Վահագն Ռաշը հանրության դատին է հանձնել իր նոր սահյանական տեսահոլովակը
ՄշակութայինԵրգիչ, երգահան Վահագն Ռաշը (Վահագն Ռուշանյան) ներկայացնում է Համո Սահյանի «Հայաստան ասելիս» եւ «Հայաստան անունդ տալիս» բանաստեղծությունների հիման վրա գրված «Հայաստան» երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են Վահագնի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։
Ուղերձը հետեւալն է, որ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիս ընտանիքից, հայրենիքի, բնության, ավանդույթների, սրբավայրերի հանդեպ անսահման սիրուց, եւ այն ամենից, ինչ մենք անվանում ենք՝ Հայաստան: