Հայոց «ՓԵԹԱԿանություն» (Մաս 1-ին)
Ներքաղաքական
2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Նարեկ Մութաֆյանի հեղինակային «Խեղափոխություն» նախագիծն առաջին քաղաքական սարկազմով համեմված օնլայն հաղորդումներից մեկն էր, որը սկսեց բարձրաձայնել այն իրականությունը, ինչն այդ օրերին հայտնվել էր էյֆորիայի մշուշի մեջ: Սակայն, հաղորդումն ապրեց ընդամենը երկու տարի, իսկ «Խեղափոխությունը» մնաց ոչ թե որպես նախագիծ, այլ մեր օրերի դառը իրականություն: Իսկ այժմ արդեն սոցցանցերում է հայտնվել Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի համատեղ իրականացրած նոր քաղաքական «ՀեղաՇՏԿՈՒՄ» նախագծի առաջին թողարկումը, որը կոչվում է «Հայոց «ՓԵԹականություն»:
Հաղորդումը դիտեք՝ այստեղ: