Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Քանի դեռ «ժող ջանը» մշակութապես չի վերածվել ազգի` պատկերը մնալու է նույնը».ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ:

Պատերազմի չարաբաստիկ կապիտուլյացիոն փաստաթղթից անցել է երկու տարի, մի՞թե այդպես էլ որեւէ դաս չքաղեցինք մենք նման ավարտից:

— Ես երեւի այն քիչ մարդկանցից եմ, որ ճակատամարտի (ճակատամարտ եմ ասում, քանզի պատերազմի վերջնական հանգուցալուծումը լինելու է մեր հաղթանակով միայն) նման ավարտն ու կապիտուլյացիան չտարա էն ծանրությամբ, ինչ շատերը: Չտարա ոչ այն պատճառով, որ մյուսներից ավելի քիչ հայրենասեր ու սրտացավ եմ, այլ զուտ նրա համար, որ գոնե վերջին 10 տարիների վարած պետական ու մշակութային քաղաքականությունը շատ հստակ ուրվագծում էր այն պատկերը, որն ունեցանք նոյեմբերի 9-ին: Դեռ 2019 թվից տասնյակ հոդվածներով ասել եմ, որ այս հոգեւոր-մշակութային ու քաղաքական ուղղությունը, որ շարունակում է «նոր» իշխանությունը՝ առաջիկա 1-2 տարում հանգեցնելու է ծանր պարտության: Ցավոք, ոչ աչք եղավ, ոչ ականջ, եւ ունեցանք այն՝ ինչ ունեցանք: Անկեղծ ասած, պարտությունն ու կապիտուլյացիայի փաստաթուղթն ինձ համար լրիվ մի նոր հնարավորություն էր թվում այն մասով, որ դա կլինի մի շառաչուն ապտակ՝ մեր ինքնազուրկ, օտար ու լկտի բարքերին տրված հանրության համար, որը, լեթարգիական քնի մեջ ընկած ու «Քաղաքացու իրավունքի եւ ազատության» խայծը կուլ տված, բնականորեն զրկվել էր իր ազգային սրբություններից, լեզվից, դավանանքից, հողի դողից ու ազգային ցանկացած արժեքից: Բայց, ցավ ի սիրտ, ստացվեց այնպես, որ սա մի թմրություն էր, որը չսթափվեց, քանի դեռ «ժող ջանը» մշակութապես չի վերածվել ազգի, այս պատկերը մնալու է նույնը՝ նույնիսկ այն դեպքում, երբ ակցանով եղունգները քաշեցին ու հանեցին աչքի բիբը: Այս ֆոնին սպասել, որ դաս կքաղենք, նույնն է՝ ինչ էշին մոխրաջրով լողացնելը, քանզի ես ավելի քան վստահ եմ՝ մեր պարտությունը բացառապես մշակութային է՝ էլ ավելի խորանալով:  Այլ կերպ ասած, քանի դեռ մեզանում ազգային մեծերի փոխարեն էժանագին դեմքերի պաշտամունք է, քանի դեռ մենք չենք բռնել ինքնաճանաչման ուղին, քանի դեռ իրապես հայրենասեր ու հայրենատեր չենք դարձել՝ պաթետիկ ճառերն ու դրանից բխող ողբն ու կորուստներն անխուսափելի են:

Խոսվում է պատերազմի ժամանակ տեղի ունեցած դավաճանությունների մասին: Դուք տեսա՞ք դատապարտված որեւէ դավաճանի:

— Նախ՝ դավաճանում են մի բան, որը կա: Մատնանշեք մեզանում որեւէ արժեք, որը մեր ազգի գոնե կեսի համար գիտակցված ու անքննելի սրբություն է (չասեք հայրենիք, հող եւ այլն, քանզի մեր 99 տոկոսը որեւէ պատկերացում չունի դրանց բուն էության ու արժեքի մասին), ու ես կասեմ, որ եղել է դավաճանություն: Իսկ եթե հարցը հասկանանք ձեր նշած բովանդակությամբ եւ իշխանության մատուցածով, դարձյալ պիտի փաստենք, որ չկար՝ էն մասով, ինչը իշխանությունն է հրամցնում հանրությանը: Մի շատ պարզ օրինակ. գրեթե ամեն օր ԱԱԾ-ն պետական դավաճանության փաստ է հրապարակում, որտեղ ինչ-որ զինվորական 300-400 դոլարի դիմաց տվյալներ է տվել թշնամուն: Խոսեցնում են տվյալ «պետական դավաճանին», լսում ես, ու տպավորություն է, որ այդ մարդը ոչ թե պետական դավաճանություն է արել, այլ պատահմամբ մեկի այգուց մի խնձոր է քաղել: Մինչդեռ նույնիսկ մուրացկանը, երբ մի բուլկի է գողանում ու բռնվում՝ հոգեբանորեն այնքան ընկճված է ներկայացնում դա ու ամոթով, որ կասկածի տեղ չի թողնում: Իսկ այս դեպքում էդ «պետական դավաճանն» էնքան հպարտորեն է կարդում «տեքստը», որ աչքի լույսի պես պարզ արտացոլվում է էդ ամենի շինծու լինելը: Ասածս այն է, որ նիկոլիզմը իր իրապես պետական դավաճանությունը կոծկելու համար (իսկ դա աքսիոմա է, որն ապացուցելը ծիծաղելի կլինի այնքան, ինչքան եթե երկու մաթեմատիկոս նստեն ու լրջորեն փորձեն ապացուցել, որ 1+1=2) էսպիսի շոուներ է կազմակերպում, որին, ցավ ի սիրտ, այս քաղաքական աղանդի հետեւորդները անվերապահ հավատում են:

Դուք նույնպես մասնակցել եք պատերազմին եւ տեսել եք թուրքերի, ադրբեջանցիների վայրագությունները: Մի՞թե նրանց հետ կարող ենք խաղաղ ապրել, որ այսօր խոսվում է խաղաղության պայմանագրի ու խաղաղության դարաշրջանի մասին:

— Ես դեռ նոյեմբերի 10-ին մի բանաստեղծություն եմ գրել, որտեղ ասում եմ՝ «Խաղաղությունը, որ չես վաստակել, շեկ անապատին հարյուր տարին մեկ տեղացած ձյուն է, որը՝ ուր որ է՝ կգոլորշանա…»: Իսկ ավելի կարճ. այո՝ կարող ենք խաղաղ ապրել, բայց մի դեպքում միայն, երբ կհաղթենք ու վերջնականորեն կամրագրենք դա այնպես, որ ամենալավատես թշնամուն ամենաեդեմական երազում նույնիսկ չտեսնվի որեւէ ոտնձգություն մեր ազգի, հայրենիքի, պետականության ու ինքնության դեմ…

Հողերի պահպանման համար պայքարի շարքերում քիչ են Ձեր գրչակից ընկերները: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են այդքան պասիվ:

- Եթե իմ ընկերներն են, բնական է, որ քիչ պիտի լինեն. քիչ, բայց գաղափարական ու նվիրյալ, հետեւապես՝ ոչ երբեք պասիվ: Ցավով պիտի փաստեմ, որ ոչ թե գրչակից ընկերներն են պասիվ, այլ գրչի ու այդ գրիչը կրող ազնվական (չեմ ասում մտավորական, քանզի Թորոսյան Արսենն ու Ալենն էլ են մտածող մարդ) դասի ընկալումն է իսպառ բացակայում մեզանում՝ ճիշտ այնպես, ինչպես գոնե վերջին 2000 տարում… Սա այլ խոսելիք նյութ է...

Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— ՀՀ Ազգային հերոս, սրտային վիրաբուժության քուրմ Հրայր Հովակիմյանը մի հանճարեղ միտք ունի, ասում է՝ «Ողջ մնալուց առավել կարեւոր է ապրելը…»: Սրանից հետեւում է, որ ծրագրերս նույնն են. այն է՝ տքնել ոգեղեն ու մշակութային ինքնաճանաչումս փոխանցելու գործում (ինչքան էլ դա հողմաղացների դեմ կռվի նմանվի), հարկ եղած դեպքում լինել սահմանին եւ վերջապես՝ ապրել Արարչությանը հլու. այն է՝ դեմ չգնալ Արարչությանը, ընդունել իմ ազգային բացառիկությունն ու քաղաքակրթություն ստեղծող-առաքողի առաքելությունը եւ ապրել՝ որպես Բանական Մարդ…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода