Հիմա մենք սպասում ենք, որ իշխանությունն ինչ-որ բա՞ն անի. Թաթուլ Պետրոսյան
ՆերքաղաքականԱրդարադատության գեներալ-մայոր ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ համոզված է, որ իշխող ուժը իշխանության է անցել Արցախը հանձնելու եւ Հայաստանը Թուրքիայի ազդեցության տակ փոխանցելու համար:
— Իշխանության կործանիչ քաղաքականության հետեւանքով Հայաստանն արդեն անդունդն է գլորվում: Նրանք միանգամից սկսեցին քանդել բանակը, վարկաբեկել եկեղեցին, ընտանիքի ինստիտուտը: Իսկ հիմա մենք սպասում ենք, որ իշխանությունն ինչ-որ բա՞ն անի: Վստահ եմ, որ այս իշխանության հետ ցանկացած բանակցություն Հայաստանին կտանի դեպի նոր աղետի: