Փոխարժեք: $ , ,
Գերմանիայի նախագահը Դոհա ժամանելուն պես ինքնաթիռում կես ժամ սպասել է Քաթարի էմիրին Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Էդուարդ Շարմազանով Գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ. Գալստյան ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org Տարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 30-ին Բայրամովը մեկնել է Սկոպյե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը Մեկնարկել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը Քեզ լիքը սիրում եմ ու սիրում եմ երեխայի պես,այնպես, ինչպես ասենք՝ հինգ տարեկանում. Հայտնի փաստաբանի շնորհավորանքը Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.am

«Հայրս այդպես էլ չտեսավ իր կերտած քանդակի հանդիսավոր բացումը». ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մշակութային

Այս տարի լրացավ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» քանդակի 55-ամյակը, որի հեղինակն է ՀԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի արժանացած Սարգիս Բաղդասարյանը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է նրա որդու`քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության, նկարիչների միջազգային ասոցացիայի, Հունգարիայի նկարիչների միության անդամ ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բաղդասարյան, Ձեր հայրիկի մոտ ինչպե՞ս առաջացավ՝ «Մենք ենք, մեր սարերը» արձանը կերտելու գաղափարը:

— Հայրս լինելով ծնունդով արցախցի՝ անդրադարձել է Արցախի թեմային եւ 1965 թվականին Կարարայում տեղի ունեցող քանդակի միջազգային ցուցահանդեսին ներկայացել «Մենք ենք, մեր սարերը» արձանի ցուցահանդեսային տարբերակով: Քանդակն ալյումինից էր ձուլել, որպեսզի ճանապարհի համար ծանր չլինի... Կարարայի ցուցահանդեսից հետո` նա որոշում է Արցախում տեղ փնտրել արձանի մեծ տարբերակը կանգնեցնելու համար: Եվ իր ընտրությունը կանգ է առնում Ստեփանակերտի մուտքի բլուրներից մեկի վրա:

Արձանը կերտելու աշխատանքը  որքա՞ն է տեւել:

— Աշխատանքը տեւեց մոտավորապես երկու տարի, եւ 1967 թվականի նոյեմբերի 1-ին Ստեփանակերտի բլուրներից մեկի վրա կանգնեցվեց «Մենք ենք մեր սարերը» արձանը:

 — Բացի չափսերից, որո՞նք էին արձանի հաստոցային եւ Ստեփանակերտում տեղադրված «Մենք ենք , մեր սարերը» արձանի տարբերությունները:

— Արձանի ցուցահանդեսային տարբերակը բավականին տարբերվում էր Ստեփանակերտի բլրի վրա կառուցված՝ «Մենք ենք, մեր սարերը» արձանից, չնայած` կոմպոզիցիայով շատ նման են իրար, որոնց գլուխները հիշեցնում են մեծ եւ փոքր Մասիսները: Քանդակի սիմվոլը` հայկական ավանդական ընտանիքի սկիզբն է: Եվ քանի որ մեծ չափերը դրվելու էր լանդշաֆտում, պետք է լրիվ փոխվեր մոտեցումը: Ֆորմաները պետք է ավելի հստակ լինեին, հեռվից կարդացվող, շատ խիստ լուսաստվերով: Ու դրա համար նա որոշեց արձանը կերտել տուֆից:

— «Մենք ենք, մեր սարերը» արձանի տուֆ քարը որտեղի՞ց է բերվել:

— Արձանը պատրաստելու համար տուֆ քարը բերվել է Հոկտեմբերյանից: Ես 7 տարեկան էի, որ նա քանդակում էր 1.5 մետրանոց աշխատանքային մոդելը, որպեսզի գիպսի նմուշ տանի Արցախ եւ արձանի չափերը ճիշտ վերցնի: Կարծում եմ՝ Կարարայի ցուցահանդեսից առաջ նա արդեն մտածում էր քանդակի մեծ տարբերակի մասին:

«ՀՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՄԵԾ  ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՆՄԱՆ ԱՐՁԱՆ ԿԱՌՈՒՑԵԼԸ»

Քանդակելիս ի՞նչ խոչընդոտներ եղան:

— Եղան շատ մեծ խոչընդոտներ... Տուֆը, որ բերել էին Հայաստանից, պարզվեց իր ուզած տուֆը չէր: Դիմեց այն ժամանակվա մինիստրությանը, որի արդյունքում քարը փոխեցին եւ իր ուզած տուֆը բերեցին: Հետո` Խորհրդային Միության տարիներն էին, Արցախն այն ժամանակ Ղարաբաղ էր կոչվում: Եվ Ղարաբաղի առաջին քարտուղարը ադրբեջանամետ էր... Այդ տարիներին հորս կողմից մեծ համարձակություն էր Արցախում նման արձան կառուցելը: Չէ՞ որ նա կերտել է հայի կերպարը հիշեցնող մի արձան, անունը դրել` «Մենք ենք մեր սարերը»: Դա արդեն բողոքի ալիք կարող էր բարձրացնել: Երբ հարցնում էին` արձանի «մենք ենք»-ը ովքե՞ր են, հայրս պատասխանում էր` մարդիկ են, որոնք այդ տարածքում են ապրում: Այն ժամանակ դեռ տարազով կանայք կային Արցախում: Այնքան էլ հեշտ չէր կանգնեցնել նման արձան, բայց հայրս բավականին հնարամիտ մարդ էր ու կարողացավ դա անել: Անգամ ասում էր, թե պատվանդան է սարքում, որտեղ պետք է հայ-ադրբեջանական բարեկամության հուշարձան դնենք, որովհետեւ այդ խառաչոների հետեւից այդքան էլ չէր երեւում, թե ինչ է հավաքվում:

Շինարարական հմտությունը նրա մոտ որտեղի՞ց էր:

— Պապս շինարար էր, հայրս արձակուրդներին աշխատում էր շինարարության վրա, որպեսզի գումարով օգնի ընտանիքին: Եվ այդ շինարարական հմտությունն ինքն ունեցել է: Դրա համար կարող էր հսկել, թե ինչպես ենկառուցում քանդակը: Ցավոք սրտի, շատ լուսանկարներ չկան, եւ չի տեսանկարահանել քանդակի պատրաստման պրոցեսը: Ոչ էլ կինոնյութեր կան: Հայրիկիս պատմելով՝ շատ հետաքրքիր է եղել, երբ խառաչոները քանդել են, փոշի է բարձրացել: Փոշին իջել է ներքեւ, ու կամաց-կամաց այդ երկու գլուխները` պապիի ու տատիի, երեւացել են:

— Քանդակի բնորդները ովքե՞ր են եղել:

— Ասում են, որ իր տատիկին ու պապիկին է նման: Ես ավելի շատ հակված եմ, որ քանդակում հավաքական կերպարներ են:

 «ԱՐՁԱՆԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ, ՃԱԿԱՏԻՆ ՓԱՄՓՈՒՇՏՈՎ ԿՐԱԿԵԼՈՒ ՓՈՐՁ ԵՂԵԼ Է»

— Արձանի բացում եղե՞լ է:

 — Պաշտոնական բացում չի եղել: Առանց այդ էլ Ադրբեջանը հասկանում էր, որ կատարվել է այն, ինչ իրենք չեն ուզի, որ լիներ: Դրա համար որոշեցին արձանի բացումն այդ տարիներին չանել: Արձանի հանդիսավոր բացումը եղավ 2013 թվականին: Ինձ էլ հրավիրեցին, եւ ես էլ կտրեցի կարմիր ժապավենը: Քանդակի բացումն ուշացավ: Հայրս այդպես էլ չտեսավ իր կերտած քանդակի հանդիսավոր բացումը: Մոսկվայի մի բարերար փողով հովանավորեց, որ այն տեղանքը, որտեղ կանգնեցված է քանդակը, կարգի բերեն, որովհետեւ ինչ ասես քանդակի վրա չէին փորփրել:

— Ինչպե՞ս եք վերաբերվում այն լեգենդին, համաձայն որի՝ արձանի տակ ամփոփված են տատիկի ու պապիկի մարմինները, որը խորհրդանշում է, որ իրենք կառչած են այդ հողից:

— Այդպիսի բան չկա: Այդտեղ ոչ մի մարմին չկա: Կա մի իրական պատմություն: Հայրիկին առաջարկեցին, որ արձանի մեջը դատարկ թողնեն: Հետեւից դուռ լինի` ինչ-որ տարածք լինի: Հայրս չի համաձայնել: Ասել է` ոչ, բետոն լցրեք մեջը, որովհետեւ արձանը պայթեցնելու, ճակատին փամփուշտով կրակելու փորձ եղել է:

«ՀԱՅՐԻԿԻՍ 16 ՔԱՆԴԱԿ ՄՆԱՑ ՇՈՒՇԻՈՒՄ` «ՆՎԵՐ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ»

— Քանդակի պատմությունից վերադառնանք մեր օրեր: Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում Ստեփանակերտում գտնվող՝ «Մենք ենք, մեր սարերը» արձանը:

— Դժգոհ եմ, թե ինչպես են վերաբերվում այդ քանդակին Արցախում: Անուններ են փորագրում քանդակի վրա, բարձրանում են վրան: Քանի անգամ խնդրել էի նախկին քաղաքապետին, որ ոստիկանական հսկողությամբ ապահովեն, որ զբոսաշրջիկներին թույլ չտան նման բաներ անելու եւ մի քիչ համեստ իրենց պահեն այդ քանդակի կողքին, չփչացնեն: Մոսկվայի բարերարն այդքան փող ծախսեց, որ կարգի բերվի քանդակը, բայց էլի շարունակում են քանդակի վրա գրել, փորագրել: Ոչ մեկ բանի տեղ չի դնում այդ խնդրին: Հայրիկիս թանգարանն էինք ուզում բացել Արցախում: Խոսք տվեցին, որ երկու-երեք տարվա ընթացքում տեղ կհատկացնեն, ցուցասրահ կլինի: 2013 թվականին, հայրիկիս 90-ամյակի հետ կապված, ցուցահանդես էի կազմակերպել: Ու որոշեցինք, որ չեմ տանում Երեւան այդ քանդակները, որպեսզի տեղ տան թանգարանին ու հայրիկիս գործերի մշտական թանգարան տրամադրեն: Քանդակները թողեցի Ստեփանակերտում, որոնց մի մասն էլ տարան Շուշի, որ այնտեղ պահեստավորեն: Երեք տարի տեւեց մինչեւ 44-օրյա պատերազմը, ու արդյունքում հայրիկիս 16 քանդակ մնաց Շուշիում` «նվեր» ադրբեջանցիներին: Մնացածն էլ հավաքեցի բերեցի Հայաստան եւ իրենց ասացի` ես այդտեղ չեմ ուզում թողնել, որովհետեւ դուք ուշադիր չեք: Էլ չեմ ասում, որ ով ասես այդ քանդակի վրա փող աշխատեց: Որտեղ ասես, առանց մեզնից թույլտվություն վերցնելու, օգտագործվում է «Մենք ենք, մեր սարերը» արձանի նկարը:

— Բայց չէ՞որ դա հեղինակային իրավունքի խախտում է:

— Երկիր պետք է լինի, որ հեղինակային իրավունքն աշխատի: Մենք այսօր երկիր չունենք: Միայն երկու-երեք դեպք է եղել, երբ մարդիկ ինձ են դիմել՝ արձանի իրավունքի համար, ինչ-որ գումար են մուծել: Աշխատում եմ դրա հետ կապված քիչ նյարդայնանալ, զբաղվում եմ իմ գործերով:

— Մեզ մոտ շա՞տ են լինում քանդակների, արձանների գողության դեպքեր:

— Հայրիկիս գործերից բավականին աշխատանքներ կա՛մ փչացվել են, կա՛մ կորել են: «Լոռեցի Սաքոյի» բրոնզե քանդակի ոտքերը կտրել ու գողացել էին: Երեք տարի առաջ ԿԳՄՍ նախարարությունից գումարներ հատկացվեցին, եւ մենք վերականգնեցինք: Օպերայի մոտ «Մեղեդի» քանդակ կա, որն անկախության համար պայքարի օրերին միտինգների ժամանակ կորավ: Հետո այն, երբ գտանք, ձեռքը չկար, վերանորոգեցինք, կանգնեցրինք իր տեղում: Հիմա կողքի սրճարանը ոչ մի քառակուսի սանտիմետր չի ուզում կորցնի, եկել է ու մտել քանդակի վրա: Քիչ է մնում սուրճ խմողները գան նստեն քանդակած կնոջ վրա ու սուրճ խմեն: Պրոսպեկտում տեղադրված Շահումյանի քանդակը 1980-ականների վերջին անհետացավ, հետո գտնվեց, եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ուժերով պատվանդանը վերականգնեցին, բայց մի քիչ սխալ չափերով: Կարող էին ինձ հետ կապ հաստատել, ես իրենց ճիշտ չափերը կասեի: Կիեւյան փողոցի վրա հայրիկիս հուշատախտակն է, որի վրա նրա բրոնզից ձուլված դիմաքանդակն էր: 6 տարի դիմացավ` բրոնզը գողացան: Հիմա բազալտից է: Գողության վերջին դեպքը` բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին Երեւանի Կոմիտասի պանթեոնից գողացել են: Քանդակը չի պահպանվել, որ ֆորմա հանեմ ու բրոնզից ձուլեմ: Հուսով եմ, որ ԿԳՄՍ նախարարության օգնությամբ կվերականգնենք հայրիկիս ստեղծագործությունը: Ահա այդպիսին է վերաբերմունքը մեր քանդակների վերաբերյալ: Հունգարիան, որի հետ շատ եմ կապված` 44 տարի է գնում-գալիս եմ, այնտեղ ապրելու իրավունք ունեմ, Նկարիչների միության անդամ եմ, այնտեղ նման գողություններով զբաղվում են գնչուները, որովհետեւ գունավոր մետաղների բիզնեսն իրենց ձեռքում է: Մեր երկրում չկան գնչուներ: Մեզ մոտ, փաստորեն, հայն է գողանում...

«ԹՈՂ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑՆԻ, ԲԱՅՑ ԵՍ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ...»

— Ասում են՝ 1996 թվականին անձամբ Հռոմի պապից մեդալի եք արժանացել:

— Ես կոնկրետ Հռոմի պապի ձեռքից չեմ ստացել այդ մեդալը: Ես շատ ուշադիր եմ այդ մանրուքներին, քանի որ շատ անգամ ուռճացնում են եւ ներկայացնում են այն, ինչը չի եղել: Իտալիայի Ռավեննա քաղաքում մինչեւ 2000-ական թվականներն ամեն երկու տարին մեկ անցկացվում էր միջազգային բրոնզե քանդակի մրցույթ` նվիրած Դանթեի «Աստվածային կատակերգությանը»: Ես այդ մրցույթներին մասնակցել եմ 1992, 1996 եւ 1998թթ.-ին: Այնպես ստացվեց, որ 1992 թվականին իմ քանդակը ստացավ ոսկե մեդալ` որպես մրցանակ: Իսկ 1996 թվականին արժանացա Հռոմի պապի մեդալին: 1998 թվականին մեր խումբը` Հայաստանի քանդակագործները, ստացան կոլեկտիվ մրցանակ՝ լավագույն մասնակցության համար:

— Արմատներով արցախցի եք, երկրում տիրող ներկայիս իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք:

— Շատ վատ... Ցավոք սրտի, մենք այն վիճակում չենք, որ պայմաններ թելադրենք: Թող ժամանակ անցնի, որ հասկանանք՝ ինչ կարող է լինել, բայց ես ոչ մի լավ բան չեմ սպասում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Գերմանիայի նախագահը Դոհա ժամանելուն պես ինքնաթիռում կես ժամ սպասել է Քաթարի էմիրինՄարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ. Էդուարդ ՇարմազանովԳերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ. ԳալստյանԱդրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզըՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԱդրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.orgՏարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 30-ինԲայրամովը մեկնել է Սկոպյե, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանըՄեկնարկել է սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումըՔեզ լիքը սիրում եմ ու սիրում եմ երեխայի պես,այնպես, ինչպես ասենք՝ հինգ տարեկանում. Հայտնի փաստաբանի շնորհավորանքը Վրաստանից մեքենաներ ներկրելու համար՝ հունվարի 1-ից Մաքսայինի դեպոզիտային հաշվին վարորդները գումար կվճարեն.ArmLur.amՎաղվանից ձմեռ է միայն օրացույցով, իսկ եղանակային առումով` դեռ կատարյալ ջերմ աշուն. ՍուրենյանԴանակահարություն՝ «Սիթիում»․ բժիշկները պայքարում են բաժնի պատասխանատուի կյանքի համար․ ShamshyanԿառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում (ուղիղ)Թուրքիան Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հույս ունիԵՄ-ում հույս ունեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. դեսպանԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխության նոր նախագիծ է ներկայացվել Արդարադատության կողմիցՁեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք. նոյեմբերի 30-ի աստղագուշակՄահաբեր համաճարակ է մոլեգնումԵրևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Հանդիպումը՝ Տավուշում. արդեն մի քանի օր է՝ ԱԱԾ-ն նախապատրաստական աշխատանքներ են տանում Տավուշում«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ ու մեկ բան խնդրելԵրկիրն այսօր ծածկելու է այս տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկներից մեկը«Փաստ». ՔՊ-ի քաղաքական դպրոցի ինտրիգները. Ով է լինելու դպրոցի կոորդինատորըՎաղվանից ջերմ աշուն«Հրապարակ». Ի՞նչ է ասել Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողովի նիստում«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպի հետքերով. գնդակը՝ իրավապահների դաշտումԿոնգրեսական. ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում ռեալ ծրագիր չունիՌուսական ավիացիան Ավդեեւկայի թունելներում ուկրաինացիներին խոցել է նորագույն կառավարվող հրթիռներով (Տեսանյութ) «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը «փորձությունների» է ենթարկում աշխատակիցներին«Փաստ». «Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել»ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով. «Ժողովուրդ»Ինչպես «Աստղային պատերազմներում». ռուսների նոր զենքը ցնցել է ամերիկյան փորձագետին. NewsweekԲավականաչափ տեսանյութեր կան, որ ճակատում կան ուկրաինուհիներ, այդ թվում՝ հղիներ. ԿՀՎ նախկին վերլուծաբանԲԱՄԲԱՍԱՆՔԱլիևը հաշվել է Փաշինյանի ատամները, թուրքին լավ չի ճանաչում, հասնելու է իր ամառանոց. Շարմազանով«Նախկինների 12000-ին կգա փոխարինելու նիկոլին վճարվող 160000 դրամը». Աննա ՄկրտչյանՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔԱմեն չորրորդ հայը Նիկոլին դավաճան է համարում, ունենք մեկ հնարավորություն. Աշոտ ԱնդրեասյանԱվագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազարՍպասեք նոր գործընթացների. հնարավոր են խորհրդարանական արտահերթ ընտրություններ. ԲալասանյանՆիկոլ Փաշինյանը բերելու է մեզ գերեզմանների խաչմերուկ. Աշոտ Անդրեասյան (ԱՆՈՆՍ)Երեւանի ավագանիում կրքերը չեն հանդարտվումԵկեք երկրի անունը դնենք գժանոց, գնանք. Հրանտ ԲագրատյանԻսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանըՊատրաստվեք անշրջելի փոփոխությունների. խուսափեք զրպարտություններից և ստերից. Ինչ է սպասվում գալիք տարումԱյսպես կոչված` «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը փորձում է հաստատել միջազգային կապեր. Արա ՊողոսյանԾիածան Սեւանի վրա. Ալլա ՀակոբյանԱրևմուտքը Նիկոլին ասում է՝ էլ Բրյուսել, Փարիզ մի արի, գնա Անկարա, էրդողանն ինչ ասի՝ դաբրո կտանք. Շարմազանով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода