ՌԴ Դատախազությունում վարույթ է ընդունվել նոր գործ, որպեսզի քրեական հետապնդում սկսեն Սաֆարյան Ստյոպիկի դեմ. Ղազարյան
ՆերքաղաքականՄինչ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցում փորձում է հանրությանը ներկայացնել, որ ոչ միայն Ռուսաստան իր մուտքն արգելված չէ, այլ նաեւ հրավերներ է ունեցել ՌԴ Հանրային խորհրդից, ուշագրավ մանրամասներ է հրապարակել մոսկվաբնակ գործարար ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ:
«Այո, իր մուտքը դեպի ՌԴ արգելափակված է: Իսկ ինչ վերաբերվում է ՌԴ Հանրային պալատի 2020 թվականի հրավերքին, այո, նման բան եղել է, բայց այդ ժամանակ նրանք տեղյակ չէին, ով է Սաֆարյան Ստյոպիկը: Այդ հրավերքից հետո՝ ես անմիջապես կապ եմ հաստատել ՌԴ Հանրային պալատի հետ եւ ստացել սույն պատասխանը, որը հրապարակում եմ: Նույն ժամանակահատվածում Սաֆարյան Ստյոպիկը՝ վազելով գնաց ոստիկանություն եւ իմ դեմ բողոք ներկայացրեց, թե բա՝ ես իրեն սպառնացել եմ: ՀՀ Ոստիկանությունը արագի մեջ ինձ հետախուզում հայտարարեց, ինչին ի պատասխան՝ ես դիմեցի ՌԴ Դատախազություն, որպեսզի իրավական պրոցես սկսեն: ՌԴ Դատախազությունից դիմեցին ՀՀ Դատախազություն, որպեսզի գոնե մեկ փաստ կամ ապացույց ներկարացնեն, որ ես քրեօրեն պատժելի արարք եմ կատարել: Հայաստանից պատասխան ՌԴ Դատախազությունը չստացավ եւ այդ հիմքով էլ իմ դեմ հայտարարված հետախուզումը չեղարկվեց ՌԴ տարածքում (պատասխանը հրապարակում եմ): Դրանից հետո՝ եւս մեկ տարի ՌԴ Դատախազությունը սպասում էր պատասխանի Հայաստանից, որը այդպես էլ չեղավ», - ընդգծում է Ղազարյանը:
Ի դեպ, պարզվում է՝ 28.10.2022-ին ՌԴ Դատախազությունում վարույթ է ընդունվել նոր գործ, որպեսզի քրեական հետապնդում սկսեն Սաֆարյան Ստյոպիկի դեմ, սուտ մատնության, ազգամիջյան թշնամանք սերմանելու եւ տարածելու, ՌԴ Իշխանություններին վիրավորելու եւ առանց համաձայնությամբ լուսանկարներ հրապարակելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Արթուր Ղազարյանը եւ հավելում. «Չի բացառվում եւս մի քանի հոդված ավելանա քննության փուլում. այս պահին գործը ՌԴ Դատախազությունում է եւ հավանաբար մոտ օրերս կուղարկվի քննչական»: