Բոլորս, ամեն մեկն իր չափով մեղավոր է. Ալավերդյան
Ներքաղաքական
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` պետք է կարողանանք մեր մեջ տեսնել, որ մեր կորուստների եւ ձեռքբերումների հիմնական մեղավորը մենք ենք:
— Բոլորս, ամեն մեկն իր չափով մեղավոր է, բայց ես գլխավոր մեղավոր տեսնում եմ իշխանությանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ կատարում է այն, ինչ իրեն տրված է: Թուրքիան երե՞կ է առաջացել, Ադրբեջանը երե՞կ է ծագել, Ռուսաստանը ամեն ինչ անում էր սիրահարվա՞ծ Հայաստանին: Իհարկե` ոչ, իսկ ի՞նչն է փոխվել: Մեր մեջ փոխվել է իշխանությունը եւ փոխվել է Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ: Արդյո՞ք փորձագիտական համայնքը ճիշտ է ընկալում, արդյո՞ք ճիշտ է, երբ ընդդիմությունն ասում է, թե ժողովուրդը չարթնացավ, արդյո՞ք ակադեմիական հանրությունն ամեն ինչ արել է, որ ժողովուրդը չընկներ այդ ծուղակների մեջ: Կարծում եմ՝ ոչ: Ես միշտ առաջինն իմ մասին եմ ասում ու պատասխանատվություն զգում, որ պահանջված չափով ու այնպես չեմ արել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ