Ինչ սպասել ԱՄՆ միջանկյալ ընտրություններից
ՄիջազգայինՄիացյալ Նահանգներում երեկ մեկնարկեց միջանկյալ ընտրությունները, որի արդյունքները վճռորոշ կլինեն ինչպես գործող նախագահ Ջո Բայդենի, այնպես էլ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ապագայի համար, որովհետեւ երկուսն էլ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն: Այսպիսով` Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամ ու Սենատի մոտ մեկ երրորդը՝ 35 պատվիրակ: Ըստ միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` բոլոր հարցումների, կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կկազմեն մեծամասնություն` վերցնելով իշխանությունը դեմոկրատներից:
— Սա լուրջ խնդիրներ է ստեղծելու նախագահ Բայդենի համար, որովհետեւ լուրջ բարդություններ է ունենալու իր օրակարգը սպասարկելու համար: Նաեւ լուրջ խնդիրներ է ստեղծվելու դեմոկրատների համար հաջորդ նախագահական ընտրություններում: Սենատում մրցակցությունը լուրջ է: Այս պահի դրությամբ` սենատորի թեկնածուներից մեկը ազգությամբ թուրք Մահմոեդ Օզն է, որը Էրդողանի լավագույն բարեկամներից մեկն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ