Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29 «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք

Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքն այսօր ՀՀ իշխանությունն է. Սաղաթելյան

Ներքաղաքական

Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, խորհրդարանական ընդդիմությունը հրավիրում է միասնության հանրահավաքի՝ շեշտելով, որ միասնությունը ոչ թե որեւէ անձի կամ ուժի, այլ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ է: Այս մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ հետ:

«ՉԻ՛ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՈՐԵՎԷ ԼՈՒԾՈՒՄ, ՈՐՈՎ ԱՐՑԱԽԸ ԿՄՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

— Պարոն Սաղաթելյան, փաստորեն, հանրահավաքով եւս մեկ անգամ արձանագրելո՞ւ եք, որ դեմ եք հիմնախնդրի լուծման արեւմտյան տարբերակին, որով նախատեսվում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

— Ամեն ինչ շատ պարզ է, նաեւ վերջին Ազգային ժողովի հայտարարություններին մասնակցելու մեր նպատակն էր, որ հստակ արձանագրվեր՝ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է: Ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Ընդ որում՝ լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արեւմտյան, կապ չունի: Որեւէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: Էլի եմ ասում՝ մինչեւ վերջ պայքարելու ենք դրա դեմ: Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը եւ մանդատը` միայնակ որոշելու հինգհազարամյա ժողովրդի ճակատագիրը: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ սա միայն Արցախի հարցը չէ, այլ Հայաստանի, հայկական պետականության գոյության հարց է: Այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի, ժողովրդի գլխին, տանելու է կործանման, որը պետք է պարզապես կանխել եւ կասեցնել:

— Հանրային ընդվզման նոր ալիքով հնարավոր լինելո՞ւ է կանխել եւ կասեցնել այս կործանարար ընթացքը:

— Միակ ճանապարհը` երկիրը նոր կապիտուլիացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության դեմ: Այս առումով մեր պայքարը որեւէ կերպ կանգ չի առել, եւ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք դրա համար: Լինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, թե` մեկ այլ տեղ, մեր դիրքորոշումը շատ հստակ է: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ մենք ամեն տեղ մի բան չենք ասում, մյուսին հակասում: Մեզ համար կարմիր գիծ է եւ քննարկման ենթակա չէ, չի՛ կարող լինել որեւէ լուծում, որով Արցախը կմնա Ադրբեջանի կազմում:

«ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԶԻՋԵԼ, ՀԵՏՈ ԱՍԵԼ, ԹԵ` ՄԵԶ ՍԽԱԼ ԵՔ ՀԱՍԿԱՑԵԼ»

— Հիմա իշխանական շրջանակներն առաջ են տանում այն թեզը, թե Հայաստանը, բանակցություններում չշոշափելով Արցախի հարցը, ճանապարհ է բացում Ադրբեջանի եւ Արցախի ուղիղ երկխոսության համար: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա արդեն ձեռառնել է նշանակում: Ամեն ինչ այնքան ակնհայտ է եւ պարզ, որ նույնիսկ մանեւրելու տեղ չկա: Միայն Նիկոլ Փաշինյանը, իր թիմը եւ իրեն սպասարկողները կարող են ժուլիկություն անել եւ փորձել ժողովրդին համոզել հակառակը: Սրանք այնքան են խաբել, որ իրենց ամեն մի հայտարարությունը մեր հասարակության ու ժողովրդի համար վիրավորանք է: Ինչքա՞ն կարելի է ամեն անգամ զիջել, պայմանավորվել ու արդարանալ, ինչ-որ հիմնավորումներ բերելով, թե` այդպես չէ, դուք մեզ սխալ եք հասկացել:

— Իսկ ինչպե՞ս հասկանալ այն, որ իշխանությունը մի կողմից` հակառուսական տրամադրություններ էր գեներացնում, իսկ մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ռուսական կողմի առաջարկներն ընդունելի են եւ ստորագրում է Սոչիում ընդունված հայտարարության տակ:

— Սա նշանակում է աշխարհաքաղաքական ճողվածք, այսինքն՝ գնալ Բրյուսել ասել մի բան, Մոսկվայում` մեկ այլ բան, Վաշինգտոնում` մի ուրիշ բան, եւ գավառական ժուլիկությամբ երկիրը սարքել աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության եւ հակասությունների մանրադրամ: Գիշերը ՀԺ-ով այլ բան է գրում, կեսօրին Թվիթերով այլ բան է ասում, իսկ երեկոյան, վստահ եմ, զուգահեռ այլ կենտրոնների այլ բան է ասելու եւ գնալու է փակ սենյակներում լրիվ ուրիշ բան ասի:

«ՈՎՔԵՐ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱՐՑԱԽԸ ՏԱՆՔ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԵՆՔ, ՆՐԱՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ԵՆ»

— Ակնհայտ է, որ Արեւմուտքն այդքան հեշտությամբ իր առաջարկած տարբերակից ձեռք չի քաշի: Ըստ Ձեզ` դրանո՞վ է պայմանավորված վերջին օրերին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, արեւմտյան այլ բարձրաստիճան ներկայացուցիչների ինտենսիվ այցերը Հայաստան:

— Ամեն մեկն այս իրավիճակում իր «փայն» է ուզում Հայաստանից, մինչդեռ բանակցությունների սեղանին Հայաստանը պետք է հանդես գա հայկական օրակարգով: Հաճախ մեզ հարց են տալիս՝ մոսկովյան տարբերակի՞ն եք կողմնակից, թե՞ վաշինգտոնյան… Մենք հայկական տարբերակ ենք ուզում, որը կպաշտպանի հայկական շահերը եւ մեր պետականության գոյությունը չի վնասի: Նիկոլի առաջարկածը եւ իբր միջազգային աջակցության ծրագիրն Արցախի հանձնում է, որը բերելու է հայկական պետականության կորստի: Ովքեր ասում են՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք, նրանք հայ ժողովրդի դավաճաններն են: Դրանով Հայաստանը չենք պահելու, հիշեք՝ թուրքը հասավ Ջերմուկ այն ժամանակ, երբ տվեցինք Բերձորը, Աղավնոն, Սուսը եւ մյուս համայնքները:

— Բայց իշխանությունն իմիտացիա է ստեղծում, որ բոլոր ռեսուրսները ներդրել են եւ ամեն ինչ անում են մեր բանակի եւ արտաքին քաղաքականության համար…

— Եթե ամեն ինչ անում են, եւ լինում է այն, ինչ կա, ուրեմն՝ ոչինչ չեն անում, ի վիճակի չեն եւ րոպե առաջ պետք է հեռանան: Գիշեր-ցերեկ խոսում են տնտեսական աճից , բայց հայ զինվորը դեռ վրանների տակ է: Ասում են՝ զենք չունենք, բահ, ցեմենտ ու տրակտոր էլ չունե՞ն, որ խրամատ փորեն: Հետեւողականորեն, ծրագրավորված դավաճանության եւ անգործության արդյունքում երկիրը կտոր-կտոր հանձնում են, էլ ուրիշ բացատրություն չկա: Ուզում եմ շատ հստակ արձանագրել` մենք դեմ չենք խաղաղությանը, դեմ չենք բանակցություններ վարելուն`  այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Բայց այդ խաղաղությունը չպետք է լինի հայ ժողովրդի հայրենազրկման եւ Արցախը կորցնելու գնով: Հետեւաբար այն տպավորությունը, թե ընդդիմությունը չի ուզում բանակցել, ուզում է պատերազմ, անհիմն է: Մենք ուզում ենք իրական եւ արժանապատիվ խաղաղություն ու դրա համար պատրաստ ենք պայքարելու: Այդ հնարավորությունն ու ռեսուրսները կան:  Թշնամու զորքերը պետք է դուրս շպրտվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից: Դու չես կարող խոսել խաղաղության մասին, երբ մեր խրամատներում այս պահին կան հայ զինվորների դիակներ, այդ թվում` նաեւ բուժքրոջ դիակ: Բայց այս պայմաններում գնում են Ալիեւի ու էրդողանի հետ սիլի-բիլի են անում, ժպտալով խոսում են ինչ-որ խաղաղության մասին: Դրա համար էլ մեզ որեւէ մեկը չի հարգում, եւ այսօր Հայաստանն այս իրավիճակում է:

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

— Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Քըլըչն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չբացառելով «Ֆուտբոլային դիվանագիտություն 2» տարբերակը եւ ընդգծել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս դրական ընթացք կա, եւ այն առանց սադրանքների պետք է անցնի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երբ նոր սկսվում էին Թուրքիայի հետ բանակցությունները, մեզ ասում էին՝ մի կապեք այն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Մինչդեռ Ադրբեջանը չի կարող Թուրքիայից առանձին քաղաքականություն վարել, որովհետեւ իրենց նպատակը մեկ է: Անընդհատ արդարանում էին, թե տարանջատում են արել, Թուրքիայի հետ առանձին հարաբերություններ են փորձում պարզել, հիմա են հասկացել, թե ինչ էինք ասում: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպառնալիք է ՀՀ  պետականության համար, եւ իրենց բոլոր քայլերը բխում է դրանից: Իրենք խաղաղության անվան տակ փորձում են Արցախում իրականացնել նոր ցեղասպանություն եւ էթնիկ  զտում: Մենք պետք է ունենանք իշխանություն, ով պատրաստ է պաշտպանելու երկրի սահմանները, այսինքն՝ տարածքային ամբողջակասնությունը, պայքարելու ինքնորոշման եւ ինքնիշխանության համար: Հիմա այս իշխանությունը ձեւ է բռնել, թե պայքարում են ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար ու կեղտոտ քարոզչություն են իրականացնում: Մինչդեռ 127 քառ. կմ թշնամին տարածք է գրավել այս մեկուկես ամսվա ընթացքում: Սա Երեւանի կեսից ավելին է: Ու այսքանից հետո` ինչ-որ ինքնիշխանությունից են խոսում: Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքն այսօր ՀՀ իշխանությունն է:

— Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո` օրինակ, Թուրքիայի հետ չերկխոսելու այլընտրանքը ո՞րն է:

— Մենք երբեք չենք ասում Թուրքիայի հետ չպետք է խոսենք: Ասում ենք, որ պետք է խոսենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ գլխավորապես նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ու մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Մենք երբեք խոսելուն դեմ չենք , բայց այդ խոսակցության եւ սեղանին դրված տարբերակներում պետք է քննարկման առարկա լինեն հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի կենսական շահերը:

— Ինչպե՞ս…

— Շատ հստակ, կան կարմիր գծեր, որոնք երբեք հատել հնարավոր չէ: Այն անճարությունը, որ ասում են՝ դե ի՞նչ անենք, բանակ չունենք, զենք չունենք, պետք է մի կողմ դնել: Դու որեւէ բան չես արել այդ ամենն ունենալու համար: Ավելին` հետպատերազմյան երկրում վեց ամիս գլխավոր շտաբի պետ չես ունեցել, երկու տարվա մեջ նորմալ փորած խրամատ չունես: Սա նշանակում է, որ ոչ թե հնարավորություն ու ռեսուրս չկա, այլ ցանկություն չկա: Այսպես են իրականացնում թշնամու ծրագիրը: Այդ «ինչպես»-ի պատասխանը բազմաթիվ անգամ ասել ենք, թե որն է: Պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն, բանակի վերականգնում եւ ժողովրդի համախմբում, որ այս իրավիճակից դուրս գանք: Սրանք անում են ամեն ինչ ճիշտ հակառակը, հետեւաբար չի կարող սրանցով լինել այդ հնարավորությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Քաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода