ԱՀ նախագահը իր լիազորությունները փոխանցում է պետնախարարի՞ն
Ներքաղաքական«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն նոյեմբերի 3-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունը ուշագրավ որոշում է կայացնելու: Մասնավորապես, ԱՀ նախագահը հայտարարելու է, որ իր մի շարք կարեւոր լիազորություններ փոխանցում է պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Ըստ էության, այդ որոշումից հետո Արայիկ Հարությունյանը որպես նախագահ կունենա զուտ ներկայացուցչական լիազորություններ: Ինչը նշանակում է, որ եթե անգամ դա հրաժարական էլ չնշանակի, հավասարազոր է լինելու նույն հրաժարականին:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ