Iravunk.com | Անիմաստ կդառնա մեր կյանքը, եթե մտածենք, որ մենք հայրենիքին պետք չենք.ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video) Աննան վրեժ է լուծել.Yerevan Times

Անիմաստ կդառնա մեր կյանքը, եթե մտածենք, որ մենք հայրենիքին պետք չենք.ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՍԼԱՎԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ստեփանյան, մինչ մեր հարցազրույցը՝ Դուք ներկայացման փորձ էիք անում: Ի՞նչ ներկայացում եք պատրաստվում հանձնել հանդիսատեսի դատին:

— «Լույսմարին, Երջանկության Օդան» ներկայացման գլխավոր փորձն էր, որի բեմական տարբերակի հեղինակն ու բեմադրիչը Ալեքսանդր Ալֆեորովն է: Ներկայացումը բեմադրված է ամերիկացի գրող Է.Պորտերի «Պոլիաննա» վեպի հիման վրա: Ցավոք, Ալֆեորովը շատ կարճ կյանք ապրեց: Բեմադրությունից հետո մեկ տարի անց մահացավ, բայց այս ներկայացումն արդեն 14 տարի է ներկայացվում է հանդիսատեսին լեփ-լեցուն դահլիճներում: Մենք սյուժետային գծի մեջ զգալի փոփոխություններ ենք մտցրել, եւ արդյունքում ներկայացումը 12 տարեկան Լույսմարի անունով փոքրիկ հայ աղջիկա մասին է, որը Եղեռնի ժամանակ կորցնում է իր ողջ ընտանիքը: Իր աչքի առջեւ թուրքերը սպանում են պապիկին, տատիկին, հայրիկին, մայրիկին, քույրերին: Իսկ «Կարմիր խաչ» կազմակերպությունը նրան կարողանում է հրաշքով փրկել ու տեղափոխել ԱՄՆ: Ամերիկայում նա ապրում է իր համար անծանոթ ու օտար մարդկանց շրջապատում, որից նա չի տրտնջում եւ սկսում է անցկացնել իր ուրախության խաղերը: Այդ խաղը նրան սովորեցրել էր նրա վանական հայրը՝ ասելով. «Բալիկս, միշտ հիշիր՝ չկա այնպիսի պահ, որի ժամանակ մարդ չկարողանա գտնել ուրախանալու պատճառներ: Միշտ հարկավոր է փնտրել ուրախանալու պատճառներ»: Հետեւելով հոր խորհրդին՝ նա ամերիկյան այդ փոքրիկ քաղաքում սկսում է իր ուրախության խաղը խաղալ: Եվ արդյունքում ամբողջ քաղաքում ոգեւորության ալիք է բարձրանում: Բոլորը միաբերան` մեծից փոքր կրկնում ու խաղում են նրա ուրախության խաղը: Ներկայացումը ճիշտ ապրելու բանալիներ է բաժանում բոլորին:

Ձեր թատրոնի դերասանները միայն մոսկվայաբնակ հայե՞ր են, թե՞ նաեւ Հայաստանից եք հրավիրում:

— Մեր թատրոնում այսօրվա դրությամբ կան հայ դերասաններ, որոնք ավարտել են Հայաստանի թատերական ինստիտուտը, բայց կան նաեւ Մոսկվայի եւ այլ քաղաքների թատերական բուհերն ավարտած երիտասարդներ:

— Թատրոնում ազգությամբ այլ ազգի դերասաններ աշխատո՞ւմ են:

— Իհարկե, մեր թատրոնը կարելի է ասել բազմազգ դերասանների թատրոն է, որտեղ կան հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, օսեթներ, վրացիներ…

Կառանձնացնե՞ք որոշ դերասանների, որպեսզի մեր հայրենիքում էլ իմանան իրենց մասին, թե ինչ ազգանվեր գործ են անում Մոսկվայի հայկական թատրոնում:

— Մեծ սիրով կուզեի առանձնացնել հետեւյալ անունները` Նելլի Շահբազովա` ռեժիսոր (Թբիլիսիից), թատրոնի առաջատար դերասանուհի, դասախոս, ռեժիսոր Զիտա Բադալյան, (արմատներով` Հադրութից), Վիկտորիա Յարյոմենկո (ուկրաինուհի), Լիրա Այլարովա (օսեթուհի), Ժանետտ Գուրսկայա (հրեա), Նիկա Կվժինաձե (վրացի), դրամատուրգ եւ ռեժիսոր Վիտալի Մարկս (գերմանացի), Նարեկ Հովսեփյան, Մխիթար Մելքոնյան, Արթուր Չալիկյան, Անդրանիկ Ուդումյան (Հայաստանից), Սոֆյա Թորոսյան, Աիդա Աղաբեկյան Հռիփսիմե Գյուլեզյան (մոսկվայաբնակ հայազգի դերասաններ):

Ռուս-ուկրաինական պատերազմական դրությունն ինչպե՞ս է անդրադարձել թատերական կյանքի վրա:

— Պատերազմը պատճառ դարձավ, որ մեր թատրոնից երեք դերասան գնացին, ինչի պատճառով մեր խաղացանկային ծրագրերը մի քիչ խախտվեցին, բայց մենք սկսել ենք արդեն ներմուծումներ անել: Ի դեպ, ռուս-ուկրաինական պատերազմը մեզ այնքան չխանգարեց, որքան ցավ պատճառեց Հայաստանի սեպտեմբերյան դեպքերը, որոնք շատ խորը հետք թողեցին մեր հոգեվիճակի վրա: Մեր խաղացանկից հանեցինք կոմեդիաները: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի մեր հայրենիքում ...

— Ինչպիսի՞ն է Ձեր թատրոնի քաղաքական ծրագիրը:

— Մեր ներկայացումների միջոցով փորձում ենք օտարազգի հանդիսատեսին ներկայացնել հայոց պատմությունն ու մշակույթը: Միայն «Լույսմարին» չէ մեր խաղացանկում Եղեռնի թեմայով: Մեր խաղացանկում կան Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս», Գեւորգ Տեր-Ալեքսանյանի «Վայ, վայ… իսկը հայկական վոյաժ» վոդեւիլը, Վիլյամ Սարոյանի «Հե՛յ, ո՞վ կա» ներկայացումը, որոնց սյուժեի առանցքում Եղեռնի թեման է: Տաս տարուց ավել է մեր խաղացանկում տեղ են գտել Մովսես Խորենացու եւ Սերգեյ Փարաջանովի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամը», Սամվել Պողոսյանի եւ Սլավա Ստեփանյանի «Արտաշեսի  կրքերը» ներկայացումը, Կորյունի «Վարք Մաշտոցին» գործերը: Քանի որ մեր հանդիսատեսները տարբեր ազգության ու խավի տեր մարդիկ են, փորձում ենք տարբեր տեսանկյուններից ներկայացնել մեր պատմությունն ու մշակույթը: Ու ովքեր ուզում են մեր թատրոն հաճախել, անխոս կգտնեն իրենց ցանկալի ու սիրելի ներկայացումներ:

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել Ռուսաստանի հայերի միությանը, ի դեմս` Արա Աբրահամյանին, որի շնորհիվ Մոսկվայի հայկական թատրոնն ունի իր մշտական աշխատատեղը, որտեղ մարդիկ սիրով ամեն շաբաթ գալիս են դիտելու մեր ներկայացումները:

Խաղացանկում ունենք ներկայացումներ, որոնք խաղում ենք ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն: Երեւի դա է պատճառը նաեւ, որ թատրոնի հյուրախաղային ծրագիրը շատ մեծ է՝ սկսած Ուլան Ուդե Չիտայից մինչեւ Նյու Յորք, Բարսելոնա, Լոնդոն, Էդինբուրգ, Գերմանիա, Ֆրանսիա: Միայն Ֆրանսիան մեզ վեց անգամ հրավիրել է տարբեր քաղաքներում ներկայացումներ խաղալու...

— Հյուրախաղերով լինում եք տարբեր երկրներում, իսկ Հայաստան ե՞րբ եք պատրաստվում գալ:

— Քանի որ մեր թատրոնը բյուջետային չէ, հյուրախաղերի ենք գնում միայն այն դեպքում, երբ մեզ հրավիրում են: Ցավոք, Հայաստանից հրավեր վաղուց չենք ստացել: Վերջին անգամ Հայաստանում եղել ենք 12 տարի առաջ: 2010 թվականին մեր թատրոնը հրավերով եղավ Երեւանում: Եկանք մեծ ներկայացմամբ, որի մեջ զբաղված էր 52 դերասան, որոնցից կեսը ՌԴ ժողովրդական արտիստներ էին: Ռուսաստանից այնպիսի հայտնի դերասաններ էին, ինչպիսիք էին Դմիտրի Խառատյանը, Ալեքսեյ Պետրենկոն, Էմանուել Վիտորգան, Արմեն Ջիգարխանյանը, Օլգա Կաբուն, Ալեքսանդր Սեմչեւը, Ալեքսեյ Կորշունովը, Իգոր Կոստոլեւսկին, Յուրի Նազարովը եւ այլք: «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսն էի բեմադրել, որը մեծ շուքով անցավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

— Որքանով տեղյակ եմ, Դուք Հայաստանում պատվոգրերի, մրցանակների եք արժանացել…

— 2005 թվականին ինձ ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհեց ոսկե մեդալ: 2008թ.-ին «Կարոտ» միջազգային փառատոնում արժանացել եմ ոսկե մեդալի: 2010թ.-ին ՀՀ ԱԺ-ի, Սփյուռքի նախարարության եւ Մշակույթի նախարարության կողմից մեր թատրոնն արժանացավ պատվոգրերի: 2010թ.-ին Բակո Սահակյանի առաջարկով՝ Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի անվան ոսկե մեդալ ստացավ Զիտա Բադալյանը: Ինչպես նաեւ ութ ոսկե մեդալ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացան ՌԴ ժողովրդական արտիստները: Այսպիսով` մեր ներկայացումը ութ ոսկե մեդալ շահեց:

— Մոսկվայում ներկայացնում եք հայ թատերարվեստը, մի՞թե Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը չի համագործակցում Ձեր թատրոնի հետ:

— Քանի որ մի քանի նախարարություն միացել են իրար, մենք այդպես էլ չենք հասկանում՝ ում պետք է դիմենք, կամ ում հետ կապի մեջ մտնենք: Եվ ցավալին նաեւ այն է, որ Երեւանից ոչ ոք մեզ հետ կապ չի հաստատում: Բայց չէ՞ որ աշխարհում ընդամենը երկու քաղաքում կան հայկական պրոֆեսիոնալ թատրոններ` Մոսկվայում եւ Թիֆլիսում:

— Այս տարի Ձեր թատրոնի համար հոբելյանական տարի է: 100 տարի առաջ հիմնադրվել է թատրոնը, իսկ 20 տարի առաջ՝ վերաբացվել: Հայաստանից շնորհավորական ուղերձ եղե՞լ է թատրոնին:

— Ցավոք սրտի` ոչ... Ես հասկանում եմ, որ Հայաստանը ծանր դրության մեջ է, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանից դուրս գտնվող թատրոնը միայն մշակութային օջախ չէ, նաեւ քաղաքական ասպեկտ ունի:

Մեր թերթի միջոցով Դուք ունեք հնարավորություն հարց ուղղելու ԿԳՄՍ նախարարությանը…

— Նորություն չի լինի ասել, որ Սփյուռքը միշտ ծառայել է հայրենիքին ու կծառայի: Հայաստանի իշխանությունները նկատեն, թե չնկատեն, մենք, միեւնույնն է, ծառայելու ենք մեր հայրենիքին: Անիմաստ կդառնա մեր կյանքը, եթե մտածենք, որ մենք հայրենիքին պետք չենք: Ցավոք, մի քիչ ցավալի է դառնում, երբ հայրենիքին դու պետք չես: Դու զգում ես, որ պետք ես, պետք է ամեն ինչ անես ու անում ես, բայց հայրենիքն ասում է` հետո՞ ինչ... Մի բան կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք նրա համար, որպեսզի Մոսկվայի հայկական թատրոն հասկացողությունը միայն պատվաբեր լինի: Մեր թատրոնը Մոսկվայի, Եվրոպայի, Նյու Յորքի մի շարք փառատոների դափնեկիր ու մրցանակակիր է, որի արդյունքում Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ա. Կալյագինը տարիներ շարունակ մեզ թատերաշրջանի բացման կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղում, իսկ Հայաստանի ղեկավար մարմիններից դեռ ոչ մի շնորհավորանք չենք ստացել:

— Թատրոնի 100-ամյակը եւ վերաբացման 20-ամյակը ինչպե՞ս եք պատրաստվում նշել:

— Թատրոնի 100-ամյակի հետ կապված մեծ ծրագրեր ունեինք, բայց պատերազմական վիճակը խանգարեց իրագործելու այն: Այստեղ ներքին կարգով հրաման կա հետեւել, որ ուրախ-զվարթ ներկայացումներ չլինեն: Միայն պատերազմական, հայրենասիրական թեմաներով են: Այդ ուղղությամբ արդեն խստություն է մտել:

— Մեր երկրում խոսում են խաղաղության պայմանագրի մասին: 

Դուք մշակույթի ոլորտում ադրբեջանցիների հետ  համագործակցո՞ւմ եք:

— «Խաղաղության դարաշրջան» արտահայտությունը ներկա դրությամբ իմ կարծիքով տեղին չէ: Ուժեղի ու թույլի միջեւ չի կարող լինել նորմալ խաղաղության պայմանագիր: Դու պետք է ուժեղ բռունցք ունենաս, որ ասես` արի կա՛մ խփում ենք իրար, կա՛մ խաղաղություն կնքում: Ես հետեւում եմ մեր լրատվությանը ու այդպես էլ չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է առավոտից իրիկուն անընդհատ ասել, որ մենք շատ թույլ ենք: Մտքերը, որ արտահայտվում են, դրանք իրականանում են: Ինչպե՞ս կարելի է այդքան իջեցնել ինքդ քեզ: Ես Հոկտեմբերյանի շրջանի գյուղ Ջանֆիդայից եմ` ֆիդայիների գյուղից: «Սեւ հովազ» Ռուստամն իմ հարեւանն էր եւ մանկության ընկերը: Այնպես որ, ես հասկանում եմ ինչի մասին եմ խոսում: Իմ բոլոր զարմիկները ծառայել են: Արցախի հերոս, հայտնի հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն իմ զարմիկն է: Մեր թատրոնի դերասանական կազմում աշխատում է 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Մելքոնյանը: Մենք Մոսկվայում տաքուկ անկյունում նստած՝ չենք խոսում, նաեւ անհրաժեշտ գործ ենք անում:

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու մասին ի՞նչ կասեք:

— Նա միշտ կուրծքը պատառոտում էր՝ հային պաշտպանելով, կանգնում էր հայի կողքին: Ես մինչեւ հիմա այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ եղավ: Կարոչենկոն եւ մյուսները, որ առավոտից իրիկուն Հայաստանին հայհոյում են, դրանց ոչինչ չեն ասում, իսկ Զատուլինը, որ առավոտից իրիկուն հայերի համար կռիվ է տալիս, նրա առջեւ ՀՀ ճանապարհը փակեցին: Այս ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ... Նա նույնիսկ իրենց կառավարությանն էր քննադատում հայերի համար: Ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ Զատուլինի միջոցով Ռուսաստանը 1995թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

— Եկեք ավարտենք մեր զրույցը Ձեր սրտի խոսքով` ուղղված մեր ժողովրդին:

— Ինտուիցիայով զգում եմ, որ մենք հաղթելու ենք: Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հարյուր հիսուն հազար դրամով գան եւ մեր թշնամիները դառնան ՀՀ քաղաքացի, մեր տարածքներում անշարժ գույք, հողատարածք գնեն: Ես այն կարծիքին եմ, որ ապագայում այդ վախի նոտան կփոխվի հայրենասիրության նոտայով: Այնքան ենք ասել, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, որ խոսքի իմաստն արժեզրկել ենք: Խոսքի փոխարեն եկեք գործենք՝ ի շահ հայրենիքի եւ հարգենք Սփյուռքը: Մենք այստեղ` Սփյուռքում, մեր ուժերի չափով լուռ մեր գործն ենք անում՝ մեր ծննդավայրի համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 



Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода