Չորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24News Ալիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ ՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Ծաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ    Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. Armenpress ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան

Փաշինյան Նիկոլը բոլորիդ է փուռը տալու. Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ` Արցախի հայության պարագայում ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին, եւ դրան այլընտրանք չկա, այլապես յուրաքանչյուր արցախցու կողքին պետք է կանգնի մեկ խաղաղապահ:

«ԱՇԽԱՐՀՆ ԱՆՈՒՄ Է ՄԵԶ ՀԵՏ ԱՅՆ, ԻՆՉ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԻՇԽՈՂ ԽՄԲԱԿԸ»

Պարոն Մամիջանյան, իսկ արդյո՞ք բանակցային սեղանի շուրջ հայաստանյան իշխանության թիվ մեկ օրակարգային հարցը հենց արցախահայության ինքնորոշման իրավունքն է:

— Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, չեմ մանրամասնի` ինչ հանդիպման ընթացքում, բայց այդպիսիք շատ-շատ են եղել, երբ մեր միջազգային գործընկերներն ասում են` ձեր իշխանություններն ինչ մեզնից ուզում են, դրա շուրջ էլ բանակցում ենք: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ մեր իշխանություններն Արցախի ինքնորոշման մասին ոչ մի տառ չեն ասում, իրենք ձեռքերը լվացել են Արցախից: Իսկ մեր գործընկերներից մեկը (ի դեպ, այդ հանդիպմանը ներկա էին նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ) ուղղակի պարզ հարց տվեց` եթե դուք զատում եք հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչպե՞ս եք պատրաստվում ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքները: Սա բարձրաձայնում ու զարմանում են մեր միջազգային գործընկերները, թե ինչպես կարող է, լեզուս էլ չի պտտվում ասել, իշխանությունը` հիմնական բանակցողը, ի սկզբանե այդպիսի ցածր նշաձողով պահանջներ դնել: Ուստի` պետք է կրկնեմ այն նախադասությունը, որն արդեն կես ամիս է անդադար ասում եմ`  աշխարհն անում է մեզ հետ այն, ինչ թույլ է տալիս իշխող լավագույն դեպքում` սիրողական մակարդակի խմբակը, եթե ավելի վատ բառ չասեմ: Եվ քանի որ իշխանություն կոչեցյալը չի արտահայտում հայ ժողովրդի` Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի հավաքական պահանջները, առաջնային մոտեցումնները եւ կարմիր գծերն այս հարցում, ուրեմն` մեր ժողովուրդը լայն հասարակական կոնսոլիդացիայի միջոցով` ցույցից մինչեւ ցանկացած խաղաղ անհնազանդություն, պետք է ցույց տա, որ այս իշխանությունները մեր անունից չեն բանակացում:

— 44-օրյա պատերազմում կրած պարտությունից անցավ ուղիղ երկու տարի: Ինչո՞ւ առ այսօր առանցքային մեղավորները պատժված չեն, ինչո՞ւ ընդդիմությանն այս ընթացքում չհաջողվեց  անել առավելագույնը օրվա իշխանությանը հեռացնելու համար:

— Այստեղ կա երկու տրամաբանություն` ոչ օրինական հեռախոսային եւ օրենքով սահմանված: Օրենքով սահմանվածը հետեւյալն է. Նիկոլ Փաշինյան կոչվածն ԱԺ ամբիոնից ասում էր, որ իր բանավոր հրամանի պատճառով ունեցել ենք զորքերի նահանջ Սյունիքում, որի հետեւանքով եղել են ահռելի դիրքային կորուստներ: Ընդ որում` այդպես էլ փաստաթուղթ չգտնվեց, եւ իրապես բանավոր հրաման է եղել: Նշենք նաեւ, որ Հայաստանն ու Արցախը կրել են ահռելի կորուստներ, որոնք ուղղակի նախատեսված չէին նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Եթե կարդացել եք, այնտեղ նշված է, որ զորքերը որտեղ այդ պահին գտնվում են ֆիզիկապես, այդտեղ էլ կանգնում են: Այս ամենի մասին մենք խոսել ենք բազմիցս Ազգային ժողովում, հանրահավաքների ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազը, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնի ԱԺ պատգամավորների ելույթներին եւ, ըստ դրանց, այս կամ այն գործողություններն իրականացնի: Իսկ երկրորդ տարբերակը հեռախոսային լուծումներն են, բայց չեմ կարծում, թե տիկին Վարդապետյանը (նկատի ունի ՀՀ գլխավոր դատախազին, - հեղինակ) իմ զանգով Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական վարույթ կսկսի: Սա, իհարկե, կատակ էր: Առհասարակ այս գործընթացում` թե՛ հիմա, թե՛ հետագայում լինելու են մարդիկ, որոնք նշանակվելու են մեղավոր: Եվ հիմա դիմում եմ Փաշինյանի նույնիսկ ամենանեղ թիմակիցներին`  որ հպարտանում եք, թե հինգ-վեց հոգանոց «չաթերում» եք իրար հետ, տարբեր «մեսինջերներում» եք ու ձեզ համարում եք անձեռնմխելի, իմացեք, որ երկրագնդի վրա Փաշինյան Նիկոլը փրկում է երկու բան` իր սեփական կաշին ու իր կաշվից աթոռը: Բոլորիդ է փուռքը տալու: Թող նայեն նախկին ՊՆ նախարարներին, իր նշանակած ԱԱԾ պետերին, ԳՇ պետերին, իր կողմից գեներալի կոչում ստացածներին, բարձրաստիճան սպաներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, որը մի առանձին պատմություն է: Բոլորն ինչ-որ փուլի համար մեղավոր են նշանակվելու, քավության նոխազ են լինելու: Հետեւաբար, խնդրանքս է` բոլոր այն մարդիկ, որոնց արդեն փորձում են քավության նոխազ սարքել, այդ ակնարկային, «ինձ չկպնեք, թե չէ կխոսեմ» ոճով ինտերվյուների խասյաթը թարգեք: Իրապես խոսեք, որովհետեւ դուք շատ բան ունեք պատմելու այն սրիկայություններից, որոնք իրականացվել են պատերազմից առաջ եւ առավել եւս պատերազմի ժամանակ: Եվ երկրորդ խնդրանքս`  բոլոր այն մարդկանց, որոնք իրենց համարում են անվտանգ, անձեռնմխելի, ոչ մեկդ անձեռնմխելի չեք, ինքն իրեն փրկելու համար բոլորիդ նշանակելու է մեղավոր: Ուղղակի ժամանակի հարց է: Իսկ հիմա դուք շանս ունեք հանրությանը ներկայացնել իրողությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու առ այսօր այս իշխանությունը չի հեռացվել, ասեմ, որ սա պարզապես ընդդիմության մեղքը չէ, այլ ընդդիմության եւ մեր ողջ ժողովրդի ամոթն է, որ այս խմբակը դեռեւս իշխանության է, եւ Փաշինյան Նիկոլը ինչ-որ երկրներում ներկայանում է Հայաստանի Հանրապետության անունից:

«ԱԺ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՓՈԽԼՐԱՑՆՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԵՆ»

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարց է բարձրացնում, թե ասում եք «Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իհարկե, կարող եմ շատ ցենզուրայից դուրս, քիչ ցենզուրայից դուրս եւ ցենզուրայի մեջ պատասխան տալ Վիգեն Խաչատրյանին, բայց վստահ եմ, որ նրան շատ ավելի ազդեցիկ ու կարեւոր պատասխանը պետք է տա մեր հասարակությունը, երբ նա զբոսնի, ասենք, Ամիրյան փողոցով կամ հանկարծ ռիսկ անի գնալ Արցախ, ինչում խիստ կասկածում եմ: Հասարակությունը շատ խաղաղ ու քաղաքակիրրթ կերպով իր երեսին պետք է ասի, թե ինչպես է իրականում մտածում հայությունը նման աղբ, կղանք ինֆորմացիոն դաշտ նետող երեսփոխանների մասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրենց խմբակցությունում քննարկում են խորհրդարան վերադառնալու հարցը: Այս հարցում «Պատիվ ունեմ»-ն ի՞նչ դիրքորոշում ունի:

— Նախորդ քառօրյայի ժամանակ «Հայաստան« դաշինքի առաջարկով «Պատիվ ունեմ» խմբակցությունը, սոլիդարությունից ելնելով, հայտարարությունների ժամին մտավ Ազգային ժողովի դահլիճ: Իսկ հաջորդ օրը մեր խմբակցությունը մասնակցել է քվեարկություններին` նախապես տեղյակ պահելով «Հայաստան» դաշինքի մեր գործընկերներին, թե ինչի համար ենք դա արել: Հայաստանի եւ Արցախի շուրջ զարգացումներն ընթանում են այն հունով, որ ամենայն հավանականությամբ` դրանք վաղ, թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում եւ Սահմանադրական դատարանում: Եվ երկու պարագայում էլ անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունն ունենա հնարավորություն վիճարկելու այն հակահայկական գործընթացները, որոնք տեղի են ունենում: Բացառապես այդ նպատակով ենք իրականացրել այն գործողությունը, որն իրականացրել ենք: Կարծում եմ` ՀՀԿ-ն, որը պատասխանատվություն է կրում «Պատիվ ունեմ» խմբակցության համար, բազմիցս ապացուցել է, որ Ազգային ժողովի շրջանակներում եւ փողոցային պայքարը միմյանց ոչ թե բացառող, այլ փոխլրացնող երեւույթներ են, եւ ՀՀԿ-ն առաջամարտիկներից է եղել` թե՛ այնտեղ, թե՛ այստեղ: Առհասարակ ԱԺ պատգամավորի մանդատը գործիք է, որն ունի շատուշատ կիրառություններ: Դրանցից մեկն ամբիոնից խոսելն է, որն իմ համեստ կարծիքով` այս վայրկյանին այնքան էլ արդյունավետ չէ, որովհետեւ մեր ներքաղաքական դաշտում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Միեւնույն ժամանակ, պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս ավելի լայն ինֆորմացիայի սփռման, այդ թվում նաեւ լրատվականների միջոցով, իրականացնել որոշակի վերահսկողական ֆունկցիաներ, մասնակցել խորհրդարանական դիվանագիտությանը  եւ որոշ դեպքերում լինել միակը, ով կխոսի Արցախի ինքնորոշման իրավունքներից: Այնպես որ, չի բացառվում, որ ինչ-որ փուլում, մենք նորից սկսենք օգտվել նաեւ ԱԺ ամբիոնից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Չորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода