Կայացավ «Հզոր Հայաստան, հզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը
ՄշակութայինԱրամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Հզոր Հայաստան, հզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր շրջաններից, նաեւ սահմանամերձ գյուղերից:
«Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Ռոլանդ-Ռեյ Աբրահամյանը։ Մշակութային կենտրոնը զբաղվում է տարատեսակ մշակութային փառատոնների եւ մրցույթների կազմակերպմամբ, փորձելով ընդգրկել արվեստի բոլոր ճյուղերը, տալով հնարավորություն մասնակիցներին ներկայանալ տարբեր բեմահարթակներին, արժանանալ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատանքին ու այդպիսով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը։