաճի նշվել են բոլոր պետական եւ ազգային տոնակատարությունները: Հենց այս պահին էլ հիշյալ խմբերը նոր ելույթների են պատրաստվում, իհարկե, ուշադրության կենտրոնում Ամանորի միջոցառումները կլինեն:

Վերջերս վատառողջ եք, բուժվում եք: Գաղտնիք չէ, որ բուժօգնության ծառայություններն անվճար չեն: Դուք 44-օրյա պատերազմի մասնակից եք, արձակագիր, բանաստեղծ, դերասան, պետական աջակցություն եղե՞լ է:

— Պետական ծառայությունների հույսին ընկնելը՝ կոնկրետ մահվան դուռ գնալ է նշանակում... Հենց հիմա էլ լրջագույն ֆինանսական խնդիրներ ունեմ… «Վիլիս» ունեի, վիրահատության համար վաճառեցի, բայց հետագա բուժումը նույնպես թանկ հաճույք է…

Ինչպե՞ս որոշեցիք այս տարիքում մեկնել պատերազմ:

— Ինչպես ասացի, ես ու ընկերներս 1988 թվականից մեզ մոտ խրամատներում ենք, բայց ես հետագա պատերազմներին էլ եմ մասնակցել... Ինչ վերաբերում է տարիքին, ապա ես զավակներ, թոռներ ունեմ, տուն եմ կառուցել, այգի հիմնել, ուրեմն՝ ինչու չպետք է, ինչպես ֆիլմում է ասվում. «Մարտի չգնան միայն ծերերը» ...Ափսոս են ջահել տղաները...

Ըստ Ձեզ՝ Շուշին հանձնվե՞ց, թե ՞ հանձնեցին:

 

— Շուշին գոյապայքար էր մղում մինչեւ վերջին շունչը... Բագրատ սրբազանը դեռ պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, նույնիսկ հեռախոսով մեզ ասում էին, որ Շուշին կանգուն է, եւ չեն հանձնի, մինչդեռ այստեղ արդեն «շուխուր էին դրել», թե քաղաքը հանձնվել է... Բազմիցս եղել եմ Շուշիում. երեք կողմերից անառիկ ժայռեր կան, բավական էր փակել ճանապարհը, եւ քաղաքն անպարտելի էր: Ինչ է, չե՞ք լսել, թե Պուտինը քանի անգամ է ասել, որ Շուշին հանձնելու մասին խոսք ու պայման չի եղել... Շուն Ալիեւը երազում անգամ չէր կարող տեսնել դա: Այնպես որ, քիչ է ասել, թե կռվում պարտվեցին, եւ Շուշին հանձնեցին, քանզի այն նվիրեցին...

Երկու տարի է անցել 44-օրյա պատերազմից, բանակաշինության հետ կապված, որեւէ դրական փոփոխություն տեսնո՞ւմ եք մեր երկրում:

— Այն ժամանակ մեր խրամուղիներում պահածոյի ժանգոտ տուփեր էին կախված, հիմա գուցե ժանգոտները փոխարինել են Եվրամիությունից ստացված նորերով … «Դրական փոփոխությունն» այն է, որ հայաստանցի ծնողներն ու զինվորները «համոզվեցին», որ Արցախը «բեռ է» իրենց համար, ու իրենք գործ չունեն այնտեղ… Հիմա էլ Հնդկաստանից մի երկու չխկլիկ են առնում... Թող գնեն, բայց ո՞ր երկիրն է իր գնվելիք զենքի մասին «աշխարհով մեկ» ասում: Ու նաեւ բանակը ոչ թե տեխնիկայի քանակով են հզորացնում, այլ բարոյապես, մինչդեռ մեր տղաների մեջքը կոտրեցին, որը ոչ մի կերպ չի շտկվում...

Խաղաղության պայմանագիր կնքելը կբերի՞ մեզ մեր երազած խաղաղությունն ու ապահով կյանքը:

— Թուրքիայի եւ Ազերիստանի հետ կնքված ցանկացած պայմանագիր միայն իրենց օգտին կգործի... Այդ պայմանագիր կոչվածը նրանց համար ընդամենը մի կտոր թղթի արժեք կունենա, որ կպատառոտեն ցանկացած պահի: Խաղաղություն կոչվածը անընդունելի է նրանց համար, քանի դեռ չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական նկրտումներից... Եթե մեր իշխանությունները մի բան այդքան սրտով ուզում են, ուրեմն՝ իրենց համար են ուզում, իսկ «իրենց համարը» այնքան էլ չի տարբերվում մեր թշնամիների ցանկությունից...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода