Iravunk.com | Երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում. Այվազյան
Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) …չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարել Հզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The Guardia Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ Բայրամով

Երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում. Այվազյան

Միջազգային

Ըստ Հայաստանի հականացիստական ճակատի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` Ռուսաստանն Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունը չի շտապում ավարտին հասցնել, որովհետեւ իրականում դա իրեն պետք չէ:

— Կռվի ելքը Ուկրաինայի տարածքում չի որոշվելու: Ռուսաստանը, Ուկրաինայում կռիվը երկարաձգելով, մի քանի խնդիր է լուծում. առաջին հերթին` վերականգնում է իր ինքնիշխանությունը, այսինքն` ներքին ռեֆորմներ է իրականացնում: ՌԴ Սահմանադրությունը, որը Միացյալ Նահանգներն էր գրել, 2020 թվականին արդեն մի անգամ փոխել է, հիմա կրկին պետք է փոխվի, որով Ռուսաստանը լիարժեք կվերականգնի իր ինքնիշխանությունը: Այս կերպ Ռուսաստանը կտրում է կախվածությունը արեւմտյան կառույցներից, իսկ ընթացքում բանակում եղած խնդիրներն է կարգավորում, հող է նախապատրաստում, այսպես կոչված, ամերիկյան վեցերորդ շարասյանը մաքրելու իշխանությունից: Մոտ 600 հազար մարդ Միացյալ Նահանգներում որակավորում է  անցել, որպեսզի հետո գան ռուսական պետական ապարատում աշխատեն: Շուտով նրանք մաքրվելու են պետական ապարատից: Այս ամենից հետո Ռուսաստանը հաղթելու է ճիշտ այնպես, ինչպես Խրուշչովը հաղթեց 1962 թվականին` Կարիբյան ճգնաժամի միջոցով: Ուկրաինական պատերազմի ընթացքում անընդհատ բարձրանում են  խաղադրույթները, որն, ի վերջո, բերելու է միջուկային ճգնաժամի, ինչին ձգտում է Ռուսաստանը: Հենց պահը կհասունանա, եւ կլինի միջուկային ճգնաժամ, մարդիկ կհասկանան, որ ավելի լավ է պահպանել այն, ինչ ունեն` ռուսների հետ պայմանավորվելով, քան մի ռուսական հրթիռ մի օր ընկնի եւ իր ամբողջ ունեցածը վերացնի: Քանի որ Միացյալ Նահանգներն իր բնույթով ավազակ է, միշտ մտածում է` եթե իմ հակառակորդի հետ պատերազմի ընթացքում կարող եմ իմ կյանքը կորցնել, ավելի լավ է հետ քաշվեմ:Հենց այսպես էլ 1962 թվականին հետքայլ արեց Քենեդին: Այն ժամանակ Միացյալ Նահանգները 17 անգամ հզոր էր` միջուկային զենքի առումով, ԽՍՀՄ-ից: Քենեդին հարց էր տվել` որքա՞ն են իրենց շանսերը միջուկային պատերազմում հաղթել ԽՍՀՄ-ին: Ասել էին` 100 տոկոս, այնուհետեւ հետաքրքրվել էր, թե կարո՞ղ են երաշխիքներ տալ, որ ոչ մի սովետական հրթիռ չի ընկնի Միացյալ Նահանգների տարածքի վրա, գեներալներն ասել էին` երաշխավորում ենք, որ մի քանի հատ կընկնի: Քենեդին ասել էր, եթե անգամ մի հատ էլ կարող է ընկնել, ուրեմն` մենք հետքայլ ենք անում: Միացյալ Նահանգների դոկտրինում 300 տարի է գրված է` անընդունելի է, որ որեւէ օտար հրթիռ, թեկուզ ամենափոքր, ընկնի իրենց տարածքի վրա կամ օտարերկրյա որեւէ զինվոր ներխուժի իրենց տարածք: Հենց իրենք այդ վտանգը կզգան, եւ Միացյալ Նահանգների էլիտաները կսկսեն խոսել համատարած ատոմային ճգնաժամի մասին, իմացեք, որ շատ շուտով իրավիճակը գնում է դեպի հանգուցալուծման: Դրանից հետո Միացյալ Նահանգները կհամաձայնի եւ կկատարի այն պահանջները, որոնք Ռուսաստանի կողմից անցած տարի դեկտեմբերի 15-ին ներկայացվել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որտեղ ՌԴ-ն ասում է, որ ՆԱՏՕ-ն դուրս է գալիս ԽՍՀՄ տարածքից եւ ոչ մի գործողություն այստեղ չպետք է իրականացնի: Այդ ժամանակ, երբ «Կարիբյան ճգնաժամ 2»-ը կսկսվի, Ուկրաինայի հարցը կլուծվի հաշված օրերի ընթացքում, որովհետեւ Միացյալ Նահանգները դուրս կգա այնտեղից, եւ Զելենսկին իր ռեժիմով կա՛մ կփախնի, կա՛մ շատ արագ իր հարցերը կլուծեն:

Հիմա խնդիրն այն չէ, որ Հայաստանը չփոխի կամ փոխի իր աշխարհաքաղաքական վեկտորը: Խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը մաս կդառնա Ռուսաստանի կողմից բարձրացրած ազգային ազատագրական համաշխարհային պայքարի` Միացյալ Նահանգների ավազակային, գաղութատիրական համակարգի դեմ, թե՞ գնա այդ ճամբար կամ կասի` ոչ մեկիդ կողմից չեմ (սա նույնն է, որ գնա այդ ճամբար): Իրականում չկա այստեղ նեյտրալ ճամբար: Չէր կարող Ստալինգրադի ճակատամարտի նախաշեմին մեկ էլ հանկարծ Հայաստանում քաղաքական գործիչները, էլիտաները սկսեին քննարկել, որ կարող է Հիտլերի հետ փորձենք` եւ-եւ անել: Մոսկվայում կասեին` դուք լրի՞վ եք ցնդել: 100 տարի առաջ անգլիացիները խաբելով եղած-չեղածներդ ձեռքներիցդ տարան, հիմա նույն բա՞նն եք անում: Այսօր Ռուսաստանն է համաշխարհային ազգային ազատագրական պայքարի լիդերը, ինչն օբյեկտիվ իրականություն է` անկախ նրանից, թե ում է դուր գալիս, ում` ոչ: Էլի եմ ասում` այսօր պայքարը հետեւյալն է` հայ ժողովուրդը, Հայաստանը մաս կդառնա՞ այդ ազգային ազատագրական պայքարի` սատանիստների դեմ, միջազգային իրավունքը ոտնահարողների դեմ եւ նրանց լծից ազատվելու համար, թե՞ այնուամենայնիվ, կասի` ես նեյտրալ եմ, ոչ մեկի կողմից չեմ:

Խնդիրն այն է, որ եթե հայ ժողովուրդն ինքնակամ եւ գիտակացաբար մտնի այդ պայքարի մեջ, հետո հաղթանակի դափնիներից օգտվելու գինը մեզ համար ավելի բարձր կլինի: Կասենք` մենք ներդրում ենք ունեցել, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Այն ժամանակ ԽՍՀՄ-ն ասաց` այն ժողովուրդը, որն ընդհանուր հայրենական պատերազմում տարած հաղթանակում մեծ ներդրում է ունեցել, արժանի է հարգանքի: Բացե՛ք Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսների սղագրությունները: Այնտեղ Ստալինն ասաց, որ իրենք սխալ են գործել եւ Արեւմտյան Հայաստանի հողերը պետք է վերադարձվեն` հանձնարարելով, որ քննարկեն այդ հարցը: Ո՞վ դեմ կանգնեց` Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան: Նրանք խափանեցին եւ վախեցրին Սովետական Միությանը, որ եթե գնան Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը խլելու ճանապարհով եւ միացնեն այն Սովետական Հայաստանին, իրենք միջուկային զենք կկիրառեն Խորհրդային Միության դեմ: Ցավոք, այն ժամանակ Խորհրդային Միությունը միջուկային զենք չուներ, եթե ունենար, հաստատ այս հարցում կգնար մինչեւ վերջ: Այսօր մի կարմիր գիծ է դրված` դու Ռուսաստանի կողմից բարձրացված ազգային ազատագրական պայքարի մե՞ջ ես, թե՞ դրա դեմ ես: Ովքեր ասում են, թե պետք է նեյտրալ լինել, ուրեմն` հեքիաթ է պատմում եւ սպասարկում է Արեւմուտքի շահերը, որովհետեւ չի կարող լինել այնպես, որ Հայրենական պատերազմի ժամանակ ասես` չգիտեմ ում կողմից եմ: Եթե այդպես ես ասում, ուրեմն` Ռուսաստանն էլ պետք է ասի` խելոք նստեք սպասեք, ես իմ խնդիրները կլուծեմ, հետո կմտածեմ ձեր մասին: Միգուցե այդ ժամանակ, որպես քրիստոնյա ժողովրդի, մեծահոգաբար կգտնվի մեր հանդեպ, բայց սա՞ ենք մենք ուզում, թե՞ ուզում ենք պահպանել Երկրորդ համաշխարհայինում հաղթանակած ժողովուրդ լինելու տիտղոսը: Մինչդեռ այսօր շատ հայեր չգիտեն, թե ինչու է Ռուսաստանը գնացել Ուկրաինայում ինչ-որ գործողություն անում: Ռուսաստանը ոչ թե ուկրաինացիների դեմ է, այլ դուրս է եկել համաշխարհային անգլոսաքսոնական գաղութատիրության դեմ, որոնց արարքներից տուժել ենք նաեւ մենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода